ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ շրջափակվեց ՀՀ արտգործնախարարության շենքը

24 Մայիս 2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր, մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկեց երթ Երեւանի փողոցներով:

Անցնելով մայրաքաղաքի փողոցներով, երթը հասավ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքին, որտեղ նրանց սպասում էին պատ կազմած ոստիկանները:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԳՆ չի առաջնորդվում Հայաստանի ժողովրդի շահերով, ուստի պետք է շրջափակել շենքի մուտքերը, որից հետո երթի մասնակիցները ճեղքելով ոստիկանական պատը մոտեցան ԱԳՆ-ի շենքի մուտքին եւ սկսեցին վանկարկել՝ «Նիկո՛լ դավաճան»: Նա հրահանգեց որեւէ այլ գործողություն չանել, միայն արգելափակել մուտքերը:

Ակցիայի մասնակիցները վայրկյանների ընթացքում ճեղքեցին ոստիկանական պատն ու շրջափակեցին նախարարության շենքի մուտքերը։

Իշխան Սաղաթելյանը Արտգործնախարարությունում աշխատող բազմաթիվ պատրաստված դիվանագետներին կոչ արեց տարանջատվել Նիկոլից, չկրել այն դավաճանության պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է։

«Այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է, դեմ է մեր շահերին։ Կրկին կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ գալ, միանալ մեզ, միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը՝ այդ թվում Կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց նաև պայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների նկատմամբ։ Սրանք բոլորն այսօր ծառայում են թշնամուն և մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ակցիայի մասնակիցները Արցախի դրոշներ փակցրեցին շրջափակված Արտգործնախարարության շենքի վրա։

«Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան Արցախի մասին, Արցախի ինքնորոշման մասին ոչ մի բառ չի ասում»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հայտարարությանը։

«Հայաստանի իշխանությունը պետք է լինի այնպիսին, որ պաշտպանի Արցախի շահը։ Ստացվում է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել։ Բրյուսելյան «համաձայնությամբ» արդեն Հայաստանի սահմաններն էլ են խնդիր ունենում»,- ասաց Վարդևանյանը։

Մեր պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի է ու մեր պայքարում հետքայլ չկա»,- ասաց նա։

Ցուցարարները շարունակում են շրջափակված պահել Արտգործնախարարության շենքը․ Նրանք պարբերաբար վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են մտնել Արտաքին գործերի նախարարության շենք։

«Կա առաջարկություն, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները բարձրանան ԱԳՆ, ժողովրդի անունից պաշտոնյաներին փոխանցելու, որ իրենք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք և մանդատ չունեն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

ԱԳՆ շենքի դիմաց, մի պահ իրավիճակը լարվեց: Հրմշտոց սկսվեց, կարմիր բերետավորները սկսեցին ուժով հետ հրել ցուցարարներին: Ոստիկանների թիվը բավական մեծ է: Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան»։ Պատգամավորների կոչով ցուցարարները մի փոքր հետ գնացին, իրավիճակը հանդարտվեց։

Չնայած ոստիկանների Աժ ընդդիմադիր պատգամավորների մուտքը ԱԳՆ խոչընդոտելու փորձերին, ժողովրդի ճնշման ներքո՝ նրանց հաջողվեց մտնել ՀՀ արտգործնախարարության շենք փոխանցելու շարժման ուղերձը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Նրանց հորդորին, որպեսզի փոխնախարարը պաշտոնապես հայտարարի, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու՝ փոոխնախարարը չարձագանքեց։

«