ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Կոչ եմ անում դուրս գալ փողոց, միասին քննարկենք` ինչպես պաշտպանել Արցախն ու Հայաստանը. Իշխան Սաղաթելյան

01 Ապրիլ 2022

Կառավարության երեկվա նիստում ձեր քաղաքական առաջնորդը շատ մանրամասն նկարագրեց իրավիճակը Արցախում, նշեց սպառնալիքների մասին, խոսեց Արցախի հայաթափման, էթնիկ զտման մասին և, ըստ էության, շատ ուղիղ ասաց, որ երկիրը կանգնած է պատերազմական իրավիճակի առջև: Դրանից ժամեր հետո խոսվեց արտահերթ նիստի մասին, և շատ տրամաբանական էր, որ այդ նիստը պետք է լիներ երկրի անվտանգության, մեր երկրի պաշտպանության ու հնչած խնդիրների վերաբերյալ: Բայց ի՞նչ ենք այսօր քննարկում, ու այդ ֆոնին քաղաքական մեծամասնությունն ինչո՞վ է հանդես գալիս` ՏԻՄ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելով: Մեր երկրի առաջնային մանդատով օժտված խորհրդարանը, երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն արտահերթ նիստ է հրավիրում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար։ Այս մասին այսօր, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 33 պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 1-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։

Նախագիծը համարվել է հրատապ, ինչը նշանակում է, որ 24 ժամով երկրորդ ընթերցման է դրվելու:

«Թշնամական զորքերը ներխուժել են Փարուխ, գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, և ի՞նչով ենք մենք զբաղված այս պահին խորհրդարանում: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ ուղերձ ենք տալիս մեր ժողովրդին: Հիմա Ստեփանակերտում, Կարմիր Շուկայում, Խրամորթում ապրող արցախցին, հայ մարդը ի՞նչ է մտածում այս խորհրդարանի ու քաղաքական մեծամասնության մասին:

Ես ձեզ ընդհանրապես կարող եմ շատ լուսավոր և գործնական առաջարկ անել. եկեք, փոխեք Սահմանադրությունը, մեկ է արդեն մեծամասնություն եք, ինչ ուզեք, կանեք, մեկ է, արդեն կարծես թե սահմանադրական մեծամասնություն եք, փոխեք ու Սահամանդրության այն կետը, որով ասվում է, որ ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները պետք է ձևավորվեն ընտրությունների միջոցով, փոխեք ու ասեք` «սրանից հետո, բոլոր գյուղապետերը, քաղաքապետերը, համայնքի ղեկավարները, չմոռանաք նաև Երևանի քաղաքապետին, նշանակում է ՔՊ-ն»: Փակեք այդ հարցը: «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում դա լավ արձագանք կգտնի ու միջազգային գործընկերները կողջունեն», – հեգնեց Սաղաթելյանը:

«Այս խորհրդարանն ադեկվատ չի երկրում ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին:

Ինձ մոտ տպավորություն է, որ դուք երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը պաշտպանելու ձեր առաջնային գլխավոր պատասխանատվությունը թողած, մտածում եք ձեր իշխանությունը ամրապնդելու մասին, հավանական կորուստների դեպքում, կարողանաք պահել ձեր իշխանությունը:

Այս խորհրդարանը պետք է գումարեր արտահերթ նիստ` քննարկեր պատերազմական իրավիճակում պետական բյուջեի ծախսերը վերանայելու հարցը, ամբողջն ուղղեր երկրի պաշտպանությանը, պետք է գումարեր նիստ` քննարկելու երկրում ռազմաքաղաքական օպերատիվ հարցերով կառավարման շտաբ ստեղծելու և երկրի իրավիճակից դուրս բերելու համար, որովհետև դուք փաստել եք, որ անկարող եք մեր երկրի պաշտպանությունը կազմակերպել: Հետևաբար, այս խորհրդարանը հեռու է այս երկրի իրական վտանգները գիտակցելուն, քննարկելուց և ելքեր փնտրելուց:

Ես ՀՀ քաղաքացիների կոչ եմ անում դուրս գալ փողոց, ամսի 5-ին` ժամը 18:30-ին Ազատության հրապարակում մենք միասին քննարկենք, ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության քայլեր և գործողություններ ձեռնարկենք», – եզրափակեց դաշնակացական գործիչը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company