ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայոց ցեղասպանության ճանաչումը և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը

25 Ապրիլ 2022

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմազգ և բազմաշերտ պետություն է, որտեղ կողք կողքի ապրում են 30-ից ավելի ազգություններ և էթնիկ խմբեր: Իրանահայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում և նպաստում են Իրանի ու Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Ըստ երկրի Սահմանադրության՝ Իրանի խորհրդարանում ներկայացված են երկու հայ պատգամավորներ, Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները պետության կողմից պաշտպանված են և ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համընդհանուր մարդկային ժառանգության ցուցակում:

Աշխարհասփյուռ հայության հիմնական նպատակներից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, որի կյանքի կոչմանն են լծված Հայաստանում ու դրա սահմաններից դուրս գործող հասարակական և քաղաքական կազմակերպությունները, մշակութային գործիչներն ու շարքային քաղաքացիները: Իրանահայ համայնքն իր հերթին փորձում է իր լուման ներդնել Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Այսպես՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, իրանահայ համայնքը տարատեսակ մշակութային ու հիշատակի միջոցառումներ է կազմակերպում և լուսաբանում դրանք ողջ երկրով մեկ: Հարկ է նշել, որ իրանական իշխանությունները ոչ մի կերպ չեն խոչընդոտում մշակութային ու հիշատակի միջոցառումների անցկացումը, երթերը, համացանցային կամ լրատվական հրապարակումներն ու տարատեսակ ելույթները: Մասնավորապես, թե՛ հայ, թե՛ իրանցի պատգամավորները՝ Մեջլիսում, իսկ քաղաքական գործիչները ելույթների ընթացքում անդրադառնում են Հայոց ցեղասպանությանն ու դրա ճանաչման հիմնախնդրին:

ԻԻՀ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քաղաքական քննարկումները նորովի ծավալվեցին Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երբ 1992 թ. փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այդ պահից սկսած՝ թե՛ իրանահայ համայնքը, թե՛ ՀՀ-ն իրանական կողմի հետ տարաբնույթ հարաբերությունների կառուցման օրակարգում պաշտոնապես ներառում էին նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը: Դեռևս 2000 թ. քննարկվում էր Հայոց ցեղասպանության հարցը ԻԻՀ Մեջլիսի օրակարգ ներառելու հնարավորությունը, ինչը, սակայն, հանդիպելով թուրքական և ԱՊՀ մի քանի երկրների սուր արձագանքին, անկատար մնաց: Այդ շրջանում ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Համիդռեզա Ասեֆին լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, թե Մեջլիսը անկախ մարմին է ՝ ըստ էության նկատի ունենալով, որ նրա որոշումները չեն կարող արտահայտել ԻԻՀ վերջնական դիրքորոշումը:

Օրինակ՝ պաշտոնական այցով 2004 թ. սեպտեմբերին առաջին անգամ Հայաստան ժամանած Իրանի 5-րդ նախագահ Մոհամմադ Խաթամին այցելել է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ ։ Հատկանշական է, որ այդ շրջանում Մ. Խաթամին ակտիվ հանդիպումներ և քննարկումներ էր անցկացնում թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ուստի Հայաստանի հետ հարաբերություններում Հայոց ցեղասպանությանը և Արցախյան հիմնախնդրին առնչվող հարցերում փորձում էր հնարավորինս զգուշավոր լինել: Ասվածի համատեքստում պետք է նշել, որ նույն՝ 2004 թ. Թեհրան ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ «Իրանում բնակվող ադրբեջանցիներն այս կողմի ազգային փոքրամասնությունն են կազմում» , ինչի պատճառով էլ իրանական մամուլում մի շարք ընդգծված հակաադրբեջանական հոդվածներ էին տպագրվել։ Այս հայտարարությամբ ադրբեջանական կողմը փաստացի Իրանին սպառնում էր թյուրքախոս ատրպատականցիների գործոնով, որոնց հնարավոր ակտիվացումը երկրի վարչակարգի և ազգային անվտանգության համար կարող էր սպառնալիք դառնալ:

