ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախը՝ Ալիևի և Փաշինեանի միջև

21 Մարտ 2022

Յանկարծ Հայաստան-Թուրքիա խօսակցութիւնները կը թուին մղուած ըլլալ երկրորդ գործատարածք և Հայաստան կը դիմագրաւէ ազրպէյճանական ուժերու նոր ոտնձգութիւնը ՀՀ սահմանային գիծերուն վրայ։ Հարց պէտք է տալ, թէ ի՞նչ ռազմավարական դրդապատճառներ կը գործեն Բաքուի այս նախայարձակ (aggressive, ագրեսորական) շարժումներու ետին։ Եւ ինչո՞ւ այս քուլիսային խժալուռը Փաշինեան-Ալիև հաւանական խօսակցութիւններու առկայութեան մասին և Արցախի կարգավիճակը ճշտելու գաղտնի օրակարգով։

Բնականաբար պէտք է խուսափիլ հրապարակը շարունակաբար ողողող տարաձայնութիւններու քաոսէն։ Բայց նաև կարևոր է մեծագոյն զգաստութեամբ հետևիլ իրերու ընթացքին, եթէ նոյնիսկ տարածաշրջանի հարթակը անհրաժեշտ չափով թափանցիկ չէ և տեղեկոյթը՝ ժլա՛տ։

Ես համոզուած եմ, որ այսօր Արցախի հարցի ետին Հայաստանի անկախ պետականութեան իրողական (de facto) կարգավիճակի հարցն է, որ կը վճռուի։ Արցախի տարածքային ամբողջականութեան և Արցախի իրաւավիճակի վէճերուն ետին ՀԱՅԱՍՏԱՆԻ գոյութենական խնդիրն է, որ ամենէն սուր ձևով դրուած է տարածաշրջանի սակարկութիւններու սեղանին վրայ։

Այսօր հետևեալն է ուժերու դասաւորումը Կովկասի մէջ։

(ա) Հակառակ Վարչապետ Փաշինեանի և եւրոպացի դիւանագէտներու կիրթ խօսոյթին, ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբը էապէս բացակայ է այս կէտին վրայ և ինքնաբերաբար Արցախի հարցը «պատուիրակուած» է Ռուսաստանի Դաշնութեան։ Այս է մերկ իրականութիւնը, քանի որ Արևմուտքի ուժերու օրակարգին վրայ Արցախը այլևս տեղ չունի։

(բ) Մոսկուան կը շարունակէ վարել իր մեղսակից (Ալիևին ի նպաստ) կրաւորականութիւնը հիմնուած՝ Ալիևի խորքային յարաբերութիւններուն վրայ Մոսկուայի establishment-էն ներս։ Ալիև կրցած է «գրաւել» Մոսկուան և փակել հայ դիւանագիտութեան ճանապարհները դէպի Մոսկուա։ Այս երևոյթը աւելի ևս շեշտուած կը թուի Ռուսաստան-Ազրպէյճան վերջին համաձայնագրի ստորագրուելէն ի վեր։

(գ) Բացայայտօրէն կրաւորական հեռաւորութենէ մը կը գործէ նաև Իրանը։ Այս վերջինը յստակօրէն փոխած է իր վերաբերմունքը Արցախի հարցին նկատմամբ։ 44-օրեայ պատերազմի մեր պարտութիւնը քարուքանդ ըրաւ ՀՀ դիրքերը Իրանի մէջ և այլուր։ Իրան կը փորձէ նոր խաղաքարտերով գործել տարածաշրջանին մէջ և հետևաբար կը փնտռէ նոր և աւելի պիտանի բնական դաշնակիցներ։ Մենք այլևս այդ պայմանը չենք լրացներ և Փաշինեանի քաղաքականութիւնը ոչինչ տուած է ցարդ այս ճակատը վերականգնելու համար։

