ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Լիբանանի Երեսփոխանական Ընտրութիւններուն Առիթով

22 Մարտ 2022

Լիբանանի երեսփոխանական ընտրութիւններուն մնաց նուազ քան երկու ամիս: Անհատական թեկնածութիւններու ներկայացման ժամկէտի աւարտին` 15 մարտ 2022-ին, երեւան եկաւ, որ 128 երեսփոխանական աթոռներուն յաւակնորդներուն թիւը կը գերազանցէ հազարը: Բոլոր թեկնածուները չէ որ պիտի կարողանան 15 մայիս 2022-ին ներկայանալ ընտրողներու դատին: Արդարեւ, իրողապէս առաջադրուելու համար անհրաժեշտ է մաս կազմել ցուցակի մը: Ցուցակները կազմաւորման ընթացքի մէջ են. անոնք պէտք է կազմուած ըլլան մինչեւ 15 ապրիլ 2022: Ո՛վ չի յաջողիր մաս կազմել ընտրելիներու ցուցակի մը, դուրս կը մնայ ընտրապայքարին մասնակցելու իրաւունքէն:

Լիբանանեան վերջին ընտրական օրէնքը, որ առաջին անգամ գործադրուեցաւ 2018-ի երեսփոխանական ընտրութիւններուն, որդեգրած է համամասնական (համեմատական) դրութիւնը: Թեկնածուներու իւրաքանչիւր ցուցակէն կը յաջողի թիւ մը, որ կը համապատասխանէ ցուցակի ստացած ձայներու համեմատութեան: Ցուցակները կազմուած ըլլալով այլազան համայնքներու պատկանող թեկնածուներէ, անհրաժեշտ է ճշդել, թէ ո՛ր թեկնածուները պիտի ըլլան ընտրուողները: Այս դասաւորումը կը կատարուի շնորհիւ նախընտրական քուէին, որուն միջոցով իր նախընտրած ցանկին մէջէն ընտրողը կը նշանակէ իր գլխաւոր նախընտրութիւնը:

Այս բարդ ընտրական դրութիւնը կրնայ պատճառ դառնալ անպատեհութիւններու: Օրինակ, ցանկը ստացած է չորս թեկնածուի ընտրութեան իրաւունք, որոնք կը ճշդուին շնորհիւ նախասիրական քուէներու թիւին: Այդ չորսին մէջ չի մտներ, պատահաբար, տուեալ համայնքի մը թեկնածուն: Անոր ընտրութեան իրաւունքը կը փոխանցուի մրցակից ցանկին, որուն մաս կազմող տուեալ համայնքի թեկնածուն, որ կրնայ շատ փոքր թիւով նախասիրական քուէներ ապահոված ըլլալ, կը յայտարարուի ընտրուած: Նման անբնական, յատկապէս անարդար ընտրութիւններ կատարուեցան բազմաթիւ ընտրատարածքներու մէջ: Համայնքային դրութեան եւ համամասնական ընտրութեան զուգորդումը կը ստեղծէ նման անարդարութիւններ: Անոնցմէ խուսափելու համար ուշադիր պէտք է ըլլան ընտրողները, որոնք իրենց տրամաբանութեան վրայ միայն հիմնուած քուէարկութեամբ կրնան նուազագոյնի իջեցնել նման սխալները:

Երեսփոխանական ընտրութեան կը մասնակցին նաեւ Լիբանանի հայ համայնքի անդամները: Ինչպէս ընդհանուրի պարագային, հայ համայնքէն եւս թեկնածուական յայտ ներկայացուցած են բազմաթիւ հայեր: Հայերուն վերապահուած վեց աթոռներուն համար ունինք աւելի քան քսան թեկնածուներ: Ցուցակներու կազմութենէն ետք քանի՞ թեկնածու իրողապէս կը մնայ, տակաւին չենք գիտեր: Հայ թեկնածուներու մեծ թիւը ցոյց կու տայ, որ երեսփոխան դառնալու ախորժակները լայնօրէն բացուած են:

Ինչո՞ւ երեսփոխան կը դառնան: Քաղաքական, տնտեսական, ընկերային, բնապահպանական կալուածներէն ներս սեփական գաղափարները, ընտրանքները իրագործելու հնարաւորութիւն ունենալու համար, անշուշտ: Սա համալիբանանեան առումով: Սակայն երեսփոխանը, որ համայնքի մը կը պատկանի, պարտաւոր է նաեւ տէր կանգնելու իր համայնքի իւրայատուկ իրաւունքներուն: Ան չի կրնար շրջանցել իր իսկ համայնքին իւրայատուկ պայմանները, պահանջները եւ իրաւասութիւնները:

Այս երկուութիւնը շատ աւելի շեշտուած ձեւով առկայ է հայ երեսփոխաններուն պարագային: Հայ համայնքը մասնայատուկ դրութիւն ունի Լիբանանի մէջ: Հայոց լեզուն, մշակոյթը, ապրելակերպը, կրօնն ու դաւանանքը, Հայաստանի նկատմամբ հաւատարմութիւնը, Ցեղասպանութեան ճանաչումը եւ հատուցման պահանջը, մէկ խօսքով` Հայ դատը լիբանանցի հայ ընտրողին համար նուազ կարեւորութիւն չունին բաղդատաբար համալիբանանեան հարցերուն, որոնք եւս կարեւոր են:

15 մայիսին, մեր քուէն պիտի տանք այն թեկնածուներուն, որոնք ի վիճակի են պաշտպանելու թէ՛ իբրեւ լիբանանցի քաղաքացի մեր իրաւունքները եւ թէ՛ իբրեւ հայ քաղաքացի իրաւունքները:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխակ

17 Նոյեմբեր 2025
Ինչպէս պատերազմում՝ այնպէս էլ ֆուտբոլո

2026 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի վերջին տուրում, Հայաս

17 Նոյեմբեր 2025
Ո՞Վ Կրնայ Հակաճառել «Ազգընտիր»ին…

Ազգային ժողովի բեմէն՝ «Ազգընտիր հերոս»ը դարձեալ յոխորտանքներ սփռած է ընդդիմադի

16 Նոյեմբեր 2025
Միավորված կերտենք մեր հաղթանակները, որ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսա

15 Նոյեմբեր 2025
Ընդլայնե՛ք ձեր շարքերը, կառչե՛ք ձեր ար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ «Նի

15 Նոյեմբեր 2025
Դաշնակցության համար միշտ ուսանողական ե

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ

15 Նոյեմբեր 2025
Միջոցառում ՝ նվիրված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյ

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տե

15 Նոյեմբեր 2025
Ուրախացէ՜ք, Նոր Հող Պիտի Նուիրենք…

Այս քարտէսը տարածած է Հայ Դատի Յանձնախումբը Աչքալուսա՜նք՝ հայրենի ու համայն հ

15 Նոյեմբեր 2025
Կամաւորներու Յիշատակի Օրուան Նուիրուած

11 Նոյեմբեր 2025-ին, ՀՅԴ-ի Գանատսյի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան Շրջանի եւ

15 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Դաշնակիցներ Եւ Տարբեր Մօտեցում

Ուաշինկթըն-Դամասկոս յարաբերութիւնները նոր շրջափուլ կը թեւակոխեն հիմնական երկու

15 Նոյեմբեր 2025
Արցախը որպես իրողություն չընդունելն առ

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ նե

14 Նոյեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստ

14 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հ

13 Նոյեմբեր 2025
Մարդ մը, Որ Արարատ Չունի Իր Հոգւոյն Խո

Վազգեն Շուշանյան (Հատուած) Ատելութիւնը, որ պորտիդ եօթը կարելի սերունդներ

13 Նոյեմբեր 2025
Չհամաձայնելու անխախտելի իրաւունքը

Ժողովրդավարութեան հիմնական սկզբունքներէն մէկն է, թերեւս՝ ամենէ՛ն հիմնականը, «ո

13 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company