ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Հրաժարվել Արցախից՝ կնշանակի վտանգն ավելի մոտեցնել սեփական տան սահմաններին

21 Ապրիլ 2022

Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած համատեղ հայտարարության 30 կետերից մեկում հպանցիկ անդրադարձ կա Արցախին, մասնավորապես՝ 24-րդ կետը վերաբերում է Ռուսաստանի դերակատարմանը նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությանը: Կողմերն արտահայտվել են այդ «պայմանավորվածությունների հետեւողական իրականացման օգտին», շեշտել «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում», ընդգծել «հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման պահանջվածությունը»: Սակայն, մեծ հաշվով, կարգավիճակի հստակեցման մասին խոսք չկա։ Այս եւ Արցախին առնչվող այլ թեմաներով hraparak.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ։

– Պարոն Բալայան, ծանոթ եք այդ հայտարարությանը, այն փարատո՞ւմ է արդյոք Արցախի հարցում վերջին ժամանակների մտահոգությունները, որոնք առաջացել են ՀՀ իշխանությունների հայտարարություններից։ Նկատի ունեմ՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու տեսանկյունից։ Ի դեպ, այդ հայտարարության մեջ խոսք չկա խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, սա ի՞նչ է նշանակում, հատկապես որ Բրյուսելից հետո իշխանությունները խոսում էին դրա անխուսափելիության եւ արագ ստորագրման մասին։

– Այդ հայտարարությամբ արձանագրվեց, որ կա նման հիմնահարց, չմոռանանք, որ ադրբեջանական կողմն անընդհատ խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված է, Մինսկի խումբն էլ անելիք չունի։ Երկրորդ կարեւոր արձանագրումը, որ Մինսկի խմբի ձեւաչափը պիտի շարունակի քննարկումները, եւ փորձեն հարցի լուծում ապահովել։ Եթե ամփոփ ասենք, ապա հայտարարությունն այն մասին է, որ հարցը նորից վերաբացվի, քննարկվի եւ երկարատեւ խաղաղության ակնկալիքով արցախահայության ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծում ստանա։

– Բայց կարգավիճակի մասով հստակ ոչինչ չի արձանագրվել, գուցե դա ա՞յն պատճառով է, որ խաղաղության պայմանագրի մասով էլ բան չկա։

– Բնական է, որ այս պահին նման բան չէր ասվելու, ու չենք էլ ակնկալում, որ մեկ ամիս հետո նստելու են ու հարցը լուծեն, քանի որ սա լոկ արցախահայության հարց չէ, սա տարածաշրջանային հարց է, տարբեր բեւեռների, շահերի կիզակետում է Արցախը, շահագրգիռ ուժերը շատ են, որ այս կամ այն լուծումն ապահովվի՝ այս կամ այն երկրի օգտին։ Ամենակարեւոր արձանագրումը ես կրկնում եմ, որ կա հիմնախնդիրը, ինչը փորձում է հերքել Ադրբեջանը, անկախ այն հանգամանքից, որ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներն ուկրաինական դեպքերից հետո ցանկություն չունեն նստել-քննարկել առհասարակ որեւէ հարց։ Բայց ինձ մոտ կա տպավորություն, որ այս երկրներն Արցախի հարցում ինչ-որ առումով նույն դիրքորոշումն ունեն, որ կա խնդիր, որը լուծում է պահանջում, երեք կողմն էլ գտնում է, որ երկարատեւ խաղաղության ապահովման համար պետք է հարցի լուծում ապահովել։

– Եթե ոչ դիվանագիտական լեզվով ասեք՝ Ռուսաստանում ընդունված հայտարարության` Արցախին վերաբերելի արձանագրումներն Արցախի օգտի՞ն էին, թե՞ լողացող, ոչինչ չտվող մանեւրումներ են։

– Ինչ-որ տեղ․․․ պիտի արձանագրել, որ հարցին անդրադարձ լինելու է, ՌԴ նախագահն էլ իր բանավոր խոսքում անդրադարձավ, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված մտահոգություններ կան, պիտի անդրադառնալ եւ այլն․․․

– Պարոն Բալայան, մի կողմից՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին ոչ մի խոսք հայտարարության մեջ չկա, մյուս կողմից՝ 25-րդ եւ 26-րդ կետերով հաստատվել է, որ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցի կարգավորումը պիտի ավելի արագ եւ ինտենսիվ կազմակերպվի։ Եթե կարգավիճակը չի հստակեցվում, բայց գծվում են սահմաններ, ասել է թե` ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չի՞ նշանակում Արցախի դիտարկում Ադրբեջանի կազմում։

– Եթե դուք նկատել եք, հենց ռուսական կողմն արտգործնախարարի մակարդակով այն միտքն է հնչեցրել, որ այդ երկու հանգամանքները չպետք է իրար հետ կապել, այսինքն` Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագիրը չպետք է կապ ունենա Արցախի հետ։

– Այսինքն, երբ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Արցախը որտե՞ղ է մնում, ի՞նչ կարգավիճակ է ստանում։

– Նայած թե որ կողմն ինչպես է նայում, ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որ Արցախի կարգավիճակի հարցը հենց տարածքային ամբողջականության խորապատկերի վրա դիտարկի, Հայաստանին ստիպելու, որ այդ ամենի վրա Արցախը դիտարկի Ադրբեջանի կազմում, բայց ես չեմ կարծում, որ ՀՀ ժողովուրդը կհանդուրժի այդ ամենը եւ թույլ կտա, որ իր ղեկավարությունը նմանօրինակ փաստաթուղթ ստորագրի, որի մեջ պիտի խոսվի Արցախի ճակատագրի մասին՝ ի վնաս հայ ժողովրդի։ Մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք, որ Հայաստանի բնակչության մի հատված անընդհատ խոսում է, որ պետք է հրաժարվել Արցախից` հեշտ ապրելու համար, բայց, իմ խորին համոզմամբ, հայ ժողովուրդը չի կարող ձեռքերը լվանալ Արցախից, ի վերջո՝ 30 տարվա զոհողություններով անցած ժողովուրդը չի կարող այսքան հեշտությամբ հրաժարվել իր զավակների արյան գնով արձանագրած ձեռքբերումներից՝ ազատությունից, հայրենիքում ազատ ապրելու իրավունքից եւ այլն։

– Կարծում եք՝ ՀՀ իշխանությունները կհրաժարվե՞ն որդեգրած կուրսից՝ նկատի ունեմ, որ վերջին ամիսներին ակնհայտ էր, թե ուր էին տանում գործընթացները՝ հրատապ կարգով խաղաղության պայմանագրի ստորագրում, Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում, ընդհուպ՝ Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկել, սահմանագծում եւ այլն։

– Եթե ժողովուրդը պինդ կանգնի, ես համոզված եմ, որ ոչ մի իշխանություն էլ չի կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել։ Հայ հասարակության մոտ տպավորություն է, որ Արցախից հրաժարվեն, հեշտ կապրեն, բայց կյանքն ապացուցեց հակառակը՝ հրաժարվել Արցախից՝ կնշանակի վտանգն ավելի մոտեցնել իր տան սահմաններին։

Լուսինե Շահվերդյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company