ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայ ազգային գաղափարախոսությունը

20 Ապրիլ 2022

Ապրիլը հայության համար Ադանայի կոտորածների և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության ամիսն է, և յուրաքանչյուր տարի՝ այս օրերին, մեր ազգը պարտավոր է վերլուծել սեփական անցյալը և փորձել դասեր քաղել սեփական պատմությունից, ինչը մեզ մոտ համառորեն չի ստացվում, կամ մենք չենք ուզում դասեր քաղել մեր իսկ պատմական սխալներից: Այս համապատկերում կարևոր ենք համարում խոսել կամա թե ակամա ցեղասպանությանը նպաստած հայ ազգային գաղափարախոսության բացակայության, ավելի ճիշտ՝ տարիների ընթացքում դրա անկման մասին:

Նախ՝ փոքր-ինչ այն մասին, թե ինչ է ազգային գաղափարախոսությունը…

«Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և կրոնի հիմնադրույթներից»1: Յուրաքանչյուր ազգի ազգային գաղափարախոսության վրա իր անջնջելի կնիքն է թողնում նրա պատմական ճակատագիրը. այն ազգերը, որոնք պատմության հոլովույթում հայրենազրկվել են, իրենց ազգային գաղափարախոսության հիմքում ամրագրում են հայրենիքի ազատագրության գաղափարը, ինչպես, օրինակ, հայերը (Հայ դատ) և հրեաները (Սիոնիզմ): Հակառակ սրան՝ կան ժողովուրդներ, որոնց ազգային գաղափարախոսության հիմքում զավթողական քաղաքականությունն է, ինչպես, օրինակ, թուրքերի դեպքում պանթյուրքիզմը, որի նպատակն է ձուլել կամ ֆիզիկապես բնաջնջել (ցեղասպանության ենթարկել) նվաճված ժողովուրդներին, յուրացնել նրանց հայրենիքը՝ ստեղծելով «թուրքական հայրենիք», և միավորել թյուրքալեզու ժողովուրդներին ու ստեղծել Մեծ Թուրան: Կարճ ասած՝ մեր թշնամու և «հարևանի» ազգային գաղափարախոսությունը այլ ազգերին ցեղասպանության ենթարկելն է:

Հայոց ցեղասպանությունից և հայ ժողովրդի հայրենազրկումից հետո հայոց ազգային գաղափարախոսության կարևոր հիմնադրույթներից դարձավ ազգապահպանության հիմնախնդիրը։ Հայոց ազգային գաղափարախոսությունը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանն ու զարգացմանը զուգընթաց։ Այն արտացոլված է ինչպես նախաքրիստոնեական բանահյուսական երկերում, այնպես էլ հայ պատմիչների աշխատություններում: Նախաքրիստոնեական շրջանում մեր ժողովուրդը ստեղծել է դյուցազնավեպեր, ասքեր` ձոնված իր աստվածներին, նահապետներին, արքաներին ու հերոսներին: Դրանց մեծ մասը մեզ է հասել պատմահայր Մ. Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության միջոցով: Հայ ազգային բանահյուսության գոհարների մեջ՝ «Հայկ և Բել», «Արամ և Բարշամ», «Արամ և Նյուքար Մադես», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ» և այլն, կարմիր թելի պես անցնում են ազատության, հայրենիքի պաշտպանության, հայրենիքի շենացման, ժողովրդի ճակատագրի նկատմամբ պատասխանատվության, սրբազան հայրենիքի ու հայոց աստվածների միասնության գաղափարները:

Քրիստոնեության ընդունումից հետո ազգային գաղափարախոսության կարևոր տարր դարձավ քրիստոնեությունը, որը հայացվեց՝ միաձուլվելով հայ ժողովրդի ազգային բնավորության և աշխարհընկալման հետ:

Հայ ազգային գաղափարախոսության ամբողջական համակարգի ձևավորման գործում առանցքային դեր են կատարել հայ պատմիչները, մասնավորապես՝ պատմահայր Մովսես Խորենացին։ Լինելով Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից՝ Մովսես Խորենացին ոչ միայն քրիստոնեական հավատքի կրողն էր, այլև ընդգծված հայրենասեր, ազգասեր:

