ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դրամն արժեւորվում է․ որոնք են պատճառները եւ ինչ հետեւանքներ կլինեն

27 Ապրիլ 2022

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հայաստանում դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի արժեզրկում է արձանագրվում։ Եթե վերջին օրերին մեկ դոլարի առքը փոխանակման կետերում իրականացվում էր 460-462 դրամով, ապա ապրիլի 26-ին դոլարի փոխարժեքը սահմանվել է 456-458 դրամ, իսկ վաճառքը՝ 466-468 դրամ։ Որոշ ժամանակ առաջ դրամի արժեզրկման միտում կար, հիմա հակառակ գործընթացն է, ի՞նչ գործոններով է սա պայմանավորված։

Այսօր մեր բանկերում մեծ քանակությամբ դոլար կա, բանկերը հագեցված են դոլարով, սա նաև եվրոյին է վերաբերում, որի պատճառները մի քանիսն են։ Առաջինն այն է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան այս փուլում վարում են էժան փողի քաղաքականություն՝ նպատակ ունենալով ավելացնել արտահանումը։ Պատերազմի հետևանքով տնտեսական այս պատժամիջոցների պայմաններում իրենց արժույթները արժեզրկվել են, տնտեսությունները տուժել են։ Եվ նրանք գիտակցված էժան փողի քաղաքականություն են վարում՝ արտահանումը խթանելու համար։ Սա դրսից եկող էֆեկտն է, որն անդրադառնում է Հայաստանի տնտեսության վրա։

Մեր ներքին էֆեկտները պայմանավորված են մի քանի գործոններով։ Առաջինն այն է, որ, օրինակ, վերջին ամիսների ընթացքում Հայաստան ներկրվող բնական գազի, բենզինի և մի շարք այլ ապրանքների համար Ռուսաստանին վճարվում է ոչ թե դոլարով, այլ ռուբլիով։ Քանի որ Ռուսաստանը ներկայում գտնվում է պատժամիջոցների տակ, ռուսական ընկերությունները գտնվում են սահմանափակումների տակ, նրանց համար հարմար է այդ գումարներն ստանալ ռուբլիով։ Քանի որ սվիֆթ համակարգը հիմա անջատված է Ռուսաստանում, եթե Հայաստանից այդ ընկերություններին սվիֆթով գումար փոխանցեն, ապա հայկական ընկերությունները ևս կգտնվեն պատժամիջոցների տակ։ Այսինքն՝ Հայաստանից դեպի Ռուսաստան դոլարային փոխանցումները կտրուկ նվազել են, եթե չասենք վերացել են։ Օրինակ՝ միայն գազի դիմաց Հայաստանն ամսական Ռուսաստան էր փոխանցում 35-40 մլն դոլար։ Հիմա այդ գումարը դոլարով չի փոխանցվում։ Բացի այդ, Հայաստանում տնտեսական ակտիվությունն է դանդաղել, մարդկանց գնողունակությունն է նվազել։ Եվ այն գործարարները, որոնք պետք է բանկից դոլար գնեին, փոխանցեին արտերկիր՝ սարքավորումներ, այլ ապրանքներ բերելու համար, հիմա չեն անում կամ քիչ քանակությամբ են անում, հետևաբար, դոլարի նկատմամբ պահանջարկը նվազել է։ Նույնիսկ ներկրումներն այս պահին բավական խնդրահարույց են, քանի որ իրացման խնդիր կա երկրում։

Այս իրավիճակին նպաստեց նաև Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը։ Մարտի 15-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից կտրուկ բարձրացրեց՝ սահմանելով 9․25 տոկոս։ Սա նպաստեց դրամի արժևորմանը մեր ներքին շուկայում։ Հիմա շուկայում փողը՝ կոնկրետ դրամը թանկացել է, և սա նաև նպաստում է դոլարի արժեզրկմանը մեր ներքին շուկայում։ Այս գործընթացների արդյունքում մեր բանկերում կա դոլարի ավելցուկ։ Եթե նախկինում, օրինակ, մեր բանկերը 30-40 մլն դոլարային շրջանառություն էին ունենում, հիմա մոտավորապես 10 մլն դոլարի չափով ավելցուկ կա բանկերում։ Եվ այդ ավելցուկի հետևանքով դոլար-դրամ փոխարժեքը նվազում է։

