ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Բանակցային Նորացուած Ելակէտեր Եւ Համահայկական Հռչակագիրը

24 Մարտ 2022

Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցի նախօրէին հայ քաղաքական միտքին առջեւ աւելիով կը շեշտուի առաջադրելի ընդհանուր կէտերու շուրջ միասնական դիրքորոշում որդեգրելու հրամայականը:

Նոր իրավիճակ է: Երեւան-Անգարա երկխօսութեան գործընթացը սերտօրէն կապակցուած կ՛ընթանայ Երեւան-Պաքու պահանջուած բանակցութիւններուն: Դասական պայմանները անուղղակի տեսք ստացած են. հրատապ դարձած են Ազրպէյճանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը, որուն հետ կը զուգակցուի Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը: Պիտի հետեւի անշուշտ երկկողմանի պայմանագիրի պահանջ, որ կը ճանչնայ Թուրքիոյ տարածքային ամբողջականութիւնը: Մնայուն արծարծման նիւթ է Նախիջեւանի կամրջումը Ազրպէյճանին, Հայաստանի վրայով, որուն շուրջ կայ եռակողմ համաձայնութիւն:

Հարուածուած է մեր համազգային, համահայկական առաջնային օրակարգին շուրջ նախապէս գոյացած ընդհանուր համաձայնութիւնը: Պաշտօնական Երեւանի յայտարարութիւնները` Հայ դատի սփիւռքացման, Արցախի պատկանելիութիւնը ո՛չ միայն հայկական նկատելու առումներով բոլորովին նոր կացութիւն ստեղծած են եւ նահանջ արձանագրած` Համահայկական հռչակագիրով բանաձեւուած մեր ուղենշային սկզբունքներէն:

Շուշիի հռչակագիրը վերաբանաձեւած է թուրքեւազրպէյճանական միացեալ նախապայմանները: Մենք ետդարձ կատարած ենք մեր Համահայկական հռչակագիրէն: Ներկայ պայմաններուն մէջ հետեւեալ ելակէտային սկզբունքները անհրաժեշտ է դարձնել համահայկական դիրքորոշումներու ուղենիշ:

Ա.- Երեւան-Անգարա երկխօսութիւնն ու Ազրպէյճանի հետ բանակցութիւնները անջատ գործընթացներ են:

Բ.- Երեւան-Անգարա յարաբերութիւններու հաստատումն ու հայ-թուրք հաշտեցումը անջատ հասկացողութիւններ եւ գործընթացներ են:

Գ.- Հակամարտութեան ձեւակերպումը պահպանել Արցախ-Ազրպէյճան յարաբերակցութեամբ եւ չօգտագործել Հայաստան-Ազրպէյճան հակամարտութիւն ձեւակերպումը:

Դ.- Հայաստան-Ազրպէյճան հակամարտութեան պարագային ԵԱՀԿ-ը լիազօրուած չէ բանակցութիւններուն միջնորդելու: Իսկ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահական ձեւաչափի վերագործարկումը կը բխի հայկական կողմի շահերէն. այս առաջադրանքը պաշտօնապէս որդեգրած են թէ՛ Երեւանը եւ թէ՛ Ստեփանակերտը:

Ե.- ԵԱՀԿ-ի վերագործարկման պահանջը ուրեմն կեդրոնացնել արցախեան հակամարտութեան լուծման առաջադրանքին վրայ` հիմք ունենալով Հելսինքեան եզրափակիչ աքթի հիմնարար սկզբունքները (մեզի համար` ազգերու ինքնորոշման իրաւունքի իրականացումը):

Զ.- Միջազգային կառոյցներուն մօտ պահանջել`

– Ռազմագերիներու, պահուող անձերու եւ աճիւններու հայրենադարձումը:
– Գաղթականներու տունդարձը:
– Հայաստանի Հանրապետութենէն ազրպէյճանական զօրքերու յետքաշումը:
– Մշակութային ցեղասպանութեան դատապարտանքն ու կասեցումը:
– Պաքուի ռազմական յանցագործութիւններու քրէականացումը:

Կ՛առարկուի, որ աշխարհաքաղաքական ներկայ պայմաններոն մէջ, երբ ապաշրջափակումն ու սահմաններու բացումը շրջանային տարողութեամբ պարտադրուող օրակարգեր են, նման պահանջներ կամ կարմիր գիծեր անիրականանալի կը թուին: Թէկուզ տկարացած դիրքերով, այնուամենայնիւ պահանջներու թղթածրար ունենալը եւ պետութեան ու երկրին անվտանգութիւնը գերադասելով սկզբունքներ ճշդելը ամէնէն հիմնական ելակէտ է:

Թուրքիան եւ Ազրպէյճանը մշակած են Շուշիի հռչակագիր, յղած 5 կէտնոց առաջարկներ, փոխկապակցած երկու ուղղութիւնները եւ աշխարհին ներկայացած յարաբերութիւններու բնականոնացման, սահմաններու բացման եւ ընդհանրապէս շրջանի ապաշրջափակման յայտարարութիւններով:

Ցեղասպանութեան ճանաչումն ու մեր պատմական իրաւունքներու վերականգնումը սահմանադրական իրաւադրոյթներ ունին, ամրագրուած` Անկախութեան հռչակագիրով, եւ որոնց պայմանականութիւնը յիշեցուց Սահմանադրական դատարանը` ցիւրիխեան արձանագրութիւններու սահմանադրականութիւնը քննելու առիթով:

Երկու ուղղութեամբ բանակցելու համար վերը նշուած ելակէտային գերակայ սկզբունքները պարտաւորեցնող են: Եւ անոնց առընթեր` ներազգային քննարկումներու եւ դիրքորոշումներու վերաբանաձեւումներու համար Համահայկական հռչակագիրի հիմնադրոյթներու վերաորդեգրումը` հրամայական:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առա

04 Մարտ 2026
Ամբիցիաների վտանգները քաղաքական գործըն

Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահման

04 Մարտ 2026
Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցք

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկա

04 Մարտ 2026
Լեզվական ինքնություն և թվային իրականու

Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company