Նա նաև ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ինչո՞ւ չէ, կայսերական Հայաստանի գաղափարի կրողն էր։ Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ Խորենացին հռոմեացի զորավար Լուկուլլոսի մասին կայսերապետական քամահրանքով է խոսում՝ հիշատակելով նրան որպես Վայկուն անունով ինչ-որ ավազակի, որը վրդովում էր Հայոց աշխարհը: Մովսես Խորենացին ոչ միայն շարադրել է հայոց ամբողջական պատմությունը, այլ նաև դրա շնորհիվ պետականությունը կորցրած հայության շրջանում հայրենասիրություն է սերմանել և նպաստել ազգային դիմագծի ամբողջական ձևավորմանն ու պատմական հիշողության պահպանմանը: Ազգային գաղափարախոսության (ամբողջական հայրենիքի գաղափարի) տեսանկյունից չափազանց կարևոր է նաև պատմահոր կողմից մեր հայրենիքի աշխարհագրական սահմանների մատնանշումը, ինչի շնորհիվ ընթերցողը պատմահոր տողերում «ականատես» է դառնում Հայքի բնակավայրերի անվանակոչությանը Հայկ Նահապետի ժառանգների անուններով՝ Այրարատ, Սյունիք (Սիսական), Գեղարքունիք, Արագածոտն, Շիրակ, Արցախ… Դեռևս հազարամյակների խորքից պատմահայրը գալիք սերունդներին թողնում է դրանց հայկականության վերաբերյալ վկայություններ…
Դարերի ընթացքում, հատկապես Բագրատունյաց թագավորության անկման, հայոց պետականության վերացման, քոչվորական տիրապետության հետևանքով, երբ ոչնչացվեց պետականության գաղափարը կրող շերտը՝ ազնվականությունը, անկում ապրեց և մոռացության տրվեց նաև հայ ազգային գաղափարախոսությունը:

1804-1813 և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմների հետևանքով Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, և աստիճանաբար սկսեց բարձրանալ հայության կրթական մակարդակը, միաժամանակ ձևավորվում էր հայկական ընտրախավը՝ էլիտան, և նոր շրջանում ասպարեզ եկան ազգային դիմագիծ ունեցող մի շարք գործիչներ՝ Խաչատուր Աբովյանը, Պատկանյանը, Մուրացանը, Ծերենցը, Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը, Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ) Գրիգոր Արծրունին (իր «Մշակ» պարբերականով) և այլք, որոնք նպաստեցին շուրջ 800 տարի սեփական ազգային դեմքը կորցրած հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության հիմքերի ձևավորմանը: Այս գործում անգնահատելի դեր խաղաց հատկապես Րաֆֆին, որի բոցաշունչ հայրենասիրական գործերը ոչ միայն արթնացրին հայության պատմական հիշողությունը, այլև մղեցին նրան մեկ գերագույն նպատակի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրմանը թուրքական բռնապետական լծից: Արդեն այս շրջանից՝ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած «հայերի ազգային գաղափարախոսությունը պատմականորեն ստացել է Հայկական հարց, Հայ դատ և Պահանջատիրություն անվանումները, որը նշանակում է կորցրած Հայրենիքի ազատագրում»2:

Ազգային գաղափարախոսության ձևավորման գործում նոր և նորագույն շրջանում կարևոր դեր խաղացին հայ ազգային կուսակցությունները՝ «Արմենականները», «Հնչակյանները» և հատկապես «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»: Այս երեք կուսակցություններն էլ ասպարեզ իջան մեկ կարևորագույն գերխնդրով` Արևմտյան Հայաստանի ազատագրման նպատակով։

Ժամանակի ընթացքում ազգային գաղափարախոսության և ազատագրական պայքարի ջահակիրը դարձավ ՀՅԴ-ն, որը «….Հրապարակ իջաւ ազատագրական պայքարի Մանիֆեստով մը, որ կոչ կ’ընէր բոլոր հայերուն անխտիր՝ զինուորագրուելու թրքահայութեան քաղաքական և տնտեսական ազատագրումին ի խնդիր»3: Դաշնակցությունը, լինելով ազգային և սոցիալիստական կուսակցություն, միաժամանակ կարևորում էր հայության բոլոր շերտերի միավորումը (առանց դասակարգային խտրականության)՝ մեկ ընդհանուր նպատակի՝ թուրքական բռնակալության դեմ զինյալ (ինչպես նաև քաղաքական ու դիվանագիտական) պայքարով Արևմտյան Հայաստանի ազատագրման համար: Այսպիսով՝ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմներից հետո միջազգային դիվանագիտության ասպարեզ մտած Հայկական հարցը գոնե հայկական շրջանակներում «բարենորոգումների» ու «ինքնավարության» գաղափարից աստիճանաբար վերածվում է Հայաստանի ազատագրման գաղափարի: 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հայկական մի փոքրիկ հողակտորի վրա ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը, որը պետք է դառնար այն կորիզը, որի շուրջ հյուսվելու էին հայության նոր նպատակներն ու երազանքները, ասել է թե՝ նորագույն շրջանի հայ ազգային գաղափարախոսությունը։ Եթե ավելի հստակ, ապա «….Նորահռչակ Հայաստանի Հանրապետությունը դարձավ այն միջուկը, որի շուրջ հետագայում պետք է պտտվեր Միացյալ Հայաստանի գաղափարը….»4: Իսկ Մայիսյան հերոսամարտերը և հատկապես մայիսի 28-ը նշանավորեցին դարերով պետականություն չունեցող հայության քաղաքական անկախության սկիզբը։ 1919 թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու կառավարության համատեղ նիստում վարչապետ Ալ․ Խատիսյանն ընթերցեց «Միացյալ և Անկախ Հայաստանի մասին» հռչակագիրը: Հայաստանի հողի վրա՝ անկախ հանրապետության մայրաքաղաք Երևանում ընդունված և ընթերցված այս հռչակագիրը, սակայն, քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության ռազմակալման (օկուպացիայի) պատճառով տեղափոխվեց Սփյուռք և դարձավ սփյուռքահայության ճնշող մեծամասնության ազգային գաղափարախոսությունը:

Հայաստանի Հանրապետության անկումից հետո հայրենազրկված սփյուռքահայության քաղաքական ղեկավարությունը (հիմնականում ՀՅԴ-ն) հայկական ազգային նորագույն գաղափարախոսության հիմքում դրեց ամբողջական հայրենիքի, անկախ հայկական պետականության, ազգային մշակույթի հիմնադրույթները:

1988 թ. Արցախյան շարժման սկզբնավորմամբ սկսվեց Հայաստանի քաղաքական վերածնունդը: Արցախի ազատագրմամբ կարծես սկիզբ էր դրվում հայոց ազգային գաղափարախոսության կարևոր նպատակներից մեկի իրագործմանը` Միացյալ և Անկախ Հայաստանի ստեղծմանը։ Դրան զուգահեռ՝ արդեն նաև պետական որոշակի աջակցությամբ ՀՅԴ-ի՝ տասնամյակներ շարունակ մղած Հայ դատի պայքարն ավելի լայն թափ ստացավ և աստիճանաբար ճանաչումից ու դատապարտումից անցում կատարեց հատուցման համար պայքարի, այսինքն՝ պահանջատիրության փուլ:

Անկախ Հայաստանում փորձ արվեց ազգային գաղափարախոսության հիմքում դնելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը, որը, ցավոք սրտի, Հայաստանի բնակչության շրջանում լայն տարածում չգտավ: Միաժամանակ չմշակվեց և պետական քաղաքականության հիմքում չդրվեց հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությունը: Ցավոք սրտի, ո՛չ Դաշնակցության գաղափարները, ո՛չ Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը, ո՛չ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը, հիմք չդարձան ազգային գաղափարախոսության զարգացման համար, ինչն էլ ի վերջո նպաստեց ապազգային տարրերի՝ իշխանության գալուն, դավադիր պատերազմով Արցախի դավաճանական հանձնմանը, հայ-թուրքական «բարեկամության» մասին բոլշևիկյան քարոզչության տարածմանը և Հայաստանի Հանրապետության՝ անկախության կորստի վտանգի առաջ կանգնելուն:

Ազգային գաղափարախոսությունը ազգի գոյության գլխավոր հենասյունն է, որը պարունակում է նրա ազգային խնդիրները, դրանք լուծելու համար համազգային պայքարի գաղափարը։ Վերցրե՛ք ժողովրդից նրա ազգային գաղափարախոսությունը, մոռացնել տվե՛ք նրան իր ազգային խնդիրները, և այդ ժողովուրդը կդադարի գոյություն ունենալուց: Ռուսաստանի հայտնի քաղաքական գործիչ Պյոտր Ստոլիպինը 1908 թ. Ռուսաստանի Պետական դումայում արտասանած ճառի ժամանակ պատահական չի ասել՝ «….ժողովուրդները երբեմն մոռանում են իրենց ազգային խնդիրները, բայց այդպիսի ժողովուրդները ոչնչանում են, նրանք դառնում են հող, պարարտանյութ, որի վրա հաստատվում են ուրիշ՝ ավելի ուժեղ ժողովուրդներ»5:

Իսկ ժողովրդին ուժեղ դարձնում է ազգային գաղափարախոսությունը, ասել է թե՝ որպես ազգ նրա գոյություն ունենալու իմաստն ու նպատակը: Ինքներս մեզ հարցնենք, թե որն է մե՛ր՝ հայերիս գոյության իմաստը և ազգային նպատակը՝ «պարարտանյո՞ւթ» դառնալ մեր հայրենիքի հաշվին իրենց հայրենիքը ստեղծող, մեր տեսակը ձուլելով իրենց համար էթնոս ձևավորող և հայերի բնաջնջումը պետական քաղաքականություն դարձրած քոչվոր թուրքերի՝ մեր թշնամու համար և ունենալ ևս մեկ «ապրիլի 24», թե՞ վերականգնել մեր տեղը հզոր ազգերի շարքում և վերադարձնել մեր նախնիների հազարամյակների վաստակը:

Ի՞նչ անել կանխելու համար տգիտության, եսակենտրոնության, աշխարհաքաղաքացիության ու ապազգայնության հետևանքով առաջացած այս աղետը։ Պատասխանը հստակ է՝ մշակել ազգային գաղափարախոսություն այն սկզբունքով, որ «Յուրաքանչյուր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են հետևյալ ազգային գործոնները. ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈԻՅԹ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈԻՆ, ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈԻԹՅՈԻՆ, ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳԵԿԱՆ ԿԵՐՏՎԱԾՔ, ՆԿԱՐԱԳԻՐ, ԶԳԱՑՈՒՄ՝ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՈԳԻ, ԸՆՏԱՆԻՔ, ԿՐՈՆ, ՃԱՇԱԿ, ԿԵՆՑԱՂ, ԷԹՆԻԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ու ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ և այլն»6, մշակված ազգային գաղափարախոսությանը հաղորդակից դարձնել հայության լայն զանգվածներին՝ ցույց տալով նրանց հայ ազգի գոյության իմաստն ու ազգային նպատակները, որոնք են՝
– հայոց լեզվի, հայոց պատմության, հայ ընտանիքի, Հայ առաքելական եկեղեցու և հայրենիքի նկատմամբ սերը, պատասխանատվության ու պարտքի զգացումը,
– ազգային ճաշակի ձևավորումը,
– ազգային միասնությունն ու համերաշխությունը՝ առանց դասակարգային ու տեղային (ըստ բնակավայրի կամ ծննդավայրի) տարբերակման,
– պահանջատիրությունը (Հայոց ցեղասպանության համար ցեղասպան Թուրքիայի հատուցումը՝ հայրենազրկված հայ ժողովրդին վերադարձնելով նրա հայրենիքը),
– կորուսյալ հայրենիքի ազատագրումը (զինված կամ այլ միջոցներով),
– Միացյալ և Անկախ Հայաստանի ստեղծումը հայ ժողովրդի պատմական հայրենիքում:

Ազգային այս նպատակների իրագործման գլխավոր խթանիչ ուժը ազգային գաղափարախոսությունն է, քանի որ, ինչպես ցույց է տվել պատմությունը, «Բոլոր այն ժողովուրդները, որոնք ունեցել են ազգային գաղափարախոսություն և ղեկավարվել են այդ գաղափարախոսության հիմնադրույթներով, բռնել են պատմության քննությունը»7, մինչդեռ այն ժողովուրդները, որոնք չեն ունեցել կամ չեն առաջնորդվել ազգային գաղափարախոսությամբ, ի վերջո հեռացել են պատմության թատերաբեմից, որովհետև կորցրել են որպես առանձին էթնոս իրենց գոյության նպատակն ու իմաստը…
Ո՞րն է մե՛ր՝ հայերիս ընտրությունը…

——————————————————————————————————
Հղումներ

1. Խուրշուդյան Լ., Հայոց ազգային գաղափարախոսություն, Եր., 1999, էջ 14։
2. Նույն տեղում, էջ 11-12։
3. Տասնապետեան Հր., Հ.Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. Ժողով (1890-1924), Աթէնք, 1988, էջ 21։
4. Հակոբյան Ա., Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը հայոց պատմության հոլովույթում, Եր., 2020, էջ 41։
5. Столыпин П. А., Нам нужна великая Россия, М., 1991, с. 149.
6. Խուրշուդյան Լ., նշվ. աշխ., էջ 15։
7. Նույն տեղում, էջ 5։

Օգտագործված գրականության ցանկ

1. Խուրշուդյան Լ., Հայոց ազգային գաղափարախոսություն, Եր., 1999։
2. Հակոբյան Ա., Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը հայոց պատմության հոլովույթում, Եր., 2020։
3. Տասնապետեան Հր., Հ.Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. Ժողով (1890-1924), Աթէնք, 1988։
4. Столыпин П. А., Нам нужна великая Россия, М, 1991.

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 4 (1665), 2022թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company