ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սկսե՞լ է

27 Ապրիլ 2022

Զարեհ Աճէմեան

Ապրիլի 13-ին Հայաստանի Ազգային Ժողովի իր ելոյթում կատարած յայտարարութիւններով Նիկոլ Փաշինեանը այլևս բացայայտ դարձրեց մի քանի իրողութիւններ որոնց մասին ընդիմութիւնը ամիսներ առաջուանից բարձրաձայնում էր: Նորանոր զիջումներ, Արցախը Ազրբէյջանի կազմում ընդունել, պատերազմի և հազարաւոր կորուստների կանխման կարելիութիւնը և այն իրողութիւնը, որ այս իշխանութիւնները քայլ առ քայլ Հայաստանն ու իր պետականութիւնը տանում եմ ամբողջական պարտութեան և մեր պատմական իրաւունքները զիջելու ամեն պատրաստակամութիւն ունեն արդեն պարզ դարձան վարչապետի հենց իր վկայութեամբ «խոստովանութիւն»ներում:

Նման յայտարարութիւնների տրամաբանական հետևանքը պիտի լիներ այն, որ ժողովուրդը պէտք է օրը չվերջացած բողոքի ու համաժողովրդական անհնազանդութեան միջոցառումներով վերջ տար ապազգային կառավարութեան կեանքին: Սակայն մենք արդեն 2018-ից վարժուել ենք անտրամաբանական հետևանքների ու ու ժողովրդական անբնական հակազդեցութիւնների ամբողջ շարանի:

Ակնկալուող ժողովրդական բողոքի ալիքը չբարձրացաւ 2020 թուականի նոյեմբերեան կապիտուլացիայի յայտարարութիւնից յետոյ: Դեռ աւելին ժողովրդական դժգոհութիւնը իրեն չդրսևորեց 2021ի Յունիսի ընտրութիւններին երբ այն կարող էր ամենա քաղաքակիրթ պայմաններում դրսեւորուել նուազագոյն վնասը պատճառելով մեր պետականութեան:

Թէ 2020ի Հայրենիքի փրկութեան շարժման ժամանակ և թէ 2021ի ընտրութիւններին մեր ժողովուրդը թէ հայաստանում և թէ սփիւռքում իր մեծամասնութեամբ որոշեց լուռ մնալ: Որոշեց դեռ նոյնքան մեղադրել «նախկիններին» որքան մեղադրում է «նորերին» ու այդպիսով երբ մեր հազարաւոր նահատակների թափած արիւնը դեռ թարմ էր Հայաստանի ու Արցախի գիւղերում ու քաղաքներում, որոշեց չմասնակցել ոչ ամենօրեայ կայացող ցոյցերին, ոչ էլ խորհրդարանական ընտրութիւններին:

Միւս կողմից շատերը մեղադրում են ընդիմութեանը, որ չի կարողանում համախմբել ժողովրդին և չի յաջողում միասնական ճակատ ստեղծելով ուժի օրէնքով վերջ տալ այս իշխանութիւններին: Այս հատուածը նաև մեղադրում է ընդիմութեան և յատկապէս նրա ղեկավարութեանը վճռական կամ կտրուկ քայլեր չառնելու համար:

Այս ճակատագրական օրերին երբ մեր ժողովուրդը իր Ապրիլեան հաւաքներով Հայաստանից մինչև սփիւռք մի անգամ ևս հաստատեց իր հաւատարմութիւնը իր ազգային իդէալներին դարձեալ ընդիմութիւնը վերսկսելէ ժողովրդին կազմակերպելու իր աշխատանքը:

«Զարթիր Լաո» իմաստալից նշանաբանի կողքին այս օրերին շատ ենք հանդիպում նաև «սկսել է» նշանաբանին ու հարց է առաջանում արդեօք իրապէս «սկսե՞լ է»: Շատեր այս հարցը ուղղում են ընդիմութեան ղեկավարներին ու յատկապէս Դաշնակցութեանը իբրև այդ ընդիմութեան գաղափարական ողնաշարը: Իրապէս սկսե՞լ է, թէ սա ևս մի քանի ժամանակ անց կը մարի հայրենիքի փրկութեան շարժման պէս:

Թէ ընդիմութեան ղեկավարները ինչպէ՞ս պէտք է պատասխանեն այս հարցին երկրորդական է: Հարցադրումը ոչ թէ պէտք է գայ ժողովրդից ուղղուած ղեկավարներին, այլ պէտք է ուղղուած լինի մեր հաւաքական ինքնագիտակցութեանը իբրև ազգ և իբրև պետականութեան արժանի ժողովուրդ:

Ժամանակն է իւրաքանչիւրս հայելու մէջ նայելով ինքներս մեզ հարց տանք «սկսե՞լ է»:

Մինչև այն ժամանակ որ իւրաքանչիւրս Հայաստանում կամ արտերկրում չորոշենք մասնակցել համաժողովրդական շարժմանը ոչ մի ակնկալիք կարող ենք ունենալ այս կամ այն քաղաքական ուժից:

Բոլորին յայտնի է որ Դաշնակցութիւնը մինչև վերջ մնալու է հրապարակում, դա է թելադրում ՀՅԴ գաղափարական ու քաղաքական ինքնութիւնը, որը անփոփոխ է մնալու, դա է ապացուցում դաշնակցութեան ողջ պատմութիւնն ու յատկապէս վերջին տարիների ժողովրդահաճոյ հոսանքի դէմ գնալը, սակայն ժողովուրդը պատրա՞ստ է նոյն վճռակամութեամբ քայլ պահել երկարաշունչ պայքարին: Եթէ իւրաքանչիւրս պատրաստ ենք այո ասել այս հարցումին ապա կարող ենք վստահանալ, որ «Սկսել է»:



oragark.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առա

04 Մարտ 2026
Ամբիցիաների վտանգները քաղաքական գործըն

Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահման

04 Մարտ 2026
Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցք

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկա

04 Մարտ 2026
Լեզվական ինքնություն և թվային իրականու

Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի

04 Մարտ 2026
Ի Յիշատակ Սումկայթի Զոհերուն` Ցոյց Ատր

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Շաբաթ, Փետրուար 28-ին, Հ․Ե․Դ․ «Անի» մասնաճիւղը կազմակերպեց բողոքի

03 Մարտ 2026
Քեպէգի մէջ արժանավայել կերպով նշուեցաւ

Կիրակի, 1 մարտ 2026-ին, յետմիջօրէի ժամը 6:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոն

03 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company