Անհրաժեշտ է հարատեւ պայքար մեր նպատակներին հասնելու համար․ Կիրո Մանոյան
14 Մարտ 2022
Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեւակ Բելյանը մարտի 12-ին առցանց հատուկ քննարկում է անցկացրել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմը եւ նրա հետեւանքները Հայաստանի ու Արցախի վրա թեմայով։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այս մասշտաբի պատերազմ Եվրոպայի ցամաքամասի վրա չի եղել, եւ այդ առումով այն աննախընթաց է», – ասել է Կիրո Մանոյանը:
Խոսելով Հայաստանի ու Արցախի վրա այդ պատերազմի հնարավոր ազդեցության և հետևանքների մասին՝ Կիրո Մանոյանը մասնավորապես նշել է, որ բավական ծանր է իրավիճակը, եւ անհրաժեշտ է
մեկ բան՝ հարատեւ պայքար, մեր նպատակներին հասնելու համար։ Այդ պայքարը ժամանակ առ ժամանակ կարող է նաև անհաջողություններ ունենալ, բայց մենք պետք է համոզված լինենք, որ ի վերջո հասնելու ենք մեր նպատակին, որովհետեւ ուրիշ ընտրություն չունենք։
Ըստ Կիրո Մանոյանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը որոշ նոր վտանգներ եւ հնարավորություններ է ստեղծել Հայաստանի եւ հայության համար։ Անհրաժեշտ է, որ մենք ճիշտ կողմոնորշվենք եւ փորձենք եղած մարտահրավերներն ու վտանգները հաղթահարել:
Կիրո Մանոյանն անդրադարձել է նաև թեմայի շուրջ այլ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում
