ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանը խաղաղության անվան տակ երկիրը տանում է նոր կապիտուլյացիայի, և այն կանխելու միակ տարբերակը նրան հեռացնելն է

10 Ապրիլ 2022

Մենք ակնկալիք չունեինք, որ մեկ հանրահավաքով ընդդիմության պահանջները կդառնան իշխանության գործունեության հիմնական սկզբունքները, բայց մեզ համար շատ կարևոր էր ևս մեկ անգամ և վերջնականապես քաղաքական ուժերի և հասարակության կողմից այդ սկզբունքներն ու պահանջները ձևակերպելը։ Անշուշտ, բրյուսելյան, ինչպես և դրան նախորդած բոլոր հանդիպումներին հայկական շահը ներկայացված չէր, իշխանությունը որդեգրել է պարտվողական ուղին, գնում է «զիջել ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով։ Հանրահավաքը կարևոր էր՝ արձանագրելու, որ օրվա իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի ժողովրդի կողմից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելուց առաջ պետք է լինի դրան համապատասխան մթնոլորտ, առնվազն երկու կարևոր քայլ պետք է իրականացվի՝ վերադարձվեն մեր ռազմագերիները, և Ադրբեջանի ԶՈՒ-ն դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքներից։ Փաշինյանն ասում է՝ վերջին ընտրություններին ինքն առաջարկել է խաղաղության օրակարգ, ստացել է վստահության քվե, հետևաբար՝ բանակցելու է այն, ինչ ուզում է։ Բայց նա չի ասել ժողովրդին, որ այդ խաղաղության գինը հայրենազրկումն է։ Եվ ընդդիմության ու հասարակության խնդիրը երկրի նոր կապիտուլյացիան կանխելն է։ Դրա համար այլ տարբերակ չկա, քան այս իշխանություններին հեռացնելը։ Եթե այսքանից հետո նրանք ձգտում են խաղաղության անվան տակ, ժողովրդին ևս մեկ անգամ պատերազմով վախեցնելով, երկիրը տանել հերթական կապիտուլյացիայի, դրա դեմը պետք է առնել»,- ասաց քաղաքական գործիչը։

«Մեր հանրահավաքները, նախաձեռնությունները, բողոքի ակցիաները կարևոր են նաև միջազգային հանրության համար։ Մեր բարեկամ և ոչ բարեկամ, նաև թշնամի պետությունները պետք է հասկանան, որ օրվա իշխանությունը չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը։ Փաշինյանը հանրությանը հերթական անգամ մոլորեցրել է, հանրությանն ասել է, թե իրենց կբերի խաղաղություն և բարեկեցություն, նրանց որդիները չեն ծառայի։ Շատերը խաբվել և քվեարկել են իշխանության օգտին։ Սակայն մեր խնդիրը բացատրելն է, որ նա մեր երկիրը տանում է ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի և նոր կորուստների։ Եթե օրվա իշխանությունն ուզում է, որ երկրում խաղաղություն լինի, պետք է րոպե առաջ հեռանա, քանի որ պարտության խորհրդանիշ է և չի կարող խաղաղություն ու կայունություն բերել»,- նշեց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այսօր մենք պետականության կորստի վտանգի առջև ենք, և եթե այս իշխանությունը չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը, պետք է հեռանա, դրա այլընտրանքն իրավիճակին համակերպվելն ու առանց պետության ժողովուրդների շարքին դասվելն է. «Պայքարը պետք է կազմակերպենք արդյունավետ, ձախողելու իրավունք չունենք։ Չհաջողելը ևս պատասխանատվություն է ենթադրում, պետք է կարողանանք մեզ պես մտածող մարդկանց, բոլոր նրանց, ում համար թանկ է հայրենիքը, ովքեր պատրաստ են դիմադրություն կազմակերպել վարվող քաղաքականության դեմ, բերել փողոցային պայքարի։ Այս իշխանությանը հեռացնելու համար պետք է համաժողովրդական ընդվզում։ Փաշինյանն ասում էր, թե ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու, բայց ակնհայտ է, որ նա Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցում է նոր փաստաթղթերի շուրջ, դա անում է ժողովրդի թիկունքում։ Նա պետք է ժողովրդին ասի՝ ո՞րն է խաղաղության գինը, և ամենակարևորը՝ արդյո՞ք դա խաղաղություն է։ Պատերազմից հետո պետական մակարդակով ընդգծված հոգեբանական տեռոր է իրականացվում, թե իբր ամեն ինչ ավարտված է, մենք թույլ ենք։ Այս իրավիճակում մարդկանց խաբում են խաղաղության կեղծ և ցնորամիտ գաղափարով, բայց դա խաղաղություն չէ»:

«Իշխանափոխության հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Առաջին հանրահավաքով մեր մեկնարկն ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի էր։ Ընդդիմության հասցեին բոլոր բողոքներին ծանոթ ենք, օրական հարյուրավոր զանգեր ու նամակներ ենք ստանում։ Ունենք ծայրահեղ վճռական մի հատված, որը մեկ տարի շարունակ մեր կողքին է, ունի արդարացի զայրույթ և կոշտ գործողությունների դիմելու պահանջ ու վճռականություն, և նրանք մեզ համար արժեք են, քանի որ խորությամբ հասկանում են՝ ինչ է կատարվում։ Մեր խնդիրը ոչ թե մարդկանց պահի պահանջը բավարարելն է, այլ պատասխանատու քաղաքական ուժերի կողմից այս պայքարը կազմակերպելն ու այն ավարտին հասցնելը։ Խնդիրն այն է, որ այս իշխանությունն իր պաշտպանության վրա ավելի մեծ ջանքեր է դնում, քան երկրի պաշտպանության վրա։ Մենք էլ մեր սխալներն ու պատասխանատվության բաժինն ունենք, որ այս իշխանությունը դեռևս գոյություն ունի»,- ամփոփեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company