ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Զուգընթաց Առաջադրել Ազգայինն Ու Ընկերայինը (Աշխատաւորներու Օրուան Առիթով)

01 Մայիս 2022

Մայիսմէկեան սկզբունքներու, գաղափարներու եւ առաջադրանքներու ձեւախեղման գործընթացներու ականատես կը դառնանք աշխարհագրական տարբեր միջավայրերու մէջ:

Թէեւ ընկերվարութեան դասական երեւոյթները` գաղափարաբանութիւն, կառոյց, կազմակերպութիւն հսկայական քայլերով նահանջ կ՛արձանագրեն, այդուհանդերձ գաղափարները կը վերափաթեթաւորուին եւ գաղափարաբանական պատկանելիութեան շրջանցումով շրջանառութեան մէջ կը դրուին ծայրայեղօրէն քաղաքականացուած մօտեցումներով:

Հայաստանի մէջ իրավիճակ փոխելու համար առաջ մղուեցան եւ լայն շրջանառութեան մէջ դրուեցան թալանը, փտածութիւնը, կողոպուտը, հարստապետութիւնը, շահագործումը: Երբ անարդար են պետական եւ հասարակական կարգերը, նման կարգախօսներ շատ արագ կը ժողովրդականանան: Ժողովրդականացման կը յաջորդեն փոփոխութեան պահանջը, ընտրարշաւը, խոստումները, ընտրութիւններն ու վարչակարգային փոփոխութիւնը:

Իրավիճակ կը փոխուի՞, թէ՞ իշխանութիւն կը փոխուի այդ բոլորէն ետք: Կը սկսի արուեստական հակասութիւններու ստեղծում ազգայինի եւ քաղաքացիականի, ազգայինի եւ համամարդկայինի, ազգայինի եւ ընկերայինի միջեւ: Հակասութիւնը այլ տեղ ուրիշ կերպարանք կը ստանայ եւ կը վերածուի խաղաղասէրի եւ ռազմատենչի, խաղաղութեան եւ պատերազմի, գործնապաշտի եւ առաւելապաշտի, կամ ազգայինի եւ կենսոլորտայինի, ազգայինի եւ փոքրամասնական իրաւունքներու, ազգայինի եւ սեռային պատկանելիութեան իրաւունքներու կամ ընդհանրապէս մարդու իրաւունքներու բաժանարարութեան:

Ընկերային հարցերը ազգայինէն տարանջատելու եւ նոյնիսկ հակադրելու այս կեղծ վարքագիծը կը թուի, որ համաշխարհային խաղ է, որուն մէջ կը ներքաշուին կողմերը:

Մայիս 1-ը հետզհետէ կը գունաթափուի, իր մարմնաւորած գաղափարաբանութիւնը ժամանակավրէպ կը նկատուի, այդ գաղափարաբանութիւնը կրող կազմակերպութիւնները քաղաքական դաշտին մէջ կ՛արձանագրեն նօսրացումի միտումներ, այդուհանդերձ անոնց կարգախօսները, դաւանած արժէքները ձեւախեղուած տեսքով աշխուժօրէն շրջանառութեան մէջ կը դրուին եւ կը զանգուածայնանան:

Այստեղ Լիբանանի մէջ, վերը նշուած տարանջատումներուն կու գայ աւելնալու համայնքայինին դիմաց քաղաքացիականը, դասական կուսակցութիւններու դիմաց ոչ կառավարական կազմակերպութիւնը, պետական գործիչին դիմաց քաղաքացիական գործիչը (աքթիվիստը): Արհեստակցական միութիւնները (սենտիքաները) կը փոխարինուին մարդու իրաւանց ոչ կառավարականներով` այստեղ եւս կառոյցը հնամաշ ներկայացնելով եւ գաղափարը վերավաճառանշելով (ռիպրենտինկ):

Մինչ բանուորները, աշխատաւորները, պաշտօնեաները օրէ օր աւելիով իրենց մաշկին վրայ կը զգան գործազրկութիւնը, աշխատավարձի կտրուկ արժեզրկումը, սղաճը, տարրական-կենսական նիւթեր ապահովելու դժուարութիւնը, դեղորայքէ եւ հիւանդանոցային խնամքէ զրկուելու մտավախութիւնը:

Կը տարուի յստակ քաղաքականութիւն հանրութիւնը համոզելու, որ այս բոլորին պատճառը գործող վարչակարգն է, որ իր քաղաքական արեւելումներուն թէ ապաշնորհ կառավարմամբ ստեղծած է քաղաքացիի ցնցոտիացումի այսօրուան համաժողովրդային պատկերը:

Մայիս 1-ի դաւանած արժէքային համակարգի ընկերային արդարութենէն, աշխատաւորի իրաւունքէն անցումը զուտ քաղաքական դաշտ այսօր կիրարկուող նորաձեւ գործընթաց է:

Հիմա խնդիրը մեզի համար համայնքային ու քաղաքացիականը կամ աւելի ընդհանուր ընկալմամբ ազգայինն ու ընկերային արդարութիւնը հակադրութեան փորձերէ հեռու համատեղելն է ու զուգընթաց առաջադրելը: Ինչ որ հիմնադրոյթներէն մէկն է ՀՅԴ Ծրագիրին:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company