ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սփիւռքը պառակտող յանձնակատարը…

16 Մայիս 2022

Սոյն թւականի մայիսի 12-ին հայաստանեան իշխանամէտ «1in.am» լրատւական կայքը տեսահարցազրոյց է անցկացրել Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի հետ։

Ակնյայտօրէն հարցազրոյցը յատուկ կազմակերպւած էր, որպէսզի յանձնակատարը, անդրադառնալով իր Սփիւռք կատարած այցելութիւններին (օրերս եղել է Սիրիայում եւ Լիբանանում ու պատրաստւում է նաեւ Իրան այցելել), վարկաբեկիչ գնահատումներ թոյլ տայ այցելութեան ընթացքում ՀՅԴ-ի որդեգրած դիրքորոշումների վերաբերեալ, հասնելով մինչեւ հայոց պետականութեան դէմ «դաւաճանութեան» մեղադրանքների…

Ահաւասիկ, անհերքելի փաստեր, ըստ հետեւեալի.-

1- Սոյն լրատւականի հիմնադիր-տնօրէնն է սորոսական հանրայայտ գործակալ ու սեփական ընտանիքին ու ազգին դաւաճանած եւ ըստ այդմ՝ հակադաշնակցական արման բաբաջանեանը…

2- Հետաքրքիր զուգադիպութեամբ Սինանեանի հարցազրոյցը անցկացւում է հէնց այն օրերին, երբ Թուրքիայի իշխող կուսակցութեան մամուլի խօսնակը եւս Հայկական Սփիւռքի մասին բարձրաձայնելով, յայտարարում է հետեւեալը. «Վերջին ժամանակներս նկատում ենք, որ Հայկական Սփիւռքի որոշ լաբբիստներ սաբոտաժի են ենթարկում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը»։

3- Ցաւալի է, որ հէնց նոյն «սաբոտաժ» անողներին, այսինքն՝ ՀՅԴ-ին ու Հայ Դատի լաբբիստներին է վերագրում «պետականութեան դէմ դաւաճանութիւնը»՝ Սփիւռքի յանձնակատարը…, այն դէպքում, երբ պատմա-քաղաքական անհերքելի փաստերն են վկայում պետականակերտման հիմքում՝ 130-ամեայ կազմակերպութեան առանցքային դերակատարութեան մասին՝ 1918 թ.-ից ի վեր։

4- Սփիւռքի յանձնակատար կարգւելուց երեք տարի անց՝ այցելելով Միջին Արեւելեան կարեւոր համայնքներ, պրն. Սինանեանը վրդովւած՝ Սիրիայի ՀՅԴ երիտ.-պատանեկան կառոյցների «դիմաւորումից», ինքնիրեն հակասում է, երբ յայտարարում է, թէ «մենք առաջնահերթ ենք համարում ժողովրդավարութիւնը…», երբ նոյն երիտասարդների խաղաղ ցոյցը «ժողովրդավարի» մեծահոգութեամբ չի հանդուրժում ու դա հակապետական քայլ է համարում ընդդէմ ՀՀ-ի:

5- Երբեմնի Գլենդէլի քաղաքապետ, իսկ հիմա Սփիւռքի յանձնակատարը «1in.am»-ի հաղորդավարի գոհունակ դէմքից խրախուսւած՝ շարունակելով ժողովրդավարութեա՜ն թեման, նաեւ վատաբանում է ԱՄՆ-ի ՀՅԴ երիտ.-ուսանողական միաւորներին, երբ վերջիններս Վաշինգտոն այցելած ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին օրերս բողոքի ցոյցով էին դիմաւորել… եւ այդ առթիւ ասում.- «Երբ ԱՄՆ պետքարտուղար Բլինկէնն է ողջունում ՀՀ-ում ժողովրդավարութեան կայացման գործընթացները, ՀՅԴ-ի այդ կառոյցների արածը հակա-Հայաստան ու հակապետական քայլ է…», մոռանալով կամ աւելի ճիշտ՝ չգիտակցելով-չըմբռնելով դիւանագիտական «օրինաչափութիւնները»։ Աւելին, երեւի ընդհանրապէս տեղեակ էլ չի, որ նոյն Բլինկէնները հիանու՜մ են Թուրքիայում ու Ադրբեջանում ժողովրդավարութեա՜ն առաջընթացներով…, անամօթաբար անտեսելով Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում նրանց հայատեաց ոճրագործութիւնները:

6- Պարոն յանձնակատարը նոյնպէս մոռանում է իր մտքի մէկ այլ գոհա՜րը, երբ հէնց անցնող ԱՊՐԻԼ 24-ին Ծիծեռնակաբերդում քննադատում ու դժգոհում էր ԱՄՆ կոնգրեսականներին ու երկրի նախագահին, առ այն, որ սրանց ու դեռ տասնեակ ուրիշ երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստը ամենեւին էլ ՀՀ-ի շահերից չի բխում, այլապէս ԱՄՆ բիւջէում Հայաստանի օժանդակութեան յատկացումները կաւելացւէին…!!!

7- Սինանեան Զարեհը սոյն տեսահարցազրոյցում այլեւս զաւեշտի վերածւած «ՀՅԴ-նախկիններ համագործակցութեան» մասին ահազանգելուց բացի, քաղաքական ու բարոյագիտական դասեր է կարդում 130-ամեայ կազմակերպութեանը, որպէսզի ՀՅԴ-ն ժողովրդի գիրկը վերադառնայ, այստեղ արդէն ապերախտօրէն մոռանալով նոյն այդ չարչրկած նախկինների օրօք, գլենդէլեան քաղաքապետական ընտրութիւններում, քւէները ո՜ր ժողովրդի միջոցով էր իրեն տրւում…

8- Եւ վերջում աւելացնենք, որ եթէ դեռեւս ուժի մէջ է յանձնակատարի իրանահայ հինաւուրց ու հայաստանամերձ համայնք այցելելու որոշումը, խորհրդատրելի է, որ խնայելով ՀՀ պետական բիւջէն, պատւիրակութեան կազմում չներառել «1in.am» լրատւականին. այստեղ՝ մեզ մօտ էլ գոյութիւն ունեն 1-2 նմանատիպ «լրատւականներ, որոնք բաղձալիօրէ՜ն ի զօրու են «լուսաբանելու» յանձնակատարի այցը՝ Իրան եւ իրանահայ համայնք…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company