ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կիրո Մանոյանի ասուլիսը ապրիլի 24-ին ընդառաջ. իրողություններ և սպասումներ

22 Ապրիլ 2022

ԱՄՆ գործադիր իշխանության կողմից անցյալ տարի քաղաքականության փոփոխությունը, որը դրսևորվեց նախագահ Բայդենի կողմից Ապրիլի 24-ի ուղերձում Ցեղասպանության ճանաչմամբ, շատերի համար արդեն ազդանշան էր, որ ճանաչումը անխուսափելի է և տարբեր պետություններ կշարունակեն ճանաչել․ այսօր, ապրիլի 22-ին «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Հիմա հարցն ի՞նչ է․ հարցն այն է, որ այդ ճանաչումից հետո կարևոր երկու պետություներում՝ Իսրայելում և Մեծ Բրիտանիայում ճանաչելու որոշ քայլեր արվել են՝ ո՛չ պետություններն իրենք, այլ տարբեր քաղաքական ուժեր այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում են։ Բայց նաև ընդհանրապես պիտի ասել, որ աշխարհում կան իրադարձություններ, որոնք շատ էլ նպաստավոր չեն, որ արագ ձևով դա տեղի ունենա։ Բայց հենց ԱՄՆ գործադիրի կողմից ճանաչումը նոր հնարավորություններ է տալիս հատկապես ԱՄՆ-ում, որ այլ օրինագծեր էլ առաջ քաշվեն, որոնք հնարավորություն կտան հատուցման հարցերը բարձրացնել»,-ասաց Կիրո Մանոյանը։

Որպես մեկ օրինակ նա նշեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին արդեն ներկայացված նոր օրինագիծը, որով 10 միլիոն դոլար պետք է հատկացվի Կոնգրեսի գրադարանին, որ Ցեղասպանության մասին ուսուցման աշխատանքներ տարվեն։ Կան նաև քննարկումներ՝ արդյո՞ք այլ նահանգների մեջ կարելի է օրինագծեր որդեգրել, որոնց հիման վրա դատական գործեր կհարուցվեն Ցեղասպանությունից տուժածների ժառանգներին հատուցման ուղղությամբ։

«Հարցը նաև այն է, որ ճանաչման գործընթացը ինքնանպատակ չէ՝ այն ի վերջո մղելու է, որ Թուրքիան ինքը ճանաչի ու պատասխանատվություն կրի․ այդ ճնշումը մենք տեսնում ենք։ Նաև այդ պատճառով է, որ Թուրքիան ուզում է Հայաստանի հետ իր հարաբերությունները բնականոնացնել․ Բայդենը Էրդողանին ասել է, որ լավ կլինի, որ հարցերը կարգավորես Հայաստանի հետ»,-ասաց Կիրո Մանոյանը։

Այս պայմաններում Հայաստանի իշխանություների կեցվածքն է, որ խնդրահարույց է։

«Բայց ընդհանրապես, մեզ համար՝ որպես հայության, այս անցած 2 տարում 44-օրյա պատերազմի հետևանքների վերցաման խնդիր կա։ Նախապատվությունների հարց կա, բնականաբար, որոնց ուղղությամբ էլ արտասահմանում Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն աշխատանք են տանում»,-ասաց Կիրո Մանոյանը։

Ո՞վ է ասում, որ հիմա ճիշտ պահն է հայ-թուրքական բանակցություններ սկսելու համար․ ասաց Կիրո Մանոյանը։

«Այս իշխանությունները լռելյայն համաձայն են դրսի՝ լրիվ տարբեր հարթակներում կանգնած ուժերի հետ, որոնք տարբեր մոտեցումներ ու շահեր ունեն, որ ինչքան կարող ենք՝ խեղդենք Հայաստանին, ինչքան կարող ենք՝ ծնկի բերենք Հայաստանին, և քանի առիթը կա՝ ինչքան կարելի է պոկել Հայաստանից՝ վերջացնել այս պատմությունը, մի գլխացավանք պակասեցնել Հարավային Կովկասից կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից։ Սա մենք լսում ենք և՛ Հյուսիսից, և՛ Արևմուտքից։ Պարզ է, որ դա իրենք փորձում են անել իրենց շահերից ելնելով։ Եվ դա, ամեն դեպքում, մեր շահերից չի բխում։ Դրա համար պահն էլ հարմար չէ Թուրքիայի հետ հարաբերություններ կանոնավորելու, մանավանդ որ կեղծ հիմնավորումներով է առաջ քաշվում»,-ասաց Կիրո Մանոյանը։

Նա հիշեցրեց, թե ինչպես հանկարծ աշնանը Նիկոլ Փաշինյանը սկսեց դրական ազդակներ լսել Թուրքիայից, երբ չկային նման ազդակներ։ Մյուսն էլ ձայնակցեց, թե Երևանից է դրական ազդակներ լսում։

«Այդ ո՞ր դրական ազդակներ էին՝ մինչև այսօր չհասկացանք, որովհետև ամեն ինչը շարունակում են՝ Ադրբեջանի հետ համադրում են Հայաստանի հետ հարաբերությունները, Ցեղասպանության ժխտումը շարունակում են, Հայաստանին փորձում են հնարավորինս մեկուսացնել։ 1920 թ-ից սկսած Թուրքիայի քաղաքական մտածողությունը չի պատկերացնում մի հայկական պետություն, որն իրենից կախված չէ, ուրեմն ամեն ինչ անելու է դրա համար․ հիմա հնարավորություն ունի դա անելու՝ հիմա կանի»,-ասաց Կիրո Մանոյանը։

Խնդիրը ոչ թե Արցախի գրավյալ տարածքներից տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տալն է, այլ նրանց աջակցելը թեկուզ առանց կարգավիճակ․ ասաց Կիրո Մանոյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ոչինչ չի արվում նրանց փախստականի կարգավիճակ տալու ուղղությամբ, Մանոյանը պատասխանեց, որ այդ մարդիկ տեղահանված են, բայց իրենց երկրում փախստական չեն կարող լինել, նրանք բոլորն էլ ունեն Հայաստանի անձնագիր, մինչդեռ «ներքին տեղահանվածը» մի ուրիշ կարգավիճակ է, որը կարող է նաև ընդունելի լինել միջազգային հանրության համար և այդ ուղղությամբ հնարավոր կլինի նրանց իրավունքները պաշտպանել։

«Հարցն այն է, որ մենք պետք է նաև հստակ քաղաքականություն ունենանք՝ անկախ թե ինչ կարգավիճակ ունեն՝ մեզ համար պարզ է ում մասին ենք խոսում։ Մենք կարծում ենք՝ այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություններ ունի, և այդ պարտավորություններից է ինքը խուսափում։ Տեղահանվածները կարծում են, որ եթե կարգավիճակ ունենան՝ պետությունը պարտադրված կլինի իրենց խնդիրները լուծել, բայց իրականում այդպես չէ․ պետությունը եթե ցանկություն ունենա՝ առանց պարտադրանքի կաջակցի, դրանից է խուսափում, ոչ թե այն պատճառով, որ փախստականի կարգավիճակ չունեն, այլ պարզ է, որ չի ուզում, դա է, որ պետք է փոխվի, այլ ոչ թե անպայման փախստականի կարգավիճակ լինի։ Անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատանք տանել»,-ասաց Կիրո Մանոյանը։

Նա վստահ է, որ այս իշխանությունը ցանկության դեպքում էլ չի կարող այդ խնդիրները լուծել։

Մանրամասները՝ տեսանյութում․

https://youtu.be/e5dt9znCMg0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company