ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ապրիլ 24ը և բոլշևիկեան օրացոյցի Վախճանը

24 Ապրիլ 2022

Զարեհ Աճէմեան

107 տարի առաջ իրագործուած անմարդկային ոճիրը դեռևս մնում է անհատոյց և անպատիժ:

Այսօր երբ ականատես ենք թէ ինչպէս մարդկային ոճիրները մէկը միւսի հետևից կրկնւում ու անպատիժ են մնում թերևս աւելի հասկանալի է դառնում թէ հարիւր տարի առաջ մեր ժողովրդին պատահածի համար ինչ գերմարդկային ու հաւաքական հսկայ ներդրում է պէտք որպէսզի դա ևս չթաղուի պատմութեան էջերում իբրև պատմական մի դէպք:

Հայոց ցեղասպանութեան խնդիրը այսօր կենդանի է և միջազգային ճանաչողութիւն է գտել ցեղասպանութեան վերապրող սերունդների, մտաւորականների, քաղաքական գործիչների ու յատկապէս կուսակցութիւնների շնորհիւ և դա ոչ միայն կարողացել է որոշ չափով ամոքիչ հանգամանք դառնալ վերապրողների ու նրանց յաջորդող սերունդների համար, ոչ միայն երկար տարիներ զանազան ցամաքամասերում ապրող հայութեան ազգային ինքնաճանաչման ու միասնութեան ազդակն է հանդիսացել այլ նաև եղել ու մնում է Հայաստանի ազգային անվտանգութեան հիմնասիւներից մէկը:

Բոլշևիկեան տիրապետութեան տարիներին հրատարակուող «Հայպետհրատ»ի 1964ի պատի օրացոյցը Ապրիլ 24ը նշում է իբրև «Երիտասարդութեան միջազգային համերաշխութեան օր ընդդէմ գաղութակալութեան և ազատութիւն աֆրիկացի բոլոր ժողովուրդներին»: Երևանի փողոցները ողողած և «մեր հողերը, մեր հողերը» բացականչող հայ ժողովուրդը սովետական Հայաստանի կառավարութեան անգամ կարողացաւ պարտադրել Ապրիլ 24ը յիշատակել իր պատմական իրողութեան ճշգրիտ պարունակի մէջ:

Բնական և ակնկալուող ընթացքը պիտի լինէր այն, որ Հայաստանի անկախութիւնից յետոյ Հայոց Ցեղասպանութեան հարցը և մեր ժողովրդի պատմական իրաւունքների խնդիրը հետապնդուէր Հայաստանի պետական քաղաքականութեան շրջանակներում: Այդ գործընթացը սակայն սահուն չընթացաւ: Որոշակի վերիվայրումներով հանդերձ Հայ Դատի տիրոյթները տեղ գտան Հայաստանի Անկախութեան Հռչակագրի (Կէտ 11) մէջ:

Այսօր ՀՀ իշխանութիւնները պատրաստւում են որոշակի զիջումների գնով «բարեկամանալ» Թուրքիոյ կառավարութեան հետ: Զիջումներ որոնց շարքին ենթադրւում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքների կասեցումն ու մեր պատմական իրաւունքներից հրաժարումը:

107 տարի առաջ իրագործուած անմարդկային ոճիրը արդեօ՞ք կարելի է պետականօրէն մոռացութեան մատնել ու այն ջնջել մեր պետական քաղաքականութեան հիմքերից: 107 տարի առաջ իրագործուած է անհատոյց և անպատիժ ոճիրը կարելի է՞ միջպետական որևէ պայմանագրով առք ու վաճառքի առարկայ դարձնել և յանուն մեր ապագայ սերունդների զիջե՞լ այն բոլորը, որ միայն մեզ և մեր սերունդին չեն պատկանում:

Պատասխանը պարզ է: Հայ ժողովուրդն է Հայ Դատի իրաւատէրն ու տիրականը: Ոչ մի կառավարութիւն չի կարող մեր հայրենիքին ու ապագայ սերունդներին պատկանող իրաւունքները մոռացութեան տալ կամ էժան քաղաքական առևտուրի առարկայ դարձնել այն: Իսկ իւրաքանչիւր քայլ այդ ուղղութեամբ և ցանկացած ստորագրուած փաստաթուղթ նոյն վախճանն է ունենալու ինչ բոլշևիկեան «Հայպետհրատ»ի փոշեկալած օրացոյցը, որն այսօր ոչ մի արժէք չի ներկայացնում ու միմիայն յիշեցնում է մեր պատմութեան «մոխրագոյն և դժգոյն» օրերը:

oragark.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company