ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետք է օր առաջ ներդնել հակաճգնաժամային ծրագիր, և ոչ թե՝ շոուների համար հնչեցնել դիսկրետ ցուցանիշներ

24 Մարտ 2022

«Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավել ևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»,- կառավարության հերթական նիստում այս զգայուն վստահեցումով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալական խնդիրները մեղմող իրենց քաղաքականությանը:

Բայց սա դեռ ամենը չէ. օրինակ, պարզվեց, որ մենք միակ պետությունն ենք, որ կարողանում ենք լողալ հակառակ հոսանքին:

«2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ գրանցած արդյունքներն արհեստական մենաշնորհները վերացնելու շնորհիվ է:

Ի դեպ, նա հերթական անգամ խոսեց նաև ՀԴՄ-ների հրաշագործ ազդեցության մասին՝ տեղեկացնելով, որ կատարված գործարքների թիվը, մարտի առաջին 20 օրվա տվյալներով, նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ՝ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով:

Պարզվում է, սակայն, որ վարչապետի ու նրա ընթերակաների այս լավատեսությունը չեն խրախուսում ոչ միայն երկրի գլխավոր դրամատանը, այլև մասնագիտական շրջանակներում:

Ընդամենը հիշեցնենք, որ Կենտրոնական բանկն ընդամենն օրեր առաջ էր տնտեսական աճի կանխատեսումները 5.3 % փոխարեն՝ իջեցրել 1.6 տոկոսի: Հետաքրքրական է, որ Կառավարությունը 2022 թ.-ի համար կանխատեսել էր 7 % տնտեսական աճ, ու ցայսօր չի վերանայել Բյուջե 2022-ը:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով, կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսության մասին դիտարկումներին, նախ նկատեց.

«Պետք է փաստենք նաև, որ մեր երկրում 2019 թվականից հետո 2020, 2021 և 2022 թվականներն են եղել. այսինքն՝ 2019 թվականը դարձրել են ոսկեդար, և անընդհատ խոսում են տնտեսական աճի ու ձեռքբերումների մասին:

Մի բանը փաստ է, որ 2019 թվականին ավելի արագ աճել է պետական պարտքը, քան տնտեսությունը: Առհասարակ, այդ տնտեսական աճի մեջ էական դեր են ունեցել երկու կարևոր գործոններ՝ պետական պարտքի ավելացումը, և, ի վերջո, գիտեք, 2019 թվականի աճի հիմքերը 2019 թվականի հունվարի 1-ին չեն դրվել. այսինքն՝ դրանք 2017-2018 թթ. ներդրումներն են, որոնք հետո արդեն բերել են իրենց տնտեսական արդյունքները»:

Հարցին, թե վարչապետի հիշատակած մենաշնորհի դեմ պայքարը չի՞ եղել, տնտեսագետը պատասխանեց.

«Մենաշնորհի դեմ պայքարն իրենց մենաշնորհը չէ. դա միշտ էլ եղել է: Այլ հարց է՝ ինչ արդյունավետությամբ և այլն, բայց մի բան էլ կարող ենք փաստել, որ այնպես չէ՝ այժմ մեր տնտեսությունում ամբողջովին լուծված են այդ մենաշնորհային խնդիրները:

Խաղացողներն են փոխվել, և, օրինակ, մենաշնորհ դիրք ունեցող շուկաներում՝ մասնավորապես, ներմուծման, ըստ էության, օրվա իշխանությունների սրտին մոտ օլիգարխներ են այդտեղ հայտնվել:

Նաև շատ կարևոր է արձանագրել այն մտահոգիչ փաստը, որ պետական գնումներում 2019-2020-2021 թթ. էական աճ են գրանցել մեկ անձից գնումները, իսկ մեկ անձից գնումների առաջանցիկ աճը խնդրահարույց է տնտեսական մրցակցության տեսանկյունից»:

Վարչապետի այսօրվա տնտեսական շեշտադրումները, ըստ մասնագետի, խորը ճգնաժամից առաջ կարճատև դրական ազդակների արձանագրում է:

«Օրվա իշխանությունները գիտեն, որ 2022 թվականին տնտեսական և սոցիալական խորը ճգնաժամ ենք ունենալու, և նախաշեմին հունվար-փետրվար ամիսների տվյալները, երբ դեռ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները չկային և որոշակի իներցիայով կար տնտեսական ակտիվություն, հիմա փորձում են մեծ պաթոսով ֆիքսել. այսօր արդեն հստակ ձևակերպում են «մեղավորին»:

Ասում են՝ տնտեսական ակտիվության պահպանման հիմքեր կան. իրականում նման բան չկա: Վերջինի մասին վկայում են միջազգային կառույցների և երկրի ԿԲ գնահատումը՝ այս պահին 1.6 տոկոս տնտեսական աճ:

Իրենք այսօր ձևակերպում են հիմքեր, որ վաղն իրենց հատուկ կերպով ասեն՝ դե, մենք ինչ անենք. ռուս-ուկրաինական պատերազմն էր, տեսեք՝ ինչքան լավ էր տարվա սկզբին, ինչի մասին ասեցինք»,- ասաց Թադևոս Ավետիսյանը՝ մանիպուլյացիա որակելով մեկ-երկու ամսվա ցուցանիշների վրա տնտեսական դրական միտումներ նախանշելու իշխանությունների փորձերը:

Այս համատեքստում խոսելով մարտի առաջին 20 օրերին ՀԴՄ-ներով գործարքների թվի աճի վերաբերյալ վարչապետի հայտարության մասին՝ նա հիշեցրեց, որ այդ օրերին շուկայում աժիոտաժ էր, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մարդիկ ցայտնոտի մեջ գնումներ էին կատարում:

Պատգամավորը համոզված է, որ այս իրավիճակում պետք է օր առաջ ներդնել հակաճգնաժամային ծրագիր, և ոչ թե՝ շոուների համար հնչեցնել դիսկրետ ցուցանիշներ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company