Այս գործընթացներն ի՞նչ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա։

Սա մեր արտադրողների համար ուղղակի աղետ է, արտադրողները դոլարի արժեզրկումից շատ են տուժում։ Օրինակ՝ ենթադրենք ԱՄՆ գինի են արտահանում, 1000 դրամ ծախս են կատարել, արտահանել են, 2 դոլարով վաճառել են, հիմա այդ 2 դոլարը բերում են Հայաստան, դրա դիմաց ստանում են 900 դրամ՝ 10 տոկոս պակաս։ Արտահանողները հիմա վնասներ են կրում, մենք մեր արտահանման շուկաներն այսօր կորցնում ենք։ Կամ մեր արտահանողները պետք է վնաս կրեն, կամ պետք է փորձեն արտահանման շուկայում գին բարձրացնել։ Մարտ ամսին մենք մեծ վնաս կրեցինք ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով, հիմա մեծ վնաս ենք կրում մնացած երկրներ արտահանման դեպքում։ Նշեմ, որ դոլարի այդ ցածր փոխարժեքի պայմաններում ներկրումը կարող է էժանանալ։ Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն շուկաներին, որտեղ մենաշնորհներ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ կան, որոնք գին են թելադրում շուկայում։ Մրցակցային շուկաներում, օրինակ, հագուստի շուկայում դոլարով ձեռք բերվող ապրանքը կարող է ավելի էժանանալ։ Եվ դրա հետևանքով տեղական արտադրությունն է շուկայից դուրս մղվում։ Այսինքն՝ մեր արտադրողները կորցնում են և արտաքին շուկան, և ներքին։

Ի՞նչ կարող ենք անել։ Նախ պետք է տնտեսական ակտիվությունը խթանենք։ Երկրորդը՝ երբ դրամն արժեզրկվում էր, Կենտրոնական բանկը դոլար էր բաց թողնում տնտեսության մեջ։ Հիմա ԿԲ-ին ձեռնտու է, որ դրամը շարունակի արժեևորվել, դոլարն էլ արժեզրկվել։ ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականության նպատակ է սահմանել 5․5 տոկոս գնաճը, այն դեպքում, երբ հունվար-մարտին գնաճը կազմում է 7․8 տոկոս։ Նրանք հուսով են, որ դոլարի արժեզրկումը երկար կտևի, և սա կազդի գնաճի ցուցանիշի վրա, այսինքն՝ գնաճը կիջնի ու կհասնի իրենց նախանշած 5․5 տոկոսի։ Եթե նախկինում ԿԲ-ն կարող էր տնտեսությունից մեծ քանակությամբ դոլար գնել, հիմա չի գնում, քանի որ եթե դոլար գնի ու դրամ ներարկի տնտեսություն, գները կաճեն։ Այսինքն՝ ԿԲ-ին ձեռնտու է այս կուրսը, բայց ԿԲ-ն իր խնդիրը լուծելով՝ ուղղակի սնանկացնում է բիզնեսին։

Կարևոր է նաև նշել, որ դոլարային տրանսֆերտները, որոնք գալիս են ԱՄՆ-ից ու այլ երկրներից, արժեզրկվել են, և սրա հետևանքով այդ տրանսֆերտների հաշվին ապրող ընտանիքներն էապես տուժում են։ Ստացվում է, որ նրանց դոլարն արժեզրկվել է, բայց ապրանքի գինը չի իջել, ճիշտ հակառակը՝ բարձրացել է։ Սրան գումարվում է այն, որ Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտներն էլ են արժեզրկվել, այսինքն՝ բոլոր այն ընտանիքները, որոնք տրանսֆերտների հաշին են ապրում, նրանց կենսամակարդակը նվազում է։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company