Իրանում Մ. Խաթամիին հաջորդել է Մահմուդ Ահմադինեժադը, որի կառավարման շրջանում (2005-2013 թթ.) ևս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հայկական կողմի քաղաքական օրակարգում էր։ Իրանահայության ջանքերի շնորհիվ էր, որ դեռևս 2005 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Մ. Ահմադինեժադը խոստացավ ընտրվելու դեպքում դատապարտել Հայոց ցեղասպանությունը : Բանն այն է, որ, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, Մ. Ահմադինեժադը տարբեր առիթներով հայտարարում էր, որ նմանօրինակ հանցագործությունները ենթակա են դատապարտման՝ անկախ նրանից, թե ում կողմից կամ ում նկատմամբ են իրականացվել:

Պաշտոնավարման ընթացքում Մ. Ահմադինեժադը երկու անգամ՝ 2007 և 2011 թվականներին, այցելել է Հայաստան: 2007 թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում, գտնվելով Երևանի պետական համալսարանում, Մ. Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը դատապարտում է մարդկության պատմության մեջ բռնության բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել ցանկացած պահի, ցանկացած վայրում, ցանկացած անձի կողմից: Իսկ ահա պատասխանելով Իրանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժամկետների մասին հարցին՝ վերջինս, այն շրջանցելով, նշել է. «Պատմական իրադարձությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը պարզ է, բայց մենք պետք է հաշվի առնենք երկու հանգամանք. մենք պետք է դիմենք պատմությանը, որպեսզի դասեր քաղենք դրանից և հետագայում կարողանանք ավելի լավ կյանք կառուցել: Մյուս կարևոր փաստն այն է, որ Իրանը Հայաստանի կողքին է և Հայաստանի հետ միասին նայում է ավելի պայծառ ապագայի, ապագայի, որը կլցվի բարեկամությամբ և բարությամբ» :

Միաժամանակ փաստենք, որ օրակարգով նախատեսված էր նաև նախագահի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, սակայն Մ․ Ահմադինեժադը նախատեսվածից շուտ էր վերադարձել Թեհրան՝ չայցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ըստ էության, այս քայլով նախագահը փորձել էր խուսափել Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա վատթարացումից: Հետագայում ևս Հայաստան կատարած այցերի ժամանակ թե՛ Մ. Ահմադինեժադի և թե՛ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների օրակարգում նախատեսված չի եղել այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Մ. Ահմադինեժադի նախագահության տարիներին թերևս միայն 2006 թ. է Իրանի Մեջլիսի պատվիրակությունը՝ նախագահ Ղոլամ Ալի Հադդադ-Ադելի գլխավորությամբ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այդ շրջանում Իրանի խորհրդարանական պատվիրակությունը Երևանում էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հրավերով ։

Արդեն Իրանում, իրանահայ պատգամավորներից բացի, իրանցի պաշտոնյաները ևս անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Այսպես՝ 2010 թ. Իրանի փոխնախագահ, Ազատ տնտեսական գոտիների կենտրոնի նախագահ և Զբոսաշրջության ու մշակութային հուշարձանների պահպանության վարչության նախագահ Համիդ Բաղային «Իրան. հաղթանակի կամուրջ» գագաթնաժողովում հայտարարել է. «Օսմանյան կայսրությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915 թ., ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Այժմ, երբ Օսմանյան կայսրությունը գոյություն չունի, Հայաստանի կառավարությունը դեռ պահանջում է պաշտոնական ներողություն և փոխհատուցում Թուրքիայից» : Հատկանշական է, որ այս հայտարարությունից հետո երկրի ներսում լարվել էին նախագահի և արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հարաբերությունները, քանի որ հայտարարությունը զայրացրել էր Թուրքիային, և դրա հետևանքները մեղմելու պարտականությունը փաստացի դրված էր Մ. Մոթաքիի վրա: Հատկանշական է, սակայն, որ հայտարարությունը չէր կարող արվել առանց նախագահի հավանությանն արժանանալու: Սակայն կարծում ենք, որ այս դեպքում ևս պաշտոնական Թեհրանը գործնականում օդում թողեց այդ հայտարարությունը՝ Թուրքիայի դժգոհությունից խուսափելու համար:

