ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ոչ միայն անհրաժեշտություն, այլ նաև պարտականություն

18 Մայիս 2022

Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

ԱՀ Ազգային ժողովի հայտարարություն

14 ապրիլի, 2022թ.

Նախորդ օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի «հատուկ» հանձնարարականներ կատարող դեսպանի՝ Ստեփանակերտի շուկայում անփառունակ արկածներ ունեցած Էդմոն Մարուքյանի շուրթերով ոչ պաշտոնական թարգմանությամբ ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգի 5 կետերին ի պատասխան տրված 6 կետանոց անբովանդակությունը: Վերոնշյալ բացահայտմամբ պարզվեց, որ ըստ էության հայկական կողմից որևէ պահանջ չի ներկայացվում Ադրբեջանին, բացի երրորդ կետից, որտեղ անդրադառնալով Արցախի հիմնահարցին, նշվում է.

«Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։

Պարզվում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի և Արցախի բոլոր քաղաքական ուժերի և իշխանության ու հասարակական շրջանակների մտահոգությունները տեղին են եղել դեռ սրանից մեկ ամիս առաջ, որտեղ զգուշացրել և պահանջել են, որ Հայաստանի իշխանությունները հարգեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բավականին երկար ժամանակ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները հարցադրման միջոցով հորդորում էին ՀՀ իշխանություններին արտաբերել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը, սակայն ամեն անգամ խուսափողական պատասխաններ էին տրվում: Իսկ ահա «նախկիններից էլ նախկին» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որը համարվում է ՔՊ գաղափարական «ծանրակշիռ» տեսաբան, համարձակվում է ասել՝ «ճիշտ չի եղել այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի»:

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ազգային համախմբման և ազգի գոյաբանական փիլիսոփայության մեջ ստեղծել են արժեքներ, որոնք պետք է առաջնորդող փարոսը դառնան ոչ միայն մեր օրերի, այլ նաև ապագա սերունդների համար: Այդ առումով Հայաստանում վարվող քաղաքականությունը, ինչպես նշվում է Արցախի բոլոր քաղաքական ուժերի տեսակետն արտահայտող հայտարարության մեջ, աղետաբեր է: Իսկ աղետի դեմ պայքարը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ նաև պարտականություն: Դիմադրության շարժումն այսօր ստանձնել է այդ ազգային պարտքի կատարումը, և յուրաքանչյուր մասնակից իր լուման է ներդնում իր հայրենիքի բարօրության ու ապագա սերունդների հայրենի երկրում բարգավաճ և անվտանգ ապագա ապահովելու համար:

Միայն՝ առ ի հիշեցում: Հաճախ հակադաշնակցական քարոզչության լծակները արծարծում են 1992թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ-ի կողմից կազմակերպած ցույցերը՝ որպես ծանր օրերին ներքաղաքական անդորրի խաթարման փորձեր: Արժե արձանագրել, որ հենց այդ ցույցերի շնորհիվ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ. հուլիսի 8-ին ընդունեց որոշում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում, իսկ նույն թվականի հոկտեմբերին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Մանուկյանը: Այժմ արդեն անհերքելի է, որ վերը նշված իրողություններն անկյունադարձային նշանակություն ունեցան Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գործում:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 մայիսի, 2022թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company