ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը․ Իշխան Սաղաթելյան

15 Մայիս 2022

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում մայիսի 15-ին «Դիմադրություն» շարժման համահայաստանյան հանրահավաքին․

Ողջու՛յն, սիրելի հայրենակիցներ։

Ապրիլի 25-ից իջել ենք փողոց այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ, երթեր ենք իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր։

Մենք մայիսի 1-ից գիշերում ենք այս հրապարակում․ սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, պայքար ընդդեմ ազգային խայտառակության, պայքար ընդդեմ կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով։

Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք որոշ գնահատումներ անել ստեղծված իրավիճակի հետ կապված։

Ժողովուրդ ջան, ինձ ճանաչում եք, ճանաչում եք նաև այն կուսակցությանը, որը ներկայացնում եմ ես։ Ինձ համար դյուրին չէր՝ լինելով 132 տարվա ավանդույթներ և կենսագրություն ունեցող կուսակցության Հայաստանի կառույցի ներկայացուցիչ հայտարարել, որ մի կողմ ենք դնում կուսակցական պատկանելությունը և բոլորս համախմբվում մեկ գաղափարի շուրջ: Ի պատիվ Դաշնակցության՝ մենք դա արեցինք, դա արեցին նաև պայքարին միացած բոլոր քաղաքական ուժերը: Եվ ահա մենք այստեղ ենք՝ համախմբված մեկ գաղափարի շուրջ։ Դրանով մենք հստակ ուղերձ հղեցինք, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, երկրի վիճակը օրհասական է, սա ամենևին նախընտրական պայքար չէ և այդ հարցը այսօր լուծված է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես և իմ ընկերները պայքարի առաջին օրը հայտարարել ենք գնալու ենք մինչև վերջ, այս պայքարի հաջողության համար դրել ենք ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Մենք անսխալական չենք, բայց այս պայքարին նվիրված ենք անմնացորդ ու ձեզ հետ միասին գնալու ենք մինչև հաղթական ավարտ։

Ես ապավինում եմ ձեր միասնությանը, ձր ուժին․ մեզ ոչ մի բան չի կասեցնելու:

Նիկոլն ու Ալիևը կարծում էին, որ ժողովուրդն այլևս գործոն չէ՝ կարող են միմյանց հետ պայմանավորվել և ժղովրդին պարտադրել նոր զիջումներ։ Մենք ցույց տվեցինք, որ այդպես չէ՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ տեր է իր երկրին, տեր է իր հայրենիքին:

Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը զգացել է այդ պահը։ Ձեզանից յուրաքանչյուրը հասկացել է իր անելիքը։ Ձեզանից յուրաքանչյուրը տեսել է վերականգնման, կողք կողքի կանգնելու ու ավելի հզոր լինելու անհրաժեշտությունը։

Ուզում եմ արձանագրել այս օրերին մեր ձեռք բերած հաջողությունները․

Առաջինը. «Դիմադրություն» շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները․ արդեն փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը:

Երկրորդը. Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով երկրում հակահայ ծրագրեր իրականցնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ այլևս որևէ բան պայմանավորվելն անիմաստ է։ Բոլորը գնալով հասկանում են, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ։

Երրորդ. Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված՝ իր շահերին հակառակ որևէ լուծում, հետևաբար Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։

Չորրորդ. Շարժումն ակնհայտ է դարձրել, որ մեր երկրում ձևավորվել է այս իշխանությունների հեռացման հանրային պահանջ, որը մենք ձևակերպեցինք մայիսի 4-ին և խորհրդարանում ներկայացրինք այդ կապիտուլյանտին։ Անցող օրերի մեր գործունեությունը և հանրային արձագանքը դրա վառ վկայությունն է :

Ժողովուրդ ջան, այս ամենը մենք արել ենք միասին, սրանք մեր կարևոր ձեռքբերումներն են ։

Բայց սա բավարար չէ, ձեռքբերումները պետք է դարձնենք անշրջելի՝ հեռացնելով այս դավաճան իշխանությանը:

Ես հիմա զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին՝ դրանց անունները ձեզ հայտնի են։ Եթե ուշքի չգաք, եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու։ Հերիք է ֆինանսավորեք ֆեյքերի ֆաբրիկաները, նպաստեք դավաճան իշխանության մնալուն, ամեն ինչ գիտենք և տեսնում ենք, եթե այդպես շարունակեք հատ-հատ պատասխան եք տալու։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս իշխանությունն աղետաբեր է Արցախի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