Մ. Ահմադինեժադին հաջորդած Հասան Ռուհանին իր պաշտոնավարման ընթացքում (2013-2021 թթ.) երկու անգամ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում՝ 2016 և 2019 թվականներին: Այդ այցերի ընթացքում Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ստորագրել դրանց վերաբերյալ հուշագրեր, սակայն այդ հանդիպումների ընթացքում անդրադարձ չի կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման խնդրին:

Կարծում ենք, որ Հ. Ռուհանիի կառավարման շրջանում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները նորից քաղաքական օրակարգ ներառվեցին Սիրիայում ճգնաժամի սրման պայմաններում: Այսպես՝ 2013 թ. Իրանի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Լարիջանին, մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ասել է. «Այն ձեռքը, որը հայերի արյան մեջ էր, այժմ Սիրիայի մեր եղբայրների և քույրերի արյան մեջ է»։ Իսկ Իրանի կրոնական փոքրամասնությունների և էթնիկական խմբերի հարցերով նախագահի հատուկ օգնական Ալի Յունեսին հայտարարել էր, որ Թուրքիան Սիրիայում նույն ցեղասպանությունն է իրականացնում, ինչ 100 տարի առաջ հայերի նկատմամբ ։ Ասվածի համատեքստում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով էին հանդես եկել նաև իրանահայ ուսանողները, որոնք բաց նամակով դիմել էին Հ. Ռուհանիին :

Իրանում Հ. Ռուհանիին հաջորդել է Էբրահիմ Ռաիսին, որի կառավարման մեկնարկը համընկել է 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմին հաջորդած իրադարձությունների և տարածաշրջանային լարվածության հետ: Է. Ռաիսին պաշտոնական այցով դեռ չի եղել Հայաստանում և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն պետք է փաստել, որ 2021 թ. աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 21-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, իսկ այցի ավարտին գրառումներ են կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում : Ըստ էության, իրանական պատվիրակությունը գրավոր հաստատում էր իր այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որից հետո էլ թե՛ իրանական, թե՛ հայկական մամուլում լուրեր պտտվեցին այն մասին, որ իրանական բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով այցերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր պարբերական բնույթ են կրելու:

Այստեղ, սակայն, առավել ուշագրավ է այն, որ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի փոփոխություններ են նախանշվում, և իրանական կողմը կարծես թե սպասողական քաղաքականություն է որդեգրել: Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման պայմաններում իրանական կողմը ենթադրում է, որ Հայաստանն ապագայում կարող է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջից՝ նոր էջ բացելով Թուրքիայի հետ հարաբերություններում:

Ամփոփելով պիտի փաստենք, որ թեև իրանական պաշտոնական շրջանակները արտահայտել են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, այնուամենայնիվ, կան որոշակի գործոններ, որոնք խոչընդոտում են դրա ճանաչումը:

Նախ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խոչընդոտներից մեկը Իրանի հյուսիսում կենտրոնացած ազերիախոս ատրպատականցիների մեծաթիվ համայնքն է, որը սերտ կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կարևոր դեր խաղալով երկրի քաղաքական և տնտեսական կյանքում: Վերջիններն էլ, բնականաբար օգտագործելով իրենց ազդեցության լծակները, կարող են զգալի ճնշում գործադրել իրանական իշխանությունների վրա: Բացի այդ՝ Իրանի շատ բարձրաստիճան հոգևոր և քաղաքական առաջնորդներ այս էթնիկ խմբի ներկայացուցիչներ են, ինչը բնականաբար չի կարող չազդել երկրի քաղաքականության վրա։

Տարածաշրջանի քաղաքական դրությունը և տարածաշրջանային առաջնորդության համար Թուրքիայի դեմ պայքարը միջուկային ծրագրին առնչվող պատժամիջոցների և բանակցությունների պայմաններում ստիպում են Իրանին զգուշավոր քաղաքականություն վարել: Իրանի համար կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը անխուսափելիորեն հանգեցնելու է Անկարայի դժգոհությանն ու թշնամանքին:

Լիանա Պետրոսյան

«Դրօշակ» թիվ 4,(1665), 022թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company