ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ձերը ոչ թե խաչն է և առաքելությունը, այլ պատմության մայթեզրին հայտնված ազգակործանի խարանը․ Լիլիթ Գալստյան

14 Ապրիլ 2022

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը արձագնքել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների հայտարարություններին.

Քաղաքական շանտաժ, հոգեբանական տեռոր և ուրացում, կամ լսելով իշխանությունը զավթածներին

ա/ Միջազգային հանրությունը մեզ չի աջակցում, որովհետև մենք չենք ընդունում Թուրքիայի մեծագույն դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Սա մաքուր թուրք-ադրբեջանական նարատիվ է, միջազգային իրավունքի տգետ ինտերպրիտացիա, հակապետական դիրքորոշում և մանիպուլյացիա։ Բայց ավելի շուտ՝ սթափ գիտակցված խեղաթյուրում, ազգային շահերի ուրացում։
Արցախի խնդիրը երբեք որպես տարածքային խնդիր չի ձևակերպել, այլ խարսխվել է ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, այն ամրագրվել է Արցախի ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու իրավունքն ամրագրող հնարաքվեով։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր ազգ միջազգային իրակունքի պաշտպանություն է ստանում՝ ինքնորոշման մասին իր կամքն արտահայտելու պահից։ Ազգերի ինքնորոշման իրավունքը իրավական նորմ է, պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների, ինչպես նաև այն պետության համար, որի կազմում ինքնորոշվել է ազգը։ ԼՂ ժողովուրդը 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման մասին դրույթները, հռչակել է իր անկախ պետականությունը։

բ/«խաղաղության» վարքագիծ, որը նիկոլը փորձում է հիմնավորել սոցիալ-հոգեբանական մոտիվներով։

Իսկ ու՞ր մնացին քաղաքական/անվտանգային, գոյաբանական/ մոտիվները։ Ո՜չ Բրյուսելում, ո՜չ դրան նախորդող և ոչ մի բարձր մակարդակի հանդիպումներում բանակցային սեղանի շուրջ նա չի խոսել, չի փաստարկել և հիմնավորել թուրքական ագրեսիան, վարձկանների, ֆոսֆորային զենքերի, Արցախում իրակնացվող հայաթափման, էթնիկ զտման քաղաքականությունը։ Ինչո՞ւ պետական մակարդակով միջազգային հարթակներով նա չի բարձրաձայնել այն պատերազմական հանցագործությունների մասին, որ իրականացվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից / Նյու Յորք, Սոչի, Բրյուսել/։
Իսկ սոցիալ-հոգեբանական մոտիվները ներքին օգտագործման են, ուղղված են սեփական ժողովրդի դեմ․ վախի, անելանելիության ու նոր պատերազմի և ցեղասպանության սպառնալիքով նվաստացնել ու ոչնչացնել ժողովրդի դիմադրելու կամքը։ Թե ում է ձեռնտու և ում շահերն է ապասարկում այս վարքագիծը, դարձյալ պարզ է, աներկբա։

գ/ Միջազգային հանրությունը հորդորում է մի փոքր իջեցնել ԼՂՀ կարգավիճակի հարցում մեր նշաձողը, այդպիսով ապահովելով մեծ կոնսոլիդացիա։

Ե՞վ․․․ իսկ ի՞նչ բովանդակություն ունի այդ նոր նշաձողը։ Նախկիններին բանակցային գործընթացից Արցախը դուրս թողնելու մեջ մեղադրող, «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսով (և ոչ միայն) պատերազմը սրընթաց արագացրածը, ի՞նչ քաղաքական բարոյականությամբ և ի՞նչ մանդատով է լիազորված միանձնյա որոշելու Արցախի ճակատագիրը։
Իշխանությունների բանակցային բովանդակությունը խարսխված է խաղաղության մերկ մուրացկանության վրա։ Եթե հընթացս կազմաքանդել ես բանակը, հանրային պառակտումը հասցել վերբալ քաղաքացիական պատերազմի, եթե պետականության ինստիտուտների կազմաքանդումն այդքան ցցուն է, միջազգային վարկանիշդ՝ զրո, մնում է քաղաքական մուրացկանությունը, ուր նշաձողեր այլևս չկան։
Պարտվածի առջև պայմաններ են դնում, որ թե՝ նշաձողեր․․․ Մանավանդ, երբ այդ պարտվածն հանուն իշխանության պատրաստ է ամեն բանի։

