ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Համահայկական Դիմադրութեան Հրամայականը (Հայոց Ցեղասպանութեան 107-րդ Տարելիցին Առիթով)

22 Ապրիլ 2022

Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցը քաղաքականօրէն բարդ, անորոշ եւ անհեռանկար պայմաններու մէջ կը նշենք:

Ցեղասպանութեան ճանաչման ու մանաւանդ հատուցման թղթածրարի պատրաստութեան գծով գոյացած էր համահայկական համախոհութիւն: Կարելի է ըսել, որ հատուցման օրակարգը նոյնիսկ պետականացած էր 3-րդ նախագահին կողմէ Սեւրի պայմանագիրին եւ Իրաւարար վճիռին այժմէական նշանակութեան ընդգծումով, Համահայկական հռչակագիրով եւ մանաւանդ հատուցման իրաւական թղթածրարի նախապատրաստական աշխատանքներու մեկնարկով:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի պետական յանձնաժողովին վերջին նիստը սկսած էր քննարկել աշխատող կառուցակարգի վերափոխման օրակարգը` դէպի համազգային խորհուրդ: Սփիւռքը, փաստօրէն, իր ներկայացուցչական համակարգով ներառուած էր համահայկական օրակարգերու մշակման գործընթացին մէջ:

Հիմա բոլորովին ուրիշ է պատկերը: Պաշտօնապէս կը յայտարարուի, որ Հայ դատի աշխատանքները առաւելաբար սփիւռքին վերապահուած են: Ցեղասպանութեան ճանաչման թէ յատկապէս հատուցման պահանջատիրութեան առումով նկատառելի ետքայլ արձանագրուած է:

Արձանագրենք, որ կար յստակ միտում` զուտ ճանաչման տեղապտոյտէն դուրս գալու եւ հատուցման իրաւականացման ճանապարհներէն քալելու համազգային որոշում: Կը թուի, որ այդ միտումը ուղի փոխած է Երեւանէն:

Առկայ է նոր ցեղային զտման ենթարկուելու անմիջական սպառնալիք Արցախի մէջ: Թէ՛ քառօրեան, թէ՛ 44-օրեան եւ թէ՛ անոնց ընթացքին գործուած ռազմական յանցագործութիւնները, Արցախի հայաթափումը նպատակադրած պետական մակարդակի ահաբեկչութիւններն ու գործողութիւնները, գումարած` կրօնամշակութային կոթողներու բնաջնջման հետեւողական քայլերը, կը մատնեն ամբողջ քաղաքակրթութեան մը հետքերը վերացնելու թուրքեւազրպէյճանական ծրագիրը:

Թուրանականութեան քարտէսի վերագծումը արդիական հնչեղութիւն գտած է: Ուրիշ բանի մասին չի խօսիր զանգեզուրեան միջանցքի կամ Նախիջեւանը Ազրպէյճանին Սիւնիքի վրայով կամրջելու թուրքեւազրպէյճանական առաջադրանքը:

Անգարայի դասական նախապայմանները վերափոխուած են: Այժմէական են եւ առաջնահերթ` զանգեզուրեան միջանցքը, Արցախը Ազրպէյճանին կազմին մէջ ներառելու եւ ատոր համար սահմանազատում-սահմանագծում գործընթացի շտապ ձեռնարկելու օրակարգերը:

Թոյլ են Երեւանի բանակցային դիրքերը: Պարտուած կողմը այս պայմաններուն մէջ ոչ թէ փոխզիջումնային պայմանագիրներ կը կնքէ, այլ ուղղակի միակողմանիօրէն կը զիջի այն, ինչ որ իրմէ կը պահանջուի: Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ կը փորձուի միտք պատրաստել Արցախի նկատմամբ մինչ այժմ ամրագրուած առաջադրանքի նշաձողի իջեցման. այլ խօսքով, առկայ է Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունելու մտայնութիւնը: Կը պատրուակուի միջազգային ընտանիքի ճնշումը, կամ` անվտանգութեան միջազգային երաշխիքներու գերադասման մօտեցումը:

Այո՛, բարդ են պայմանները: Երեւանը զրկուած է արտաքին քաղաքականութիւն կիրարկելու առաձգականութենէն: Արցախի Ազգային ժողովը կ՛ընդունի ինքնորոշման իրաւունքի հիման վրայ ճիշդ ուղենիշներ պարփակող որոշումներ նոյնը չ՛երեւար գործադիր իշխանութեան մօտ: Իսկ սփիւռքը վերակազմակերպման հրամայականին առջեւ է:

Մեզի կը պարտադրուին նոր խաղաղութեան ծրագիրներ, ուր հայկական կողմէն կ՛ակնկալուին նոր զիջումներ:

Ցիւրիխեան արձանագրութիւններու օրերուն կար համահայկական դիմադրութիւն: Տարբեր պատճառներու կուտակումով հայութիւնը զանգուածային տեսքով չի հակազդեր նոր պարտադրանքներուն: Համահայկական դիմադրութիւնն էր, որ դեր ունեցաւ արձանագրութիւններու նկատմամբ անմիջապէս յայտարարուած վերապահութիւններուն, ապա` Սահմանադրական դատարանի կայացուցած զգուշացնող պայմաններուն, յետոյ փուլ առ փուլ արձանագրութիւններու օրակարգ չբերելու, ապա դուրս մղուելուն եւ վերջապէս անոնց չեղարկումին:

Համահայկական դիմադրութիւնն է, որ կը սպասուի. ապրիլ 24-եան հերթական ուղերձը այդ խմորումին կը վերաբերի:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company