ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Հայաստանը գնա այդ զիջումներին` հայտնվելու ենք աշխարհաքաղաքական պարկի մեջ․ Արմեն Ռուստամյան

22 Մայիս 2022

Այսօր, մայիսի 22-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած քննարկումը՝ «Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ լուծումները» թեմայով :

Քննարկմանը մասնակցում էր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Աշխարհը շունչը պահած սպասում է, թե ինչպես է պետք է ավարտվի ՌԴ-Ուկրաինա բախումը: Այն աշխարհը ասես բաժանել է երկու մասին: Կախված նրանից, թե ինչով է ավարտվելու այդ պատերազմը, մենք կունենանք նոր իրավիճակ: Հայաստանը աշխարհաքաղաքական կարեւոր կիզակետերից մեկն է միշտ եղել, այստեղ միշտ եղել են շահերի բախումներ ու պատմական առումով Հայաստանը պրոբլեմներ է ունեցել այն ժամանակ, երբ այդ շահերի բախումները թեժացել են: Շատ կարեւոր է ճիշտ մոտեցում որդեգրել»,- քննարկման ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են անդառնալի դարձնել 44-օրյա պատերազմի հետեւանքները, ու մենք պետք է հասկանանք՝ ինչ ռազմավարություն մշակենք, որ ե՛ւ անվտանգություն ապահովենք, ե՛ւ զարգացում կարողանանք ունենալ. «Մեր տարաձայնությունն ու խնդիրը այսօրվա իշխանությունների հետ հենց այս տարաձայնությունն է: Իշխանություններն ասում են՝ ապագա կա՝ մտքում զիջում ունենալով, կենսական զիջում անենք, որ ապագա ունենանք, մենք ասում ենք, որ կենսական այդպիսի զիջում ունենալու պարագայում՝ ապագա չի լինելու: Այստեղ է մեր հիմնական բանավեճը: Քաղաքական ու պետական ուղեգիծը ճշտելու խնդիր ունենք, եթե դա օր առաջ չանենք, անունը կդնենք՝ իբր գնում ենք խաղաղության, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն, բայց եթե դու քո վրանը չես կառուցում անվտանգության, դա խաղաղություն չի լինելու, լինելու է ստրկացում, նվաստացում: Սա է, որ մեր ժողովուրդը զգալով՝ այսօր ոտքի է կանգնել»:

Ըստ Ռուստամյանի, Հայաստանը աշխարհի համար միշտ երկու հարցով է հետաքրքիր եղել. «Էկոլոգների կողմից հնչել է, թե ատոմակայանը փակեք, բայց այդ ատոմակայանը կենսական նշանակություն ունի քեզ համար, ապահովում է քո աշխարահաքաղաքական կարեւորությունը: Մյուս կարեւոր բանն այն է, որ դու գտնվում ես աշխարհաքաղաքական մի գծի վրա, որը պանթուրանական շղթան է կտրում, դա անցնում է Սյունիքով: Որ վերջնականապես իրենց երազանքներն իրականացնեն ու ՀՀ-ի թուլացած վիճակից օգտվելով պատմական հաղթանակ արձանագրեն, դա այն է, որ միջանցքի խոսակցությունները գնում են: Եթե Հայաստանը գնաց այդ զիջումների ու այդ միջանցքը անցավ թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության ներքո, մենք հայտնվելու ենք աշխարհաքաղաքական պարկի մեջ: Դու այլեւս ոչ մեկի հետաքրքիր չես՝ որպես գործոն: Հայկական գործոնը պահպանելու խնդիր ունենք մենք»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ամեն պահի աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է այնպես փոխվել, որ քո առջեւ դրած, անիրականանալի թվացող խնդիրը կարողանաս լուծես, դրա համար չի կարելի իրավունքներից հրաժարվել: Մյուս խնդիրը, որ Ռուստամյանը նշեց,տնտեսական անվտանգությունն է՝ սահմանների բացման հետ կապված. «Բուլղարիայի օրինակը կա, թուրքերը ամեն ինչ անելու են, որ դու քո տնտեսությունը սպանես, իրենք դոմինանտ դեր ունենան»: Ըստ նրա, թուրքացման վտանգ կա, Թուրքիան չի փոխել իր տեսակը, քիչ-քիչ կարող են այստեղ փոքրամասնություն ձեւավորել ու ստիպեն մեզ տեղանունները փոխել, օրինակ. «Նորաշենը հորական գյուղս է, մի օր կարող է զարթնենք, տեսնենք՝ անունը դնեն Քյուքյան»:

Արմեն Ռուստամյանը նաեւ նշեց, որ ցանկացած հեղափոխություն ձախողվում է այն ժամանակ, երբ որ գալիս են ու ասում են՝ «պոլի փետ լինի՝ մեզնից լինի», կամ երբ ասում են՝ իմ համար վստահելի է, կարող է ցանկացած պաշտոնի նշանակել, մինչդեռ մեր ազգը կծաղկի այն ժամանակ, երբ նշանակումներ անեն՝ 10 մլն հայության միջից ընտրելով համապատասխան ընդունակություններ, ներուժ ունեցողներին. «Արժանիների, գիտակների կառավարության խնդիր ունենք»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company