Մենք վճռական ենք․ պաշտպանելով Արցախը պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետությունը
06 Ապրիլ 2022«Ընտրություններից առաջ իշխանությունը թող պարզ ասեր՝ ձեր եկամուտները 10 տոկոսով նվազեցնելու ենք ու թանկացումներ են լինելու, տեսնեմ քանի քվե կհավաքեին: Հարևան Վրաստանը 10% տնտեսական աճ է գրանցել, մենք նույնիսկ կեսը չունենք, իրենց սխալները ռուս-ուկրաինական պատերազմի վզին են գցում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Փաշինյանը մի քանի տարի առաջ ասում էր՝ մինչև 2024 թիվը գազի, ջրի սակագինը չի բարձրանա, բայց լրիվ հակառակը արեց: Գազի թանկացունը ազդելու է հացի և այլ ապրանքների գնի վրա: Աշխարհացունց մեքենայով պտտվող և շրջագայող վարչապետը կամ ԱԺ նախագահը, չեն կարող հասկանալ, հացի, գազի թանկացումները ոնց են ազդում բնակչության վրա»,- ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
