ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թօթափել Պատրանքները

12 Ապրիլ 2022

Հայ անկախ պետականութեան լինելիութեան խնդիրը — թէ՛ Արցախեան հիմնահարցի կտրուածքով և թէ՛ ՀՀ ինքնիշխանութեան — ներկայիս կը գտնուի իր բախտորոշ մարտահրաւէրներուն դէմ յանդիման և կը պահանջէ պատրանքներէ զերծ քաղաքական մտածողութիւն։ Առ այդ՝ կ՚ուզեմ յիշեցնել հետևեալ իրականութիւնները։

(ա) ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագահութեան գործընթացը արդէն վաղուց դադրած է գոյութիւն ունենալէ։ Ալիևը ճիշտ էր, երբ կը պնդէր, թէ 44-օրեայ Պատերազմը վերջ դրած է այդ գործընթացին։ Իմ կարծիքով, գործընթացը վերջնականապէս կանգ առած էր Կազանի մէջ։ Երբ միջազգային կողմերը այդ գործընթացին այնուամընայնիւ ակնարկութիւն ընեն, այդ մէկը դեռ չի նշանակեր, որ գործընթացը կենդանի է։ Ան մեռած է։ Զայն մեռցնողները եղան, առաջին հերթին, Ալիևը սերտ գործակցութեամբը Մոսկուայի։ Ապա նաև ԱՄՆ-ը և Ֆրանսան անուղղակի գործակցութեամբը Թուրքիոյ։

(բ) Պրիւքսէլի հանդիպումը Փաշինեանի և Ալիևի միջև Եւրոպական Խորհուրդի (European Council) Նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ և ԱՄՆ-ի ՊետՔարտուղար Պլինքընի հսկողութեան տակ՝ բացարձակապէս կապ չունի Հայաստանի և Արցախի այսօրուան խնդիրներուն հետ։ Այդ հանդիպման ենթատեքստը Ուկրայինան էր։ Պրիւքսէլի հանդիպումով կ՚ըսկսի մէկ նոր գործընթաց։ ԱՄՆ և Եւրոպա Հայաստանի և Արցախի հարցերը կ՚ընդգրկեն Ռուսաստանի դէմ կիրարկուած պատժամիջոցներու քաղաքականութեան մէջ։ Ձևականօրէն, Արևմուտքի ջոջերը խօսոյթը կը պահպանեն այնպէս ինչպէս որ էր։ Եւ սակայն էապէս Պրիւքսէլի մէջ վերջին հարուածն է, որ կը տրուի Մինսքի Խումբի Համանախագահութեան։ Մոսկուա կը գիտակցի այս իրականութեան և Լաւրովի միջոցով կը հրապարակայնացնէ իր բողոքը։ Փաշինեան և Արևմուտք կը հերքեն «զրպարտութիւն»ը, բայց ոչ ոք զիրար ապակողմնորոշելու լուսանցք չունի այլևս։ Խաղաքարտերը բացուած են վաղուց։ ԱՄՆ-ի ռազմագէտները Ուկրայինայի ճակատը կը հասցնեն Կովկաս։ Եւ հաւանաբար Ալիևի և Էրտողանի քուլիսային գործակցութեամբ։

(գ) Առայժմ պարզ չէ, թէ իսկապէս ի՞նչ խօսակցութիւններ տեղի ունեցած են կողմերուն միջև Պրիւքսէլի մէջ։ Մեզի հասու որոշ աղբիւրներ որոշ լոյս կը սփռեն Պլինքըն-Փաշինեան հեռաձայնային խօսակցութեան մանրամասնութիւններուն վրայ։ Իմ կարծիքով, հակառակ հրապարակային արտայայտութիւններուն, խաղաղութեան պայմանագրի հետ կապուած լուրջ խօսակցութիւններ առայժմ գոյութիւն չունին Ալիևի և Փաշինեանի միջև։ Ալիև չուզէր այդ հարցը լուծել Փաշինեանի հետ։ Կարելի է նոյնիսկ պնդել, որ Ալիև չուզէր տեսնել Փաշինեանը։ Ան կ՚ուզէ խաղաղութեան պայմանագրի պայմանները վերջնական հարթութեան բերել Մոսկուայի և ԱՄՆ-ի հետ ուղիղ դիւանագիտութեամբ շրջանցելով Փաշինեանը։ Ան վստահ կը թուի ըլլալ, որ նմանօրինակ քաղաքականութեան մը համար պարարտ հող գոյութիւն ունի ներկայիս թէ՛ Արևմուտքի և թէ՛ Մոսկուայի մէջ։

(դ) Պրիւքսէլէն վերադարձած Փաշինեանը, ամենայն հաւանականութեամբ, պէտք է գիտակցի այս ականապատուած իրականութեան։ Ան պէտք է գիտակցի, որ շարժումի իր ազատութիւնը լայնօրէն խափանուած է այս կէտին վրայ։ Աւելի վատը այն է, որ այս իրողութեան կը գիտակցին նաև Ալիև և Էրտողան։ Ժամանակն է 1921-ի Մոսկուայի Դաշնագիրը կրկնելու…Այսինքն՝ որոշելու Հայաստանի ճակատագիրը Մոսկուայի հետ ուղիղ՝ առանց Հայաստանը ընդգրկելու բանակցութիւններուն մէջ։ Այս բանը կանխելու համար, Փաշինեան կը թուի յենարաններ փնտռել Արևմուտքի մէջ։ Իսկ այդպիսի դիմաշրջումի մը համար վստահելի կռուաններ առհասարակ չկան Արևմուտքի մէջ։ Այս օրերուն, Ուաշինկթընի մէջ կ՚ըսեն՝ Պայտըն պատրաստ է Ռուսաստանի դէմ կռուելու մինչև վերջին ուկրայինացին…Նոյնը կրնայ պատահիլ Հայաստանի վերաբերմամբ։

Այս բոլորը անգամ մը ևս ցոյց կու տան, որ Փաշինեանի իշխանութեան լինելիութեան հիմքերը վաղուց քայքայուած են և ան ոչինչ ունի տալիք մեր անկախ պետականութեան արդէն իսկ վտանգուած դատին։ Մեր երկրի այս աննախընթաց ճգնաժամը կը պահանջէ նոր դէմքեր և նոր մտածողութիւն։ Փաշինեան կը փորձէ ուժականութեան պարապը լեցնել փուճ խոստումներով։ Սահմանազատում, կոմունիկացիաներ, բաց ճանապարհներ, դրամագլուխի զանգուածային ներհոսք առաւելաբար Թուրքիայէն և դեռ շատ ուրիշ հրաշալիքներ, որոնց բանալին Թուրքիոյ և Ազրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագրերն են ։ Ասոնք ներկայիս ցնորքներ են։ Անոնք գոյութիւն չունին և պիտի չունենան, որքան ատեն որ Հայաստանն ու Արցախը կը գործեն տկարութեան դիրքերէ։ Մի խաբէք դուք ձեզ։ Մի խաբէք հանրութիւնը։ Ժամանակն է մեկնելու։ Ժամանակն է իշխանութիւնը յանձնելու ձեռնհաս և կորովի ուժերու։ Ժամանակն է պատրանքները թօթափելու և Հայաստանի և Արցախի լինելիութիւնը կերտելու բոլորովին նոր զէնքերով և ռազմավարութեամբ։

Կարօ Արմենեան
Ապրիլ 11, 2022,
Ուաշինկթըն

oragark.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company