ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախը Հայաստանի եւ մեր ազգի պաշտպանությունն է

21 Մայիս 2022

Մայիսի 9-15-ը Արցախում էին ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Կառավարական գործերի ղեկավար Թերեզա Երեմյանը, IT տնօրեն Ներսես Սեմերջյանը և երիտասարդական ծրագրերի ղեկավար Ալեքս Մանուկյանը: Արցախ կատարած այցի մանրամասների, Հայ դատի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Թերեզա Երեմյանի հետ:

-Ի՞նչ առաքելությամբ եք Արցախում:

-ԱՄՆ Հայ դատի գրասենյակի թիմի անդամներն Արցախ են այցելել, որպեսզի ուսումնասիրեն Արցախի ներկա վիճակը և պետական, հասարակական շրջանակների հետ խոսելով՝ հասկանան իրական վիճակը: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք նպաստել Արցախի անվտանգության ապահովմանը և նաև օգնել պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին, առողջական խնդիրներ ունեցողներին:

—Ի՞նչ եք հասցրել իրագործել և ի՞նչ տպավորություններ եք ստացել հանդիպումներից:

-Անցած շաբաթվա ընթացքում շատ զբաղված էինք: Մեր հանդիպումներն սկսել ենք մարդու իրավունքների պաշտպանի հետ, տվյալներ ենք ստացել, թե ինչպիսին է վիճակը, ինչ ճնշումներ են ադրբեջանական և թուրքական պետությունները գործադրում և դա ինչպես է ազդում մթնոլորտի վրա: Սահմանին շատ դեպքեր են արձանագրվում, որը խաթարում է առօրյա կյանքը: Նաև սոցապ նախարարի հետ ենք հանդիպել, տեղեկացել տեղահանված բնակիչների ապրելու պայմանների, ունեցած այլ դժվարությունների մասին: Այս ընթացքում նաև Համազգայինի Արցախի գրասենյակի կազմի հետ ենք հանդիպել, այցելել ենք Ստեփանակերտի ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզ, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն և ականատես եղել, թե որքան աշխատանք է տարվում, որպեսզի այստեղի մանուկներն ազատ ապրեն, հոգեբանական աջակցություն, նորմալ կրթություն ստանան Արցախում: Ուզում ենք, որ ապագա լինի այստեղ, ու փորձում ենք դա ամեն ձևով ապահովել:

Դրսում սխալ տպավորություն կա, թե Արցախում գործունեություն չի ծավալվում: Զարմացել եմ, թե ինչքան շինարարություն է կատարվել այս մեկուկես տարվա ընթացքում: Ամբողջ քաղաքը ոնց որ առաջվանը լինի՝ նոր կառույցներով, բնակարաններով: Բնակչության նպատակն այստեղ մնալն է: Նրանք փորձում են իրենց ապրուստը հոգալ, ուզում են այստեղ ապահով ապրել:

-Պատերազմը ի՞նչ սրբագրումներ է արել Արցախի հետ կապված՝ Հայ դատի աշխատանքների առումով: Ի՞նչ ուղղությամբ եք հիմա աշխատում:

-Մեր աշխատանքը նույնն է մնացել՝ այն առումով, որ Արցախի անվտանգության համար պայքարել ենք նաև սրանից առաջ և հիմա այն շարունակում ենք: ԱՄՆ-ում գոյություն ունի բանաձև («Section 907 of the Freedom Support Act»), որով արգելվում է նախկին Խորհրդային Միության երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, հատկացնել ռազմական ֆինանսական աջակցություն: 2001 թվականից նախագահ Բուշը թույլատրել է, որպեսզի ԱՄՆ-ն այդ աջակցությունը տրամադրի Ադրբեջանին: Սենատոր Մենենդեսը 2020թ. հուլիսի՝ Տավուշի դեպքերից հետո դիմեց ԱՄՆ Հաշվետվողական գրասենյակին (Government Accountability Office), որը պետական առանձին դեպարտամենտ է և հետևում է օրենքի ճշգրիտ կատարմանը: Section 907 of the Freedom Support Act»-ի պայմաններից մեկն այն է, որ ամեն տարի, նախքան նախագահի կողմից հաստատումը, պետք է համոզվեն, որ այդ ռազմական նյութերը չեն օգտագործվելու Արցախի ու Հայաստանի դեմ, և երկու երկրների սպառազինության բալանսը չի խախտվելու:

