ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տնտեսական ցնցումների ալիքները շարունակվելու են, իսկ կառավարությունը հակաճգնաժամային փաթեթ չունի

24 Մարտ 2022

Ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ ցնցումներ է առաջացրել ֆինանսատնտեսական շուկայում: Ստեղծված իրավիճակի պայմաններում համաշխարհային տնտեսության աճը դանդաղելու է: Այդ ճգնաժամից Հայաստանը ևս անմասն չի մնալու: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի նաև տնտեսական մեծ կապերի մասին՝ նա շեշտեց. «Ռուբլու արժեզրկումը, ՌԴ տնտեսության՝ այս տարի 5-10 տոկոս հնարավոր անկումն ուղղակի ազդեցություն են թողնելու մեր տնտեսության, նաև ազգաբնակչության կենսամակարդակի վրա: Հենց հակամարտության առաջին օրը խուճապային տրամադրություններ ստեղծվեցին հատկապես ՀՀ բանկային ու ֆինանսական շուկաներում:Մտավախություն ունենալով, որ ռուսական բանկերում իրենց հաշիվները պատժամիջոցների պատճառով կարող էին սառեցվել, մի մասը փորձում էր գումարները կանխիկացնել, այլ ճշտումներ անել: Առաջին 5 օրվա ընթացքում ՀՀ ԿԲ-ից, նաև կառավարությունից հանրությանը բավարար չափով իրազեկում չեղավ, ինչը թույլ կտար խուճապային տրամադրությունները կանխել: Տեղի ունեցավ նաև որոշակի սպեկուլ յացիա արտարժույթի շուկայում: ՌԴ քաղաքացիները ռուսական «Мир» քարտերով Հայաստանի բանկոմատներից կարողանում էին մեծ քանակությամբ գումարներ հանել, Ռուսաստանից ռուբլին բերում ու դոլար էին դարձնում»:

Նրա խոսքով, առաջին 5-6 օրերին արտարժույթի շուկան պարզապես բարձիթողի վիճակում էր. «ԿԲ-ի դիմացի այգում ՌԴ-ից եկածները, իրենց հետ բերելով մեծ քանակությամբ ռուբլի, դոլարի առուվաճառք էին անում, ինչի հետևանքով դրամը կտրուկ արժեզրկվեց, դոլարն արժևորվեց: Արտարժույթի շուկան մեզ մոտ փլուզվեց: Հետո ԿԲ-ն որոշում կայացրեց սահմանափակել ռուսական քարտերով կանխիկացումը, Բանկերի միության կողմից ևս քայլեր ձեռնարկվեցին: Արդյունքում շուկան որոշակիորեն կայունացավ, բայց դրամը կտրուկ արժեզրկվել էր: ԿԲ-ն որոշում կայացրեց կտրուկ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8-ից դարձնելով 9,25 տոկոս: Արդյունքում արտարժույթի շուկայում դարձյալ փլուզում եղավ. և՛ կտրուկ բարձրացման՝ և՛ կտրուկ իջեցման արդյունքում մարդիկ շատ տուժեցին, որովհետև նրանց մի մասը շտապում էր դոլար գնել, հետո ստացվեց այնպես, որ իրենց կողմից թանկով գնված դոլարն էժանացավ»:

Տնտեսագետը շեշտեց, որ ճգնաժամային իրավիճակ էր նաև ապրանքային շուկայում՝ պայմանավորված խուճապով. «Իրականում մեր հանրությանը ճիշտ չներկայացվեց Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը: ՌԴ-ն որոշ ապրանքների արտահանումը սահմանափակելու որոշում է կայացրել, բայց դա չի վերաբերում Հայաստանին, ԵԱՏՄ մյուս գործընկերներին: ՀՀ-ն կարող է բերել այնքան սննդամթերք, ցորեն, եգիպտացորեն, բուսական յուղ, որքան Հայաստանում սպառվում է: Ռուսական կողմն արգելելու է արտահանել ավելին, որ Հայաստանը տարանցիկ երկիր չդառնա դեպի Եվրոպա պարենի արտահանման համար: Այս վիճակը ճիշտ չներկայացնելու պատճառով խուճապ ստեղծվեց, ինչի հետևանքով խանութներում դեֆիցիտ առաջացավ, գները կտրուկ բարձրացան, տնտեսվարողներն օգտվեցին իրավիճակից ու ապրանքները թանկ գներով վաճառեցին»:

Սուրեն Պարսյանը շեշտեց, որ, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ տնտեսական ցնցումների առաջին ալիքին շատ վատ ենք արձագանքել: «Ցավոք, այս ալիքները դեռ շարունակվելու են, իսկ ՀՀ կառավարությունը չունի հակաճգնաժամային փաթեթ, ինչը թույլ կտա ճիշտ ժամանակին արձագանքել հաջորդ ալիքներին: Իրականում հաջորդ խնդիրը, որն ունենալու ենք, գյուղմթերքի արտահանումն է: ՀՀ-ից նախորդ տարի 210 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել, մեծ մասը՝ Ռուսաստան: Հիմա արդեն ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսներին գյուղմթերք պետք է արտահանվի, բայց ռուբլի-դրամ այս փոխարժեքով արտահանումն ուղղակի կասկածի տակ է: Այս պահին սառեցված են արտահանման հիմնական ուղղությունները՝ պահածո, կոնյակ, ծխախոտ և այլն: Մեր արտահանողները կա՛մ պետք է գինը բարձրացնեն ռուսական շուկայում, կա՛մ նույն գնով վաճառեն ու վնասներ կրեն: 3-րդ տարբերակը արտահանումը դադարեցնելն է մինչև հասկանալը, թե ինչպիսի փոխարժեք կլինի: Ակնհայտ է, տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված՝ տնտեսական պատերազմը մեկերկու ամսից չի ավարտվելու. ավելի երկար պետք է պատրաստվել ու ուշադրություն դարձնել նաև պարենային անվտանգությանը»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ պետք է այլընտրանքային արտահանման շուկաներ գտնել, պետք է աջակցել արտահանողներին՝ նաև սուբսիդիաների տեսքով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company