ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Աղէտը (Ընկերոջ Մը Նամակէն) Սոֆիա, մարտ 19

17 Մարտ 2022

1905թ մարտի 17-ին ձեռնառումբի փորձարկման ժամանակ նահատակվեց հայոց հեղափոխության տեսաբան կազմակերպիչ եւ առաջնորդ Քրիստափոր Միքայելյանը։

…Ինծի վիճակւեցաւ տեղեկացնել քեզ և մերոնց այն գոյժը, որ արիւն կը հոտի, մեր ամէնէն թանկագին ընկերներուն արիւնը… Ինկան մեր սիրելիները Քրիստափոր և Եդուարդ-Ժորիս, 2 օր առաջ, ռումբի մը պայթիւնէ, փորձի ատեն: Քանի մը փորձերէ ետք, որոնք բոլորն ալ յաջող անցած էին, Հայրիկը (Քրիստափոր) գտաւ որ ռումբի տւած 270 կտորները մանր են և իր ուզած գործը չեն կրնար տեսնել: Ուստի ծրագրեց փոխել նիւթերու կազմը, ձուլւածքը, որոշ խոշորութեամբ կտորներ ստանալ կարենալու համար. հնարեց մեքենայ մը, որ կը լարւէր և նետելու պահուն միայն կը բռնկեցնէր նիւթը: Մեքենան տակաւին նոր սարքւած, հարկաւոր նիւթերն անպատրաստ, հոսկէ կ’անցնէր Վ.ի ներկայացուցիչը՝ Էտւարտ, որ մեկնելէն առաջ փափաք կը յայտնէ մեքենային փորձը տեսնելու: Հայրիկը կը համաձայնի, և ամէնքս կ’երթանք փորձի, ցեխոտ և մեղմ ձիւնոտ օր մը, մարտ 17, ուրբաթ: Մեքենան լարելէն ետք, բոլոր քաշւեցանք հեռու, խնդրելով Հայրիկէն, որ ինքն ալ զայ մեր քով. Մինչդեռ ինք կ’ուշանար ձորակին մէջ և կը վիճէր Եդւարդին հետ, որ կը պաղատէր ու կը պնդէր որ ինքն իր ձեռքով մեքենան բանեցնէ: Եդւարդ քաղեց մեքենայի ձեռքը, ռումբը պայթեցաւ… ինքը տեղն իտեղը սպաննւեցաւ անմիջապէս. աջ ձեռքը կէսէն կտրւած էր, գլուխը պատռւած աջ կողմէն և նետւած երեք մէթր ներքև… Հայրիկը ստացեր էր չորս վէրք, բոլորն ալ ձախ կողմէն. մէկը գլխէն, միւսը սրտէն քիչ բարձր, ուր պատռեր էր արեան երակը – մահացու վէրքն էր ատ,– մէկը սրունքի բումբին, չորրորդը միջամատին… Քսան րոպէ միայն ապրեցաւ Հայրիկը և բազուկներուս մէջ տւաւ իր վեջրին շունչը… Ալեզարդ մօրուքը արիւնթաթախ, աչքին մէկը փակ, միւսը բաց, կը նայէր խորհրդաւոր և պաղ կերպով. ծանր բայց հանգիստ կը շնչէր. քանի մը անգամ շունչը կտրւեցաւ, փչեցի բերանը, նորէն հոգի առաւ, կարծես. փաթաթեցի վէրքերը, իզուր… կապտւած շրթունքը բացւեցաւ վերջին անգամ… և անշարժացաւ այն հսկան, որ տասնևվեց տարիներէ ի վեր մեծ սիւներէն մէկն էր մեր գործին…

Ի՛նչ գրեմ, չեմ գիտեր, խնայեցէք մեզի: Լալէն, «Հայրիկ» գոչելէն այլ ևս ուժ չէ մնացեր վրանից. թանկագին ընկերներու դիակները ամէն տեղ, տան մէջ, փողոցը, սենեակս միշտ արիւնթաթախ՝ աչքիս առջև կուգան…

…Թարմ դիակներու առջև կանգնած, ապշած աչքերով ձեզ կը նայինք. շփոթած, խորտակւած, ու խոր կսկիծով կ’զգանք որ մխիթարական խօսքեր ըսել, կամ լսելը յանցանք է այսքան թանգ կորուստի մը առջև…

Հ.
«Հայրենիք» Պոսթոն
Վեցերորդ Տարի, Թիւ 16 (302)
Շաբաթ Ապրիլ 22, 1905

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company