(դ) Իսկ Թուրքիա, որ այժմ — Ուկրայինայի պատերազմի բովին մէջ — դրուած է երկու քարի միջև և կը փորձէ կառչիլ իր տարածաշրջանային լծակներուն, ակնյայտօրէն կը ջանայ Ազրպէյճանը մղել յատուկ դերակատարութեան մը Հայաստանի վրայ պահպանելու համար թուրքևազրպէյճանական հզօր հակակշիռը։

Այս կացութեան մէջ, առայժմ գէթ, Ալիև կը թուի գործել բաւական դիմացկուն «սպիտակ թուղթ»ով (carte blanche) մը Հայաստանի նկատմամբ։ Յանկարծ իր ձեռքերը ազատ են և ինք վճռած է վայրկեանը չմսխել։ Պարզ խօսքով, Հայաստան դրուած է de facto «մարզպանական» դիրքերու վրայ թէկուզ միջազգային de jure կարգավիճակով։

Տարածաշրջանի ներկայ աշխարհաքաղաքական դրուածքով (և յատկապէս Ուկրայինայի պատերազմով ճշտուած ռուսական նոր առաջնահերթութիւններու լոյսին տակ), «Արքա»ն այսօր Ազրպէյճանն է, իսկ «Արքայից Արքան»՝ Մոսկուան…Այս երկու «արքա»յական ուժերու — յաճախ հակադիր — շահերն են, որոնք պիտի ճշտեն, թէ պատանդային կարգավիճակի ո՞ր աստիճանին վրայ պիտի գործէ վաղուան Հայաստանը և ի՞նչ կառավարութեամբ։ Տարածաշրջանի կացութեան «ինքնահոս»ը այստեղ է, որ կ՚առաջնորդէ մեր պետականութիւնը այսօր և Փաշինեանի կառավարութիւնը անքակտելի մասն է այդ տարերային «ինքնահոս»ին։

Հետևաբար պարզ է, որ մեր այս փակուղային կացութիւնը կը կարօտի ամենէն արմատական վերաձևակերպման։ Մեր ազգային առաջնահերթութիւնն է այսօր կասեցնել «ինքնահոս»ը։ Կասեցնել ներքին արիւնահոսութիւնը։ Սանձերը վերստին առնել մեր ձեռքը։ Ազգի՛ն ձեռքը։

Այս նուաստացուցիչ կացութենէն կարելի է դուրս գալ։ Այս նուաստացուցիչ կացութենէն մեր երկիրը կրնայ դուրս գալ միայն երբ ՀՀ Ընդդիմութիւնը նոր խիզախութեամբ և նոր վարդապետութեամբ և նոր միասնականութեամբ վերցնէ ձեռնոցը և ՀՀ քաղաքական բեմէն անյապաղ դուրս դնէ ներկայ իշխանութիւնը և միաժամանակ շուռ բերէ տարածաշրջանի խաղատախտակը։

Ներկայ իշխանութիւնը և տարածաշրջանի այս ականուած խաղատախտակը նոյն անկումային իրականութեան մաս կը կազմեն։ Մեր երկրին պարտադրուող նոյն գահավիժային փլուզումն է, որ պէտք է անպայման կասեցուի։ Եւ կասեցուի ամենէն արտակարգ և հակաճգնաժամային միջոցներով։ Ազգը պիտի կանգնի որպէս ազգ և ընէ ինչ որ պէտք է իր հօր ժառանգութիւնը վերստին կարենալ շահելու համար։

Կրկնե՞նք, որ չունինք ժամանակի թանկ հաճոյքը։ Կրկնե՞նք, որ Հանիբալը հասած է մեր դռներուն։ Կրկնե՞նք, որ նժարի վրայ է մեր ողջ ոգեկան հարստութիւնը։ Մեր կեանքի նպատակը։ Մեր մարդկային արժանավայելչութի՛ւնը։

Եւ կրկնե՞նք, որ վաղուց անցած է խօսքի ժամանակը և մեր ժողովուրդը զզուած է այլևս լսելէ և կ՚ըսպասէ գործի ազդանշանին։

Կարօ Արմենեան

Մարտ 20, 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company