ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

«Դրօշակ»ի Առաջնորդող. Խաղաղությունը մուրալ, թե՞ նվաճել

14 Մայիս 2022

Հայոց պետականության վերականգնման՝ մայիսի 28-ով թվագրվող տոնը այս օրերին մղում է խորհելու պետության ու պետականության գաղափարի շուրջ։ Ընդհանուր հասկացողությամբ պետությունը որոշակի տարածքի վրա ապրող ժողովրդի վարչաքաղաքական կազմակերպությունն է, նրա բանակն ու ոստիկանությունը, պետականության խորհրդանիշները և այլն։

Իրականում այս առարկայական երևույթների կողքին ավելի էական է ոչ նյութական և անշոշափելի մեկ այլ գործոն՝ պետականության գիտակցությունը։ Երբ աշխարհի գերհզոր տերությունների ներկայացուցիչներն անգամ խոսում են իրենց պետությունների գոյությանը սպառնացող վտանգների մասին, ակնհայտ է դառնում, որ ռազմական, տնտեսական կամ այլ ներուժը հարաբերական գործոն է մտքի, գաղափարի, ծրագրի և նպատակի ուժի համեմատ։

Հնարավոր կլինե՞ր արդյոք 900-ամյա անէացումից հետո հայոց պետականության վերածնունդը, եթե պատմական ասպարեզում չհայտնվեին պետականության ստեղծման գաղափարին հետամուտ սերունդներ՝ օժտված անմնացորդ նվիրվածությամբ և իդեալների կենսագործմանը ձգտելու ինքնամոռաց կամքով։ Մի պահ մտովի պատմության այդ շղթայից դուրս բերենք ազգային-ազատագրական հեղափոխության հավերժական բանակի հիմնադիր Քրիստափոր Միքայելյանին, պետականակերտ Արամին, Ռուբենին, Դրոյին և նրանց գործակիցներին. հնարավոր կդառնա՞ր արդյոք հայոց նոր պետականության ծնունդը։

Հակառակ կողմից նույն տեսակետի ճշմարտացիությունն է փաստում այս սերնդից հարյուր տարի հետո եկած սերունդը (իսկ ավելի ստույգ՝ սերնդի մի հատվածը), որը երեսնամյա կայացած հայոց մի պետությունը հասցրեց կործանման եզրին, իսկ մյուսը տանում է ինքնիշխանության սահմանափակման։ Պատահական չէ, որ այս նոր իշխանությունն իր գործունեությունը ծավալեց՝ գրոհելով գիտակցական համակարգի՝ պատմության, մշակույթի, հոգևոր ինքնության, ազգային ինքնագիտակցության հիմնասյուների և ազգային տեսլականների վրա։

Այո՛, ծանր փորձություններն ու փորձանքները, որ հայոց պետականության ղեկին տիրացած բախտախնդիրները բերեցին ապակողմնորոշված ժողովրդի գլխին, նրանց մոտ ստեղծեցին այն տպավորությունը, որ երեք տասնամյակ անկախության և պետականության կայացման պայքար մղած ժողովուրդը համակերպվել է իրենց պարտվողական ծրագրերին, և հասարակական դաշտում տրամադրությունները նպաստավոր են՝ մեկնարկելու ծանր պարտությունների ու ճակատագրական զիջումների երկրորդ փուլը։

Հանրապետության թիվ մեկ պաշտոնյայի՝ վերջին շրջանի ելույթները հենց այդ կապիտուլյացիայի ծրագրի մոտալուտ իրականացմանը հանրությանը նախապատրաստելու նպատակն էին հետապնդում, որքան էլ որ փորձ է արվում սկիզբ առած գործընթացներն ամբողջովին չբացահայտելու, ներկայացնելու դրանք մշուշոտ ու խեղաթյուրված։

Թշնամու և պատվիրատուների առջև ծնկած իշխանությունը հայտարարում է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական նպատակի մասին, սակայն ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է մոտ երեք տասնամյակ գերությունից ազատագրված երկիրը կրկին Ադրբեջանին հանձնելուն, որի դեպքում Արցախը, իհարկե, հայաթափ կլինի՝ արժանանալով Նախիջևանի ճակատագրին։ Մեր պահանջների նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին ակնարկող վարչապետը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը ներկայացնում է որպես մի պարզ ու անհրաժեշտ գործողություն, այնինչ ակնհայտ է, որ այս գործընթացը ևս իրականացվելու է թելադրող հակառակորդի ծրագրով՝ Հայաստանն ու Արցախը կտրելով իրարից, Ադրբեջանին թողնելով Հայաստանի այն տարածքները, ուր ներխուժել է թշնամին, ինչպես և գնալու են նորանոր զիջումների։ Իշխանությունը լռում է Հայաստանի ինքնիշխան տարածքով լկտիացած թշնամուն հանձնվելիք միջանցքի մասին, այնինչ ակնհայտ է, որ այս դավադրության շուրջ ևս գոյություն ունի գաղտնի համաձայնություն։

