ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեծ Եղեռնի 107-ամեակի ոգեկոչում Գէմպրիճի մէջ

25 Ապրիլ 2022

Ուրբաթ, 22 Ապրիլ, 2022-ի երեկոյեան, Գէմպրիճի Հայ Կեդրոնէն ներս տեղի ունեցաւ Ապրիլեան Մեծ Եղեռնի ոգեկոչում, կազմակերպութեամբ՝ Գէմպրիճի Հայ Դատի յանձնախումբին:

Հանդիսութեան ներկայ էին, շրջանի հոգեւոր հովիւը, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի եւ Գանատայի Հայ Դատի Շրջանային յանձնախումբի անդամներ, Գանատայի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէնը, քաղաքական հիւրեր, ՀՅԴ «Արամ-Դրօ» կոմիտէի ներկայացուցիչը, պատկան մարմիններու եւ միութիւններու ներկայացուցիչներ եւ մեծն Գէմպրիճի տարբեր շրջաններէ ժամանած հայորդիներ:

ՀՄԸՄ Գէմպրիճի դրօշակակիր սկաուտներու առաջնորդութեամբ, սրահ մուտք գործեցին պատուոյ հիւրերը, որմէ ետք Գանատայի եւ Հայաստանի օրհներգներով հանդէս եկաւ Լուսիկ Արոյեան, ապա ներկայները մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգեցին յիշատակը մէկ ու կէս միլիոն նահատակներուն: Բեմ բարձրացաւ օրուան հանդիսավար՝ Ալիս Նաճառեանը, որ անգլերէն լեզուով ամփոփ պատմական մը ներկայացնելէ ետք ողջունեց ներկաները, որմէ ետք ընկհ. Ցոլեր Մկրտիչեան հայերէն լեզուով փոխանցեց ՀՅԴ «Արամ-Դրօ» եւ Գէմպրիճի Հայ Դատի յանձնախումբի խօսքը: Բեմ բարձրացաւ ՀՅԴ ԳԵՄ-ի «Արամ Մանուկեան» մասնաճիւղի անդամ՝ ընկ. Գարլօ Ահարոնեանը եւ մեկնաբանեց «Ախպերս ու Ես» երգը:

Օրուան պատգամաբերն էր, Գանատայի Հայ Դատի գործադիր տնօրէն ընկ. Սեւակ Պէլեանը: Ան իր պատգամի սկիզբը յայտնեց, թէ այսօրուան մեր հաւաքը դրական ապացոյց է, որովհետեւ հակառակ հայութեան դիմագրաւած ճնշումներուն, մենք չնհանջեցինք: Ընկ. Սեւակ յայտնեց նաեւ, որ այս օրը սուգի օր չէ այլեւս, այլ հպարտութեան օր է, որովհետեւ մենք չենք ճանչնար վախը եւ չենք ընդունիր որեւէ արգելք արդարութեան հասնելու ճանապարհին: Ան իր խօսքին մէջ նշեց, թէ Թուրքիոյ եւ Ազրպէյճանի վերջին գործողութիւնները կը հանդիսանան Հայոց Ցեղասպանութեան շարունակութիւնը եւ նոր սպառնալիք են հայ ժողովուրդի գոյութեան: Պատմութիւնը կրկնուեցաւ 44-օրեայ Արցախեան պատերազմի ընթացքին, հայերու յիշողութիւնները վերանորոգելով, որոնք Ցեղասպանութեան պատճառով այժմ աշխարհով մէկ սփռուած են: Պելեան շեշտեց, որ Հայոց Ցեղասպանութիւնն ու Արցախեան պատերազմը պէտք չէ այլեւս միայն խորհրդանշական հռչակագրերով նշուին, այլ ամենայն արագ միջոցին, պէտք է վճռական գործողութիւններու անցնիլ, որպէսզի կանխուի հերթական ցեղասպանութիւնը: Իր խոսքը ելզրափակելով ըսաւ, թէ Ցեղասպանութեան ժխտումը ունի ուղղակի հետեւանքներ եւ բառերը անբաւարար են այս իրադարձութիւնները կանխելու: Քաղաքական որոշումներու ընդմէջէն քաղուած դասերը էական նշանակութիւն ունին որոշումներ առնելու, կանխելու նոր ցեղասպանութիւններ: Մենք հաւաքական պատասխանատուութիւն ունինք միշտ միասնաբար գործելու, եւ ոչ թէ միայն այն ժամանակ երբ յարմար է քաղաքականապէս:

Ապա, յաջորդաբար բեմ հրաւիրուեցան եւ իրենց զօրակցական խօսքերը ուղղեցին հայ ժողովուրդին եւ ներկաներուն օրուան քաղաքական հիւրերը՝ Գանատայի խորհրդարանի անդամներ՝ Պրայըն Մէյ ( MP of Cambridge, Parliamentari Secretary to the Ministry of National Defence, Chair of Canada-Armenia Parliamentary Friendship Group), Դիմ Լուիզ (MP of Kitchener-Conestoga), Պարտիշ Չակկէր (MP of Waterloo), Վալըրի Պրատֆորտ (MP of Kitchener South-Hespeler), Մայք Մորիս (MP of Kitchener Centre), Օնթարիոյի խորհրդարանի անդամ՝ Պէլինտա Քարահալիոս (MPP of Cambridge), Գէմպրիճի քաղաքապետ՝ Քաթրին ՄըգԿէրի (Mayor of Cambridge), Քիչնըրի քաղաքապետ՝ Պէրի Վրպանովիչ (Mayor of Kitchener), Նորթ Տամֆրիսի քաղաքապետ՝ Սու Ֆաքսըն (Mayor of North Dumfries), Քարէն Րէտմէն (Waterloo Regional Chair), Ճան Կուտմէն (Staff Superintendent-Waterloo Regional Police Services), Տոնա Րիտ (City of Cambridge Councillor), Նիքոլաս Էմէթա (City of Cambridge Councillor).

Հանդիսութեան աւարտին, ՀՅԴ ԳԵՄ-ի «Արամ Մանուկեան» մասնաճիւղի նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ ծաղկեպսակի զետեղում եւ մոմավառութիւն, Մուսա Լերան հերոսամարտի յուշարձանին մօտ: Ներկաները երգեցին «Ատանայի Ողբը», որմէ ետք Տէրունական Աղօթքով Ապրիլեան Մեծ Եղեռնի107-ամեակի ոգեկոչումը հասաւ իր աւարտին:

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company