ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ․ Իշխան Սաղաթելյան

22 Ապրիլ 2022

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ուղերձով դիմել է ժողովրդին և համառոտ ներկայացրել Փաշինյանի իշխանության հեռացմանն ուղղված քայլերի ու գործողությունների ծրագիր-ժամանակացույցը։

Հա՛րգելի հայրենակիցներ,

սի՛րելի գաղափարակից ընկերներ,

մեր երկիրը հասել է մի այնպիսի նոր հանգրվանի, որ հաջորդ փուլն այսպես շարունակելու դեպքում Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար։ Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ, առհասարակ, պետականության կորստի իրական վտանգի առջև։ Սա պարզապես խոսքեր չեն, սա դառը իրականություն է։

Բոլոր փաստերը ներկայացված են, ապացույցները՝ բերված․ ով աչք ունի՝ տեսել է, ով ականջ ունի՝ լսել է։ Հիմա արդեն գործի ժամանակն է։ Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց՝ այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով։ Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն հայ տեսակի։ Սա մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ կազմակերպության կամ անհատի պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։ Սա հայոց պետականության պահպանման և զարգացման համար պայքար է, և բոլոր նրանք, ովքեր այսպես են մտածում, մենք իրենց հետ ենք, իրենք մեզ հետ են։ Իրենք մեր զինակիցներն են, իրենք մեր պայքարի ընկերներն են և այս դիմադրության շարժման առաջամարտիկը։

Սի՛րելի հայրենակից, դու չես պայքարում մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար, դու պայքարում ես ինքդ քեզ համար, քո զավակների համար, քո ծնողների համար, քո քույրերի և եղբայրների համար։ Դու պայքարում ես հայ մարդու արժանապատիվ ապագայի համար, մեր բարեկեցիկ, ազատ, անկախ ապրելու իրավունքի համար։ Այդ պայքարը գոյութենական և սրբազան պայքար է, հետևաբար՝ այլընտրանք չկա, նահանջ չկա, այլ ճանապարհ չկա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վերջ, մենք ունենք ներուժ՝ դա մեր ժողովուրդն է, մենք ունենք կամք և վճռականություն։

Առաջիկա ծրագրերի մասին․ Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական Ջահերով երթ, մեր պահանջատիրության, մեր միասնականության, մեր պայքարը խորհրդանշելու, մեր ուխտի երթը։ Բոլորիդ հրավիրում ենք Ջահերով երթին։ Մենք այդ օրը ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք և ապացուցենք՝ մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել, իսկ ապրիլի 25-ից մենք ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։

Նախ, ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում՝ ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք։

Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար՝ նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։

Հենց հիմա այս խորհրդանշական վայրից հայտարարում եմ՝ ՍԿՍՈւՄ ԵՆՔ:

https://youtu.be/1y-9ouS8rpo

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company