Սահմանագծման ծրագիր է նախապատրաստվում նաև Թուրքիայի հետ, մի բան, որ չարեցին անգամ կոմունիստ ղեկավարները խորհրդային գաղութատիրության 70 տարիներին։ Այս քայլով հակազգային իշխանությունը կօրինականացնի 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, կթաղի հայոց պահանջատիրությունն ու Սևրի դաշնագիրը և, ըստ էության, Թուրքիայի ներկա և ապագա իշխանությունների ուսերից կթոթափի հայությանն առնչվող բոլոր հոգսերը։ Չմոռանանք նաև, որ, հավաստիացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայմանների բացակայության մասին, Հայաստանի ղեկավարն արդեն իսկ հրապարակայնորեն ընդունել է դրանք՝ հայտարարելով, որ Հայաստանի օրակարգում ցեղասպանության հարց չկա, ընդունելով Արցախը որևէ կարգավիճակով կամ առանց կարգավիճակի Ադրբեջանի կազմում թողնելու պահանջը։ Թուրքիայի հետ սահմանագծումը կնշանակի նաև վերջինիս տարածքային ամբողջականության ճանաչում։

Այս ամենի դիմաց Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին խոստանում է խաղաղություն, ինչը նույնպիսի խաբեություն է, ինչպես նրա բոլոր մյուս խոստումները։

Կարելի՞ է հավատալ, թե Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների ձեռքի խաղալիք հայ ղեկավարը կարող է այս գործիչներին պարտադրել խաղաղություն։ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ էության, նույնպիսի խաղաղության պայմանագիր էր, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան պահպանեցի՞ն դրա պայմանները։ Ստանալով երազածից շատ ավելին՝ Ադրբեջանն այնուհետ զորք մտցրեց Հայաստանի ինքնիշխան տարածք, հրահրեց ռազմական բախումներ, նորանոր պահանջներ առաջադրեց Հայաստանի իշխանությանը։ Հիշենք, որ Ադրբեջանը նախկինում էլ բազմիցս խախտել է պայմանավորվածություններն ու պայմանագրերը (անգամ 1994 թ. զինադադարի պայմանագիրը խախտելով՝ երկու պատերազմ է սկսել), իսկ Թուրքիան աշխարհում հայտնի է որպես միջազգային պայմանագրերն ու պարտավորությունները չկատարող բացառիկ երկիր։ Այլապես ինչո՞ւ Հայաստանի ղեկավարի աթոռից կառչած անձը չկարողացավ հակառակորդին խաղաղություն պարտադրել 2020 թ. աշնանը։ Ակնհայտ է, որ, նոր զիջումներ պարտադրելով և նոր առավելություններ ու բնագծեր ձեռք բերելով, թուրքական տանդեմը ձգտելու է նորանոր նվաճումների: Կարո՞ղ է Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն հայտարարել, որ այս նոր պայմանագրի կնքումից հետո ինքը կկարողանա պաշտպանել Հայաստանի սահմաններն ու իրավունքները և խաղաղություն պարտադրել ագրեսիվ հարևաններին։ Իհարկե, ծիծաղելի կլինի նման բան ակնկալելը, իսկ եթե, այնուամենայնիվ, վարչապետը նման խոստումներ տա, ի՞նչ ուժի կամ գործոնների միջոցով պիտի կարողանա իրականացնել Հայաստանի ինքնիշխանության երաշխավորի իր պարտականությունը։ Թուրքերի ու ադրբեջանցիների վախից պատերազմից հետո նա ոչ միայն չի այցելել Արցախ, այլև խզել է Հայաստանի տարբեր կառավարչական օղակների կապն ու գործակցությունը հայոց երկրորդ պետության հետ։ Նա ոչ միայն չի համարձակվում վերակազմակերպել ու ոտքի հանել բանակը, այլև 2022 թ. վախեցավ անգամ շնորհավորել պաշտպանության բանակի տոնը։ Հայտնի է, որ որքան թույլ է ղեկավարությունը, այնքան մեծ է թշնամու գայթակղությունը՝ հրահրելու նոր պատերազմ, այնպես որ գործող իշխանության հետագա պաշտոնավարումը մեծացնում է նոր պատերազմների հավանականությունը։ Պատահական չէ, որ Հայաստանում բարձրացած իշխանափոխության լայնածավալ շարժումը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Ցավով պետք է արձանագրել, որ հայ ժողովուրդը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայության սկիզբն ու նախապայմանը համարում է Հայաստանի օտարահպատակ իշխանությունների հեռացումը։

Խնդիրն առավել արդիական ու հրատապ է դառնում ներկայիս համաշխարհային իրողությունների պայմաններում, երբ նոր աշխարհակարգ է ձևավորվում, իսկ բազում կախումներ ունեցող Հայաստանի իշխանությունները ճակատագրական այս ճամփաբաժանին հարկադրված են ընտրություն կատարել՝ ելնելով ոչ թե Հայաստանի շահերից, այլ իրենց կրած արտաքին ազդեցությունների չափից։

Նկատենք, որ 1988 թ. սկսված արցախյան ազատագրական պայքարն ընդունելի չէր արտաքին որևէ ուժի համար, սակայն, փոխելով հաստատված ստատուս քվոն, հայությունը բոլորին ստիպեց հաշվի նստել նոր կացության հետ։ 2020 թ. խայտառակ պարտությունից հետո Հայաստանի իշխանությունների մեղքով տարածաշրջանում ձևավորվեց միանգամայն նոր կացություն, որից ելնելով էլ՝ թե՛ ուղղակիորեն ներգրավված և թե՛ արտաքին ուժերը թելադրում են համապատասխան լուծումներ։ Այս պարտադրանքը բխում է, մասնավորապես, երկու կարևոր հանգամանքից՝ Հայաստանի թուլակամ, ապազգային իշխանությունների՝ զիջումների գնալու պատրաստակամությունից և Անդրկովկասից Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելու, Թուրքիայի դեմքով տարածաշրջանում ռազմական գերիշխանություն հաստատելու ՆԱՏՕ-ի երկրների ցանկությունից։

Ազգային-ազատագրական նորօրյա շարժումը, դեռևս չհասնելով իր վերջնանպատակին, արդեն իսկ փաստել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է իշխանության պարտվողական քաղաքականությունը։ Հասնելով հաղթանակի և երկրում հաստատելով ազգային իշխանություններ՝ կստեղծվի նոր կացություն, և երկրի պետական համակարգի, բանակի, տնտեսության վերականգնմանը զուգահեռ առաջ կքաշվեն բանակցային նոր պայմաններ, կձևավորվեն նոր իրողություններ։

Հայաստանում ազգային-ազատագրական շարժումը նախաձեռնվեց քաղաքական ուժերի կողմից, սակայն առաջադրած համազգային նշանակության պահանջների շնորհիվ այն դարձավ ժողովրդի շարժումը, որի անունից էլ հանդես են գալիս մտավորականները, արվեստագետները, հասարակայնության ներկայացուցիչներն ու քաղաքական ուժերը։ Ի դեմս մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունների՝ ականատես ենք Հայաստանի իրական ժողովրդավարացմանը։

Նոր շարժումը և դրա բնույթն ու նպատակները ցանկալի ապագայի հույսեր չէին ներշնչի, եթե հրապարակում չհավաքվեր և դանդաղորեն չգերակշռեր այսօրվա երիտասարդության՝ ազգային ու պահանջատիրական դիմագիծ ունեցող մեծամասնությունը։

Փաստվեց է, որ հայ ժողովուրդը պատրաստակամ է պայքարելու իր պետական շահերի համար, նա մերժում է պարտվողականության փիլիսոփայությունը, ըստ որի՝ մենք մեզ պաշտպանելու ունակ չենք և դատապարտված ենք զիջումների։ Ո՞րն է այդ զիջումների վերջնական սահմանը՝ կարո՞ղ են ասել մեր այսօրվա ղեկավարն ու նրա քաղաքական հոգեհայրը։ Նույն պարտվողական հոգեբանությունն էր նաև 1915 թ., իսկ թշնամին բավարարվեց, երբ հայ ժողովրդի ոչնչացմամբ յուրացրեց ամբողջ Արևմտահայաստանը:

Հայ ժողովուրդն իր դաժան ճակատագիրը կամովին չի ընտրել. այն պարտադրվել է տարածաշրջանը նվաճած բարբարոսների կողմից: Հայ ժողովուրդն իր գոյությունն հավերժացնելու այլ ելք չունի, բացի հզորանալուց ու խաղաղությունը պարտադրելուց։ Հայոց մայրաքաղաքում, ներքին թշնամու դեմ դիմակայությամբ, այսօր կերտվում են վերածնվող Հայաստանի հիմերը: Համազգային կամքով մեկ անգամ ևս մայիսը կարող է դառնալ մեր հաղթանակի ամիսը:

«Դրօշակ» թիվ 5,(1666), 2022թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company