ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առաջ․ Արթուր Խաչատրյան

18 Մարտ 2022

Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առաջ: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե հացահատիկի եւ այլ պրենային ապրանքների որքան պահուստներ ունենք այս պահին:

«Ռեզերվների մասին բան չեմ կարող ասել, որովհետեւ դրա մասին շատ հպանցիկ անդրադարձանք: Իհարկե, խուճապը էմոցիոնալ մակարդակի էր, շատ դեպքերում նաեւ սնուցվում էր, որ մարդիկ արագ բաներ գնեն: Բայց դե մարդկանց աչքը տեսածից է վախենում: Նրանք փորձում էին իրենց ապահովագրել: Ավելի շատ խոսքը գոնե գյուղատնտեսության ոլորտում ներմուծման ու արտահանման մասին էր:

Մենք ունենք հսկայական ռեսուրսներ, որ չենք օգտագործում, որեւէ խոսք չեղավ, թե հեռանկարային կտրվածքով ինչ քայլեր է պատրաստվում անել կառավարությունը, որպեսզի մեր պարենային ապահովության մակարդկաը կարողանանք մի քիչ գոնե բարձրացնել»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նրան, որ ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գներն աճում են. «Դրա մասին մենք վաղուց խոսել ենք, բայց կառավարությունը ոչ մի ադեկվատ քայլ չի ձեռնարկել: Կարճաժամկետ կտրվածքով պետք է օգնեն, որ ներկրողները այլընտրանքային շուկաներից ներկրումներ անեն, ինքը՝ կառավարությունն էլ պետք է ներկրումներ կատարի: Ասենք, Ղազախստանից, խոսքը հացահատիկի ներկրման մասին է: Իրենք պետք է հասկանան, որ այսօրվա սուբսիդիան վաղն ավելի մեծ խնդիրներ կլուծի»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա համոզմունք հայտնեց, որ գների բարձրանալու նոր միտում կա եւ խոսքը առաջին հերթին պարենի գլոբալ գների մասին է:

Արթուր Խաչատրյանը կարեւորեց գյուղատնտեսության սուբսիդավորման հարցը, քանի որ ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը պետական դոտացիայի վրա է նստած:

Վերջինս հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումները, լիցենզավորված կազմակերպությունները կարող են դա անել, իսկ դա արվում է, որովհետև, ըստ պատգամավորի, վստահության պակաս կա. «Մարդիկ վախենում են, որ Հայաստանը կառնի ու կվաճառի երրորդ երկրներ, Ղազախստանը կառնի, կվաճառի երրրոդ երկրներ և այլն, բայց երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի դու դրանից խուսափես, պետք է տեղական արտադրությունը զարգացնես. 40 տոկոսի չափ մենք վարելահողեր ունենք, որոնք չեն մշակվում: Հիմա պետք է հասկանալ՝ չմշակվելո՞ւց է պետությունն ավելի շատ վնաս ստանում, թե՞ այն գումարից, որ պետք է դնի պետությունը, որ հողերը մշակվեն. պետք է ծախսերի ու եկամուտների վերլուծություն անել», – նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանում կան հողատարածքներ, որտեղ միայն կարող ես հացահատիկ կամ կերային կուլտուրաներ ցանել: «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, թե 2021 թվականին Հայաստանն ունեցել է կատաստրոֆիկ ցածր բերքատվություն. 5 տարվա կտրվածքով ունեցել է ամենաիքիչ մշակվող հողատարածքները ու արդյունքում ստացվել է ամենաքիչ բերքը՝ 97 հազար 200 տոննա։

«Արցախից 50 հազար տոննայի կարգի հացահատիկ էինք ստանում, բայց այս իշխանության օրոք դա անցավ թուրքերին, պարզ է, որ մեր ինքնաբավության մակարդակն ընկավ», – հավելեց Արթուր Խաչատրյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company