դ/ Աշխարհի շատ ժողովուրդներ կանգ են առել, գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով, արդար են համարում դա։

Գուցե աշխարհի շատ ժողովուրդներ գոհ և երջանիկ են, բայց հաստատ ոչ Հայ ժողովուրդը։ Արդար համարե՞լ․․․Սա նշանակում է մերժել և ուրանալ պատմական անցյալը, սա նշանակում զրոյացնել Ցեղասպանության փաստը, նրա քաղաքական հետևանքները, հայ ժողովրդի քաղաքական, բարոյական, հոգևոր իրավունքները, արժանապատվությունը։ Սա նշանակում է ոչ միայն հրաժարվել Անկախության հռչակագրից, այլև օրինականացնել և արդարացնել այսօր Հայաստանի տարածքներ ադրբեջանական զորամիավորումների ներժուժումը, շարունակվող ֆաշիզմը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակների կողմից Հայաստանի տարածքների և հատկապես Սյունիքի նկատմամբ չդադարող հավակնությունները։
Ոչ, սա ոչ թե խաղաղության հիմնավորում է, այլ պատերազմի ու ցեղասպանության սպառնալիքով ժողովրդի վերջնական մանկուրտացում և ստորացում։

ե/«44 -օրյա պատերազմից հետո պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը, սա է առաքելությունը, խաչը․․․»

Մուրճի, դատական մամլիչի, ռեպրեսիաների, ատելության, համատարած վախի, ծեծուջարդի, ատելության և հայհոյանքի, շանտաժի, փողոցային խուժանի արթնացման, պատերազմի սպառնալիքի, հետպատերազմյան դեպրեսիայի, ազգային ֆրուստրացիայի, ընտրական կեղծիքների, անցյալի հրեշայնացման պայմաններում ընտրվածը մեկ սրբություն ունի և մեկ խաչ․ դա ամեն գնով իշխանությունը պահելու հրեշավոր մոլուցքն է։ Դա քաղաքականությունից բարոյականության իսպառ բացակայության իրողությունն է, դա ազգային շահերի դավաճանության մոլուցքն է, դա անվտանգային և գոյաբանական շահերը կազմաքանդելու մոլուցքն է։ Սա առաջնորդություն է դեպի ոչ մի տեղ․․․

զ/ Չեն բացառվում Հայաստանի և Արցախի դեմ նոր տարածքային պահանջներն ու ագրեսիան․․․
Ավաղ՝ այո։ Այսպես է լինելու քանի դեռ Հայաստանում իշխում է պարտության ուժը, քանի դեռ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իրականացնում են մարդիկ, ովքեր թուրանական ճարտարապետության կամակատարներն են, ովքեր փառասեր են, տգետ ու ոչնչատեսիլ, ովքեր սեփական իշխանության համար պատրաստ են ուրանալ անցյալը, սևացնել ապագան, մարդիկ, որոնց ճանապարհին ատելություն է, մահեր և կործանում, մարդիկ, ովքեր միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանելու կամք, իմացություն և կորով չունեն։

Եվ, այնուամենայնիվ, ՔՊ-ին և նրա առաջնորդին ոչ ոք մեր ազգային շահերն ուրանալու, մեր արժանապատվությունը նվաստացնելու, պետականության գոյությունն ու Արցախի ինքնորոշումը հարցականի տակ դնելու իրավունք ու մանդատ չի տվել։

Ձերը ոչ թե խաչն է և առաքելությունը, այլ պատմության մայթեզրին հայտնված ազգակործանի խարանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company