Ի՞նչ իշխանություն է մեզ պետք։

Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման ընթացքը, կապահովի սահմանների անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ երկիր։

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեզ պետք է պոպուլիզմին, ստին, պարտվողականությանը, քաոսին այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի անցյալի դրականը, կմերժի բացասականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանության սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու լուծումներ, կտա ապագայի տեսլական։

Մեզ պետք է պատասխանատու իշխանություն։

Պոպոլիզմը քանդում է երկիրը։ Հանրահայտ ճշմարտություն է, որ օրվա իշխանությունները ամբոխավարներ-պոպուլիսներ են: Պրոֆեսիոնալ պոպոիլիստներ։ Այնպիսիք, որ կարողացան խաբել ոչ միայն մեր հազարավոր ազնիվ քաղաքացիներին, այլև քաղաքական գործիչներին: Մենք այսօր քաղում ենք պոպուլիզմի դառը արդյունքները։ Մենք գերադասեցինք քաղցր խոսքը կոշտ ու տեղին դիտողությունից, մենք գերադասեցինք ամենաթողությունը՝ ուժեղ պետությունից, մենք գերադասեցինք լավ ապրելու սուտ խոստումները անվտանգությունից ու կայունությունից։

Պոպուլիստ իշխանությանը հետաքրքիր է միայն իր վարկանիշը, իր աթոռը։ Նրանք առաջնորդվում են «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Սիրելի ժողովուրդ, պոպուլիստներն աշխարհի ոչ մի երկրում երկար կյանք չունեն։ Պոպուլիստները վերջում ամեն ինչի համար մեղադրում են ժողովրդին։ Ու քանի որ պոպուլիստները դատապարտված են, նրանք կա՛մ շատ արագ անցնում են ավտորիտար ռեժիմ ձևավորելուն, կա՛մ ստիպված են լինում իշխանությունը զիջել հավասարակշիռ, իրապես ժողովրդավար ուժերի։ Հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլը փորձում է գնալ առաջին ճանապարհով։ Թու՞յլ ենք տալու, որ երկիրը վերածի բռնատիրության։ Թու՞յլ ենք տալու իր կամքը թելադրի մեր ժողովրդին։ Իհարկե՝ ոչ։ Դա բացառված է։ Բացառված է նաև այն պատճառով, որ այսօր այս հրապարակում դուք պինդ կանգնած եք։ այստեղ կանգնած է Հայաստանի արժանապատիվ քաղաքացին։ Քաղաքացին, որը երազանքներ ունի և պատրաստ է պայքարել իր ու իր սերունդների համար։ Ուժեղ պետականության համար։

Մեր խնդիրը շատ պարզ ու հստակ է՝ օր առաջ, ժամ առաջ ձևավորել առանց Նիկոլ Հայաստան։

Մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ես արդեն խոսել եմ, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի վերականգնումը։ Դավաճանների այս կույտին իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանում կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը երկիրը կտոր-կտոր հանձնելու Նիկոլի մտադրությանը կհակադրի Հայաստանը ոլորտ առ ոլորտ վերականգնելու քաղաքականությունը։

Առաջին հերթին մեզ պետք է համերաշխություն, կայունություն և անվտանգություն։ Պետք է վերականգնենք մեր ներքին միասնությունը։ Հանդարտ ու գրագետ աշխատանքով կառուցենք ուժեղ Հայաստան:

Ուժեղ ու կայացած պետության երեք հիմնասյուներն են՝ տնտեսությունը, բանակը և արտաքին քաղաքականությունը։

Նայեք, թե ովքեր են ներկայացնում այդ կենսականորեն կարևոր համակարգերը Հայաստանում։

Նիկոլին հեռացնելուց հետո առաջին մեր երեք քայլերը լինելու են պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերակենդանացումը․

-Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,

-Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, ոչ միայն պաշտպանողական, այլ հարկ եղած դեպքում նաև պաշտպանողական բանակ,

-մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով։

Մենք դա կարող ենք, դա անելու ենք միասին։ Ծրագրերը կան՝ ամեն օր մենք դա ներկայացնում ենք այստեղ քննարկումներում։ Այս հարթակից տալիս ենք հիմանկան ուղղությունները։ Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա։

https://youtu.be/iu5ROvuVtic

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company