ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Յիշենք բոլորը մէկ առ մէկ

13 Ապրիլ 2022

Օրացոյցի թերթիկը կը յիշեցնէ, որ այսօր 13 Ապրիլ է. Լիբանանի քաղաքացիական պատերազմի բռնկումին յիշատակման օրն է։

47 տարի առաջ, այսօրուան պէս, 13 Ապրիլ 1975-ին, Այն Ռըմմէնէի օթոպիւսին տխրահռչակ դէպքով Լիբանան մտաւ քաղաքացիական երկա՜ր պատերազմի մը մէջ, որուն զինուորական ճակատումներուն հանգրուանը աւարտեցաւ Թաէֆէի 1989-ի համաձայնութեամբ, բայց քաղաքական, տնտեսական, քարոզչական-տեղեկատուական ճակատումները կը շարունակուին մինչեւ այսօր, բոլոր ճակատներու վրայ եւ պարբերական սաստկութեամբ։

47 տարի ետք, այսօր, պատերազմը տակաւին կանգ չէ առած։ Պարզապէս զէնքերն են, որոնք փոխուած են։ Գնդացիրին փոխարինած է տոլարի զէնքը, թնդանօթին եւ հրասայլին տեղը գրաւած են տնտեսական ճնշումները եւ ընկերային ցանցերու գրոհները, որոնք օրական աւերներ կը գործեն։ Այլապէս, լիբանանցիք տակաւին ելեկտրականութիւն եւ ջուր կը մուրան։ Ալիւրի եւ վառելանիւթի տագնապներ կը դիմագրաւեն։ Փուռերու եւ դեղարաններու առջեւ երկար շարքեր կը կազմեն, իսկ օտար դեսպանատուներու առջեւ… արտագաղթիհամար պոչ կը բռնեն։

Ճիշդ է, աւազէ պատնէշներ չկան այլեւս շրջաններու միջեւ, բայց անոնց փոխարէն բարձրացած են շատ աւելի վտանգաւոր՝ քաղաքական-հոգեբանական պատնէշներ, որոնք անկարելի կը դարձնեն կողմերու միջեւ երկխօսութիւնն ու համախոհութիւնը, համաձայնութիւնն ու ազգային միացեալ տեսլականներու մշակումը։

Լիբանանցիք մինչեւ հիմա դասեր քաղած պէտք է ըլլային իրենց երկարամեայ պատերազմէն, թանկագին զոհերէն եւ միլիառներու հասնող վնասներէն։ Իսկ այդ դասերէն մեծագոյնը, անկասկած, պէտք էր ըլլար ա՛յն, որ համայնքներու, կուսակցութիւններու եւ քաղաքական խայտաբղէտ հոսանքներու այս երկիրը կը գոյատեւէ դիմացինը ընդունելով այնպէս ինչպէս որ է։ Ո՛չ ոք կրնայ ջնջել ոչ ոքի։ Ո՛չ ոք ինքզինք կրնայ պարտադրել դիմացինին։ Մերժումը եւ անտեսումը տեղ չունին այս երկրին մէջ, որովհետեւ վերջաւորութեան բոլորը պիտի գոյակցին միասնաբար՝ համախոհական ժողովրդավարութեան սկզբունքով։ Բոլորը պիտի նստին բանակցութեան նոյն սեղանին շուրջ՝ միասնաբա՛ր լուծումներ գտնելու իրենց սնանկացած հայրենիքին եւ անոր կազմաքանդուած պետութեան ահաւոր կացութեան։

Լիբանանեան քաղաքացիական պատերազմի բռնկումի 47-րդ տարելիցին այս օրը նաեւ առիթ է յիշելու բոլոր անոնք, որոնք ինկան այդ պատերազմին ընթացքին։

Ինկողներու շարքին էին բազմաթիւ հայորդիներ, որոնք զոհ գացին պատերազմի կոյր ռմբակոծումներուն եւ կամ հայահոծ թաղերու ինքնապաշտպանութեան հերոսական կռիւներուն։ Շատերը զոհուեցան հայութեան դրական չէզոքութեան քաղաքականութեան պահպանման ի խնդիր, հայ համայնքի ինքնուրոյն կեցուածքներուն եւ սեփական շահերուն պաշտպանութեան ի խնդիր։

Շատերը ինկան իրենց ժողովուրդի կարիքներուն հասնելու ճամբուն վրայ, իսկ շատ-շատերն ալ կենդանի նահատակներ դարձան իրենց նմաններուն մատուցած անմնացորդ ծառայութիւններուն ճամբով։

13 Ապրիլ է այսօր։

Օրն է յիշելու բոլորը մէկ առ մէկ՝ նահատակներէն մինչեւ անձնազոհները, պատնէշի վրայ ինկողներէն մինչեւ քաղաքական, տնտեսական, ընկերային պայքարի ճակատներուն վրայ մարտնչած բոլոր նուիրեալները։ Բոլոր անոնք, որոնք հաւատացին Լիբանանի անկախութեան, գերիշխանութեան եւ միասնականութեան։ Եւ բոլոր անոնք, որոնք խոր համոզումով հաւատացին ամուր, կազմակերպ եւ կենսունակ լիբանանահայութեամբ հզօր եւ անընկճելի հայութիւն մը ունենալու համահայկական անժխտելի հրամայականին։

Վիգէն Աւագեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company