ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Կեանքէն հեռացաւ սփիւռքահայ ազգային ու պետական գործիչ Մեթր Վարդգէս Շամլեանը

29 Ապրիլ 2022

Ապրիլ 25-ին, կեանքին հրաժեշտ տուաւ Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան նախկին ատենապետ՝ Մեթր Վարդգէս Շամլեանը։

Ան Ծնած է 1928 թուականին, Կիլիկիոյ Ալեքսանտրիա քաղաքին մօտակայ՝ Պէլան բնակավայրին մէջ:

Տասնըմէկ տարեկանին, ընտանիքին հետ հարկադրաբար կը փոխադրուի, եւ կը հաստատուի Լիբանան:

Կ’աւարտէ Պէյրութի Համազգայինին Նշան Փալանճեան Ճեմարանը: Կը յաճախէ՝ Lycée Laïc Français de Beyrouth, ուր կը ստանայ իր երկու աստիճաններու ֆրանսական պաքալօրէյաները, վերջինը՝ Sciences Expérimentales ճիւղին մէջ: Կը յաճախէ Պէյրութի մէջ École Supérieure des Lettres de l’Institut français:

Կ’աւարտէ Faculté de Droit Saint Joseph de Beyrouthը: Այս ուսումնական հաստատութիւնը հանդիսանալով Ֆրանսայի պետական l’Académie de Lyonի մասնաճիւղը, ան կը ստանայ Ֆրանսական պետութեան կողմէ՝ Իրաւաբանութեան diplôme d’État Français:

Ապա կը ստանայ՝ Licence en Droit Français, եւ Licence en Droit Libanais:

Իսկ այդ բոլորէն քառասուն-երկու տարիներ ետք, Գանատայի մէջ, ինքզինք երեք տարիներու համալսարանական ուսումի ենթարկելով, կ՚աւարտէ Faculté de Droit de l’Université de Montréalը, ու այդտեղ կը ստանայ Իրաւաբանութեան վկայական մը եւս:

1952-էն մինչեւ 2018 թուականը, կը գործէ որպէս Իրաւաբան, նախ Պէյրութի ապագայ Գանատայի մէջ:

1960-էն 1964՝ կ՚ընտրուի եւ կը պաշտօնավարէ որպէս Լիբանանի Խորհրդարանի անդամ: Թէ այդ պաշտօնին ընդմէջէն, եւ թէ որպէս իրաւաբան, ան տեւաբար ծառայած է հայոց համայքներուն, այլազան նիւթերու մէջ, սիրայօժար նուիրումով:

Եղած է դասատու եւ դասախօս՝ Հայոց Հին Օրէնքի, Պէյրութի Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Հայագիտական Բարձր Ուսման Հիմնարկին մէջ:

Եղած է անդամ՝ Լիբանանի Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան, Սիմոն Վրացեանի ատենապետութեամբ: (Ի դէպ, Լիբանանի մէջ մօտիկ եղած նաեւ, ի միջի այլ, բազմաթիւ, նոյն տիպի անձնաւորութիւններու՝ Դրոյին… Դրաստամատ Կանայեանին…)

Եղած է անդամ եւ ատենապետ՝ Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան:

Քսան տարիներ շարունակ, եղած է փաստաբանը եւ իրաւաբանական խորհրդատուն՝ Լիբանանի Ազգային Առաջնորդարանին, եւ անոր կապուած Լիբանանի հայոց համայնքի բազմաթիւ հիմնարկներու եւ վարչական մարմիններու՝ թաղական խորհուրդ, հոգաբարձութիւն, հայրենակցական միութիւն, դպրոցներ, ինչպէս նաեւ Լիբանանի Հայկական Կարմիր Խաչին:

Եղած է անդամը եւ խօսնակը՝ Լիբանանի Հոգեւորական համայնքներու վարչական համալիբանանեան խորհուրդին:

1973-ին, ընդառաջելով Սուրիոյ նախագահի պաշտօնական հրաւէրին, որպէս Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան ատենապետի հանգամանքով, Խորէն Ա. Կաթիղոկիս ընկերակցած է այդ սոյն երկրի մէջ պաշտօնական այցելութիւն մը կատարելու համար:

Նոյնպէս՝ Խորէն Ա. Կաթիղոկիսի կողքին, կատարած էր պաշտօնական ուղեւորութիւն մը՝ Քուէյթ:

Լիբանանի Հայոց համայքի անունով, պաշտօնական հանդիպումներ ունեցած է մեծ թիւով պետական անձնաւորութիւններու հետ, որոնց կարգին կարելի է նշել՝ Եգիպտոսի նախագահ Կամալ Ապտըլ-Նասըրը, Լիբանանի նախագահներ՝ Քամիլ Շամուն, Պէշիր Ժըմայել, Էմին Ժըմայել, Էմիլ Լահուտ… Նոյնպէս պաշտօնական հանդիպումներ ունեցած է՝ Փիեռ Ժըմայելի եւ Եասէր Արաֆաթին հետ:

1984ին, Լիբանանի պետութիւնը զինք կը նշանակէ անդամ՝ Սահմանադրական Յանձնախումբին, որու վստահուած էր Լիբանանի նոր Սահմանադրութեան մը խմբագրումը:

Լիբանանի եւ Գանատայի մէջ, 1994-էն 2007, եղած է անդամ Ազգային Երեսփոխանական ժողովներու, ինչպէս նաեւ Համազգայինի Կեդրոնական Վարչութեան։

2001-2002 թուականերուն, եղած է առաջին ատենապետը Գանատայի Առաջնորդարանի Ազգային վարչութեան Գործադիր մարմնին:

Տարբեր երկիրներու մէջ, այլազան թերթերու մէջ հրատարակուած են իր բազմաթիւ յօդուածները:

Մասնակցած է Հայոց Հին Օրէնքի մասին դասագիրքի մը պատրաստութեան, Համազգային Հայագիտական Բարձր Ուսման Հիմնարկին համար:

Հեղինակն է հրատարակուած հինգ գիրքերու՝ իրաւաբանական, քաղաքական, ազգային, իմաստասիրական եւ ինքնակենսագրական բովանդակութիւններով՝

. «Իրաւաբանին խղճմտանքը»
. «Ծեր կաղնիներու շուքին»
. «Ուխտագնացութիւն դէպի Պերլին»
. Այլազան գրութիւններու ժողովածոյ

Յուշագրական Ալպոմ (իր այս վերջին գիրքի խմբագրական աշխատանքներուն, ժրաջան կերպով մասնակցած էր իր դուստրը, Ցոլինէն)

Քաղաքական եւ ազգային նիւթերու առնչութեամբ, Մեթր Վարդգէս Շամլեանին հրատարակած է իր լայնածաւալ յուշերուն եւ վկայութիւններուն մէկ փոքրիկ մասը միայն: Եւ այդքանը արդէն մաս կը կազմէ՝ Հայ Ազգի Յիշողութեան պատմական արխիւներուն:

Որպէս կուսակցական անդամ, ան տեւաբար եւ մշտապէս ծառայած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company