ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արծւաբոյն Արցախը վիրաւոր ու լքեալ …

14 Ապրիլ 2022

Արցախում տեղակայւած ռուսական խաղաղապահ ուժերի կողմից Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամաւորների մուտքն Արցախի Հանրապետութիւն արգելւեց։ Սա անշուշտ նորագոյն, զաւեշտալի եւ գերվտանգաւոր նախադէպ է, որն դեռեւս կարող է աւելի մեծ վտանգների դուռ բացել Հայոց Արծւաբոյն Արցախի առանց այն էլ վիրաւոր ու լքեալ իրավիճակի առջեւ։

Աննախադէպ եւ կրկնակի զաւեշտալի էր դեռ մինչ այդ Երեւանի կենտրոնում իսկ, Արցախի դրօշի պղծումը հայանուն արկածախնդիրների կողմից։ Սա էլ իր հերթին բերեց նրան, որ Հայաստանաբնակ հայորդիներ պարտաւորւեն Հայրենի Արցախ պաշտպանել բուն Հայրենիքում՝ հայրենադաւներից…

Միւս կողմից, Պառլամենտակա՜ն Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր պատգամաւորները եւս պարտաւորւեցին Արցախ պաշտպանել՝ ի սկզբանէ Արցախեան 30-ամեայ գլխացաւանքից ազատւել փափագող մեծամասնական ՔՊ-ականներից, որոնք զգուշացնում էին ընդդիմադիրներին, որ վերջիններիս պահւածքը խրտնեցնելու է Ադրբեջանին ու ձախողելու է իրենց խաղաղասիրական քայլերը…։ Այնուհետեւ ընդդիմադիր պատգամաւորները ի բողոք իշխանական մեծամասնականների կեցւածքի լքում են ԱԺ դահլիճն ու յայտարարում յաջորդ օրն իսկ Արցախ զօրակցական այց կատարելու մասին, որն էլ ինչպէս սկզբում նշւեց՝ աննախադէպօրէն արգելւեց։

Պարտւած, ծնկի եկած ու վախւորած իշխանութիւնների «խաղաղութեան սիրոյն» լոզունգները մէկ կողմից, իսկ մի շարք առկայ փաստերի համադրումը միւս կողմից, վկայում են այն մասին, որ Կապիտուլանտ իշխանութիւններն ու Նիկոլ Փաշինեանը հերթական ստւերային համաձայնութեան են եկել Ադրբեջանի իշխանութիւնների եւ Ալիեւի հետ՝ դէպի Արցախ տեղաշարժի (յատկապէս պետական-քաղաքական մակարդակով) սահմանափակումներ մտցնելու եւ Արցախը փաստացի մեկուսացնելու առումներով։

Յատկապէս, որ տւեալ միջադէպը կրկին ահազանգում է այն մասին, որ ՀՀ իշխանութիւններն արդէն համաձայնւել են յանձնել Արցախը…։ Այլապէս՝ ինչպէս բացատրել ապրիլի 12-ի առաւօտւանից միաժամանակ ՔՊ-ական պատգամաւորների եւ ադրբեջանական պատասխանատուների նոյնաբովանդակ յարձակումները՝ ընդդիմադիր պատգամաւորների վրայ, որոնք այցելում էին Արցախ:

Այս առնչութեամբ տեղին է յիշել նաեւ ՔՊ-ականների կնքահայր ԼՏՊ-ի անցեալ շաբաթւայ յայտարարութիւնն (Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանին իր տանը ընդունելութեանը) միեւնոյն «խաղաղութեան եւ Ադրբեջանին չգռգռելու» մասին …

Սիրելի ընթերցող, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ «խաղաղութեան» համաձայնագրեր կնքել կամեցողների «հիմնաւորումները» լկտիութեան մարմնացումն են, իսկ լաւագոյն դէպքում իրենց ապիկար ու ապազգային իշխանութեան պահպանման գնով՝ հայրենակործանման տանող պոպուլիզմ…

Որովհետեւ նոյն «խաղաղութեան» հիմնաւորումներով, առանց այն էլ մինչ օրս նախապայմաններ պարտադրած Թուրքիան, կարող է պահանջել ՀՀ «խաղաղասէր» իշխանութիւններից, որ վաղը, միւս օրը երեւանեան փողոցներում Ապրիլ 24-եան ցոյցեր ու պահանջատիրական ակցիաներ չլինեն, յատկապէս երբ ՔՊ-ական իշխանատենչները օր առաջ փափագում են մայրաքաղաք Երեւանում բացումը նշանաւորել «խաղաղութեամբ» հարեւանութիւն անող Թուրքիայի դեսպանութեանը…Դրան էլ զուգահեռ, այո՛, երկօրեայ հերթական խորհրդատւութեան համար ԱՄՆ-ից Երեւան կը ժամանի ԼՏՊ-ի ջատագով-խորհրդական Ժիրայր Լիպարիտեանը եւ երկուսով կը յայտարարեն, որ ազգային-քաղաքական շրջանակները զգուշաւոր լինեն Պահանջատիրական ու Հայոց Ցեղասպանութեան մասին յայտարարութիւններում… ու Հայ Դատի հարցով թողնել, որ լոկ Սփիւռքն զբաղւի, ինչպէս որ վերջերս բառացիօրէն մատնանշեց Նիկոլ Փաշինեանը կառավարութեան նիստերից մէկում…:

Եւ իսկապէս այս իշխանութիւնների գործունէութեան ու քայլերի շարունակականութիւնը անխուսափելիօրէն բերելու է նրան, որ բուն Երեւանում Հայոց Ցեղասպանութիւնը նշանաւորւելու է նոյն լիպարիտեանական ֆորմատով հայեւթուրք «պատմաբանների» սեմինարներում միայն ու ոգեկոչւելու է լոկ եկեղեցիներում ու Ծիծեռնակաբերդի համապատասխան թանգարանում… Ջահերով երթն էլ համարւելու է տեռորիզմ…, որն վտանգում է «տարածաշրջանի խաղաղութեա՜նը»…։

…. Արդէն կարելի է պատկերացնել, թէ ի՜նչ հրճւանքով ու բաւարարւածութեամբ են շնորհաւորելու թաւիշներո՜վ օծուն «Նոր Հայաստանի ժողովրդավարութիւնը» ԱՄՆ, Եւրոմիութեան եւ յատկապէս Մեծն Բրիտանիայի դեսպանները…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company