ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Մի՛ շեղէք սլաքները

16 Մայիս 2022

Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչման պաշտօնական յայտարարութիւններուն եւ ընկերային ցանցերուն վրայ ընթացող քննարկումներուն մէջ անուղղակի, բայց շատ վտանգաւոր շեշտադրումներ կային, որոնք գիտակցաբար եւ ենթագիտակցաբար հանրութիւնը կը շեղեն ոգեկոչման հիմնական նպատակէն ու խորհուրդէն՝ արդարութեան վերականգնումի պահանջատիրութենէն: Այս շեշտադրումներուն միտք բանին այն է, թէ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու լաւագոյն միջոցը հզօր ու ժողովրդավար պետութիւն կառուցելն է:

Օրինակ՝ ՀՀ նախագահը իր ուղերձին մէջ կ’ըսէ. «Մենք գիտակցում ենք, որ մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովուրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է» : ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնողը իր ուղերձին մէջ ոչ միայն կը ձախողի արդարացնել այս օրերուն ընթացող հայ-թուրքական յարաբերութիւններուն հիմնական մղիչ ուժն ու տրամաբանութիւնը, այլեւ իր խօսքի վերջաւորութեան հետեւեալը կ’ըսէ. «Հայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավոր:

Հենց մեր այս կամքն է խորհրդանշում ապրիլքսանչորսյան ժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի խոստում է մեր նախնիներին և մեր սերունդներին: Այդ խոստումը պիտի կատարվի, այդ ուխտը պիտի ի կատար ածվի: Սրանում է Ապրիլի 24-ի ամենամեծ խորհուրդը» : Աւելին՝ այս օրերուն իշխանութիւններուն արբանեակը (ուրիշ բառ չօգտագործելու համար) դարձած «քլասիք» քաղաքական գործիչ Էտմոն Մարուքեանի համոզմամբ՝ Ապրիլի 24-ի խորհուրդը «ուժեղ պետության կառուցումն է» :

Ոչ ոք կրնայ առարկել վերոնշեալներուն իրաւացիութիւնն ու վաւերականութիւնը: Խելամիտ ու ազգասէր ո՞ր հայը չուզէր, որ հզօր, ինքնիշխան ու ժողովրդավար պետութիւն մը կառուցուի: Ո՞վ չի հաւատար, որ հզօր պետութիւնը շատ աւելի ազդու ձեւով կրնայ պահանջել եւ պաշտպանել իր իրաւունքները: Վստահաբար, ինքնիշխան, ազատ ու բարեկեցիկ Հայաստանը կրնայ շատ աւելի լաւ յարգել յիշատակը իր զոհերուն: Այս ամէնը անկասկած ճիշդ են:

Շան գլուխը ուրիշ տեղ է թաղուած, բայց… Երկու բարձրաստիճան ղեկավարներուն խօսքերուն մէջ գործածուած «լաւագոյն ձեւ»-ը եւ «ամենատպաւորիչ միջոց»-ը լուրջ վտանգներ կը պարունակեն, ազգային ռազմավարութեան տեսակէտէ ահաւոր կործանարար են եւ պահանջատիրութեան սլաքները բոլորովին այլ տեղ կ’ուղղեն: Անոնց խօսքերուն մէջ ակնարկ չկայ Հայոց ցեղասպանութեան հետեւանքներու վերացման անհրաժեշտութեան եւ անխուսափելիութեան մասին:

Ո՛չ, նախագահն ու վարչապետը չարաչար կը սխալին իրենց «լաւագոյն ձեւ»ի եւ «ամենատպաւորիչ միջոց»ի դեղատոմսին մէջ ու դիտաւորեալ հանրութիւնը կը շեղեն պայքարելու եւ պահանջատիրութեան բնածին ու արդար տրամադրութենէն:

Այսպէս՝ «մեր նահատակուած հայրենակիցների յիշատակին յարգանքի տուրք մատուցելու լաւագոյն ձեւը» ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ Է, աննահանջ պայքարն է՝ խլուած իրաւունքներուն վերատիրանալու, համապատասխան հատուցման արժանանալը, նոր ցեղասպանութիւններ կանխարգիլելը: Աւելին՝ «մեր բոլոր նահատակների յիշատակը յարգելու ամենատպաւորիչ միջոցը» Թուրքիան իր անցեալի ու ներկայի պետական յանցագործութիւններուն համար պատասխանատուութեան ենթարկելն ու միջազգային օրէնքի համաձայն հատուցումներու եւ անցումային արդարութեան ձեռնարկելն է: Միայն արդարութեան վերականգնումով մենք իսկապէ՛ս կը յարգենք բազմահազար նահատակներուն եւ ցեղասպանութենէն վերապրած սերունդներուն յիշատակը:

Մի շեղէ՛ք հայոց պահանջատիրութեան սլաքները: Ոճրագործը ձգած, ընդհակառակը՝ մինչ օրս քեզ ոչնչացնել ուզող ոճրագործին հետ սիրաբանութեան ելած ու յանկարծ ի սկզբանէ ձախողութեան դատապարտուած բանակցութիւնները չվտանգելու սիրոյն հանրութեան ուշադրութիւնը մի՛ շեղէք եւ ձեր նետերը հայ հանրութեան վրայ մի՛ արձակէք: Քիչ մնաց՝ ձեր ելոյթներուն մէջ հայութիւնը մեղադրէք, որ ցեղասպանութեան լեղին խմեց… Ի՞նչ, եթէ ցեղասպանութիւն պատահած չըլլար, հզօր ու ժողովրդավար պետութիւն կառուցելը առաջնային նպատակ պիտի չըլլա՞ր: Ձեր ազգադաւ ու ստրկամիտ տրամադրութիւններն ու նպատակները կեանքի կոչելու համար հանրութիւնը մի՛ շեղէք իր իրագործելիք հիմնական նպատակէն՝ արդրութեան վերականգնումի պայքարէն: Ցեղասպանութեան ոգեկոչումը ներքին սպառումի համար չէ, այլ ուխտի ու պահանջատիրութեան վերանորոգման օր:

Ինչպէս կ’ըսէ Պերճ Զէյթունցեան, «Եթէ այս (բարեկեցիկ երկիր կառուցելու) գիտակցութիւնը գերիշխի մեզանում, դառնայ միասնական կամք, մենք մեր վրէժը լուծած կլինենք գոնէ մասամբ…» ։ Այո՛, հզօր ու բարեկեցիկ պետութիւն կառուցելը «գոնէ մասամբ» կը մեղմացնէ հանրութեան հաւաքական ցաւն ու տագնապը, բայց այդ հաւաքական ցաւը ամբողջութեամբ կը բուժուի, տագնապը կը վերանայ, եւ բոլոր նահատակներուն ու վերապրողներուն յիշատակը արժանիօրէն կը յարգուի միայն ու միայն ցեղասպանութեան հետեւանքներու վերացումով եւ արդարութեան վերականգնումով:

Գէորգ Յակոբճեան

«Դրօշակ» թիվ 5,(1666), 2022թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company