Մենք տարիներով պայքարել ենք՝ շեշտելով, որ եթե 120 մլն դոլարը նավթային հարուստ երկրին է տալիս, դրանով հուշում է, որ ԱՄՆ-ն իրենց մեջքին կանգնած է, որովհետև պարզապես դրա կարիքը չունեն, և նաև Ադրբեջանին հնարավորություն է տալիս իր բյուջեն օգտագործել ռազմական նպատակով: Մեր աշխատանքի շնորհիվ, սենատոր Մենենդեսի օգնությամբ, երկու տարվա ընթացքում տվյալ բողոքարկումը կազմվեց: Շատ խախտումներ են արձանագրվել: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի հետևել և չի ուսումնասիրել, թե ինչքանով է իրենց աջակցությունը խախտել բալանսը: Այդ խախտումներն ակնառու էին հատկապես պատերազմի ժամանակ: Մարտ-ապրիլ ամիսներին տեղի է ունենում տվյալ ծրագրի հաստատումը. այս տարի նախագահը դեռ չի հաստատել: Վերջին երեք շաբաթվա ընթացքում խոսակցություններ են կայացել տարբեր հանձնաժողովների անդամների հետ, մամուլում հրապարակումներ են եղել այդ մասին:

-Ինչքանո՞վ են պատերազմի արդյունքները, պարտությունը, ընկճվածությունը խոչընդոտում ձեր աշխատանքներին:

-Մենք միշտ հպարտ ենք մեր Արցախով և Արցախի բնակիչներով: Այդ առումով չենք տուժել, ավելի մեծ ուժով ենք փորձում աշխատել: Ազդել է այն առումով, որ եթե մենք առաջ պետությանն ասում էինք, որ Ադրբեջանի կազմում հնարավոր չէ ապրել, հիմա դա ավելի հստակ է դարձել: Ադրբեջանն այս վերջին պատերազմին ապացուցեց այն ամենը, ինչ մենք իրենց մասին ասում էինք: Ասում էինք, որ վտանգ են սպառնում հայությանը, որ երեխաներին փոքր տարիքից ատելություն են սովորեցնում: Իրենց անմարդկային վերաբերմունքը գերիների, հասարակ բնակչության նկատմամբ, անգամ մեկուկես տարի հետո Արցախի բնակչությանը հոսանքից, գազից զրկելը՝ հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքի ապացույց են:

Մենք սրանք ներկայացնում էինք՝ օրինակ բերելով Բաքուն, Սումգայիթը, Մարաղան: Անցած 20 տարվա ու այսօրվա ապացույցները նույնն են, ու ավելին՝ այսօր ավելի բարբարոս ձևով են դրանք դրսևորվում: Այս փաստերն օգնում են, որ համոզենք, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանին որևէ ռազմական օգնություն տալու կարիք չունի, և պետք է ավելի հստակ լինի Արցախին օգնելը, ազատ, անկախ պետություն ունենալը, որտեղ հայերը կարող են ապրել և իշխել:

—Ինչպե՞ս եք պատկերացնում ԱՄՆ հայ համայնքի դերն այդպիսի ապագա կերտելու գործում:

-ԱՄՆ հայ համայնքի դեպքում՝ հստակ է, որ մեր հայրենակիցները պետք է իրենց քաղաքապետերի, կոնգրեսականների հետ այն խոսակցությունը շարունակեն, որ Արցախը մեռած չէ, որ Արցախն ազատություն է ուզում, դրա համար արյուն է թափվել: ԱՄՆ-ն պետք է հասկանա, թե ինչ է թուրքը հայի համար, որ հնարավոր չէ հայը թուրքի տիրապետության տակ ապրի, և այդպիսի հնարավորություն չպարտադրեն Արցախին: Շատ կարևոր է, որ այս հասկացությունն ամեն անձ փոխանցի իր կառավարական մարմնին, և այդ ճնշումը նաև փոխանցվի ղեկավարության վրա: Ներկա պահին Ադրբեջանի լոբբին ամեն օր փորձում է շեշտել, թե իրենք խաղաղ կապրեն հայերի հետ, Արցախը իրենցն է, բայց հայերին կթույլատրեն խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում: Դա է իրենց նյութը և տարածում են, թե Արցախում ու Հայաստանում այդ առումով համաձայնություններ կան:Մենք որպես Հայ դատ, որպես անձնավորություն, որպես քվեարկող՝ պարտավոր ենք իրականությունը ցույց տալ: Այստեղ ապրող մարդը չի ուզում դա, դա չի լինի:

Մենք չենք կարող միակ ձայնը լինել այդ մարդկանց համար, բայց մենք եկանք լսելու այդ մարդկանց ձայնը: Հնարավորություն ունեցանք Halo Trust-ի աշխատակիցների հետ դաշտ գնալ, ռումբի պայթեցմանը ականատես եղանք: Այս մարդիկ ամեն օր իրենց կյանքը վտանգելով ականազերծում են տարածքը, որովհետև չեն ուզում Ադրբեջանի կազմում լինել: Նրանք ուզում են, որ իրենց հողը խաղաղ լինի, ազատ լինի ամեն տեսակի վտանգներից: Հետ վերադառնալուց հետո թե՛ ԱՄՆ պետության հետ պետք է աշխատենք, թե՛ Սփյուռքի հետ: Արցախում ապրող մարդիկ որևէ ձևով չեն հրաժարվում իրենց հողից, և մենք պարտավոր ենք օգնել նրանց:

-Վերջերս ԱՄՆ Միսսիսիպի նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Փաստորեն, ԱՄՆ բոլոր նահանգները ճանաչել են, դրանից հետո որո՞նք են լինելու ԱՄՆ Հայ դատի գրասենյակի աշխատանքի ուղղությունները:

-Այստեղ գալու ճանապարհին ստացանք լուրը, որ Միսսիսիպին ընդունեց համապատասխան որոշում. շատ լավ լուր էր: Հիմա 50 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ կառավարությունն ամենաբարձր մակարդակով ընդունել է, բայց մենք մեր պահանջները բարձրացրել ենք: Նախագահ Բայդենի հետ խոսակցությունը հետևյալն է, որ բավարար չէ ճանաչելը, պետք է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ամեն օր վտանգի տակ չդնի մեր գոյությունը:

Մենք մի շարք կոնգրեսականների հետ բանաձև ենք մշակել, որը կոչվում է «Հայոց ցեղասպանության ուսուցման մասին»: Այդ բանաձևով նախատեսվում է 5 տարվա ընթացքում բյուջեից 10 մլն դոլար հատկացնել, որպեսզի Կոնգրեսի գրադարանից Հայոց ցեղասպանության մասին նյութեր բաժանվեն դպրոցներին, համալսարաններին և այն անձանց, որոնք ցանկանում են ուսումնասիրել Ցեղասպանությունը: Բանաձևը նոր է մշակվում, գրեթե մի ամիս է, որ ներկայացրել ենք, և հուսով ենք, որ մինչև տարվա վերջ այն կընդունվի:

-Թուրքական և ադրբեջանական լոբբիի դեմ պայքարն ինչպե՞ս է ընթանում, և արդյո՞ք այդ առումով համագործակցում եք ՀՀ դեսպանության հետ:

-Թուրքական և ադրբեջանական լոբբիի հետ դժվար է, որովհետև շատ են: Նրանք ավելի շատ գումար ունեն, բայց մենք ավելի կազմակերպված, ավելի ակտիվ ենք: Բայց որպես ամերիկյան կառույց՝ իրավունք չունենք համագործակցել ՀՀ դեսպանի հետ, և միշտ այդպես է եղել: ԱՄՆ-ում ապրող հայերի հետ խորհրդակցում ենք, բայց մենք մեր ծրագիրն ունենք և դա ենք առաջ տանում:

-Ի՞նչ տեղ ունի Արցախը Հայ դատի պայքարի մեջ, և ի՞նչ հնարավորություն եք տեսնում Արցախի ճանաչման առումով:

-Արցախը Հայ դատի մեր ամենակարևոր պայքարն է: Քանի որ Ցեղասպանությունը չի ընդունվել, արդարություն չի եղել Ցեղասպանության առումով, նոր վտանգներ են կախվել մեր երկրի գլխին: Սփյուռքում շատ է խոսվում, որ Արցախյան պատերազմը Ցեղասպանության շարունակությունն է: Էրդողանը հայտարարություններ էր անում, որ իրենք իրենց պապերի գործն են ավարտին հասցնում, նաև տեսանք, թե ինչ ձևով վերաբերվեցին ադրբեջանցի զինվորները մեր բնակչության նկատմամբ: 80 տարեկան կնոջ վիզը կտրելը, զինվորի գլուխը խոզի վրա դնելը, ամեն ձևով վիրավորական վերաբերմունքը, վտանգ սպառնալը՝ մենք տեսնում ենք, որ չճանաչման հետևանք է:

Արցախյան հարցը խճճված վիճակում է, և ակնհայտ է, թե ինչ պիտի լինի, եթե մենք Ադրբեջանի տիրապետության տակ լինենք: Արցախը Հայաստանի պաշտպանությունն է, մեր ազգի պաշտպանությունն է, դա է իրականությունը: Եթե Արցախը չլինի, Հայաստանը չի լինելու: Արցախն ամենաբարձր մակարդակի կարևորություն ունի մեզ համար:

Արցախի ճանաչման ուղղությամբ շատ աշխատանք կա անելու: Մեր բարձրագույն նպատակն է, որ Արցախն ազատ, անկախ պետություն ճանաչվի, բայց դա նաև այստեղի մարդիկ պետք է ցանկանան: Անցյալում դա էր այստեղի ցանկությունը: Վերջիվերջո, արցախցին պիտի որոշի, թե ինչ է ուզում: Բայց որ մենք պայքարում ենք, որ ինքը անկախ պետություն լինի, դա միանշանակ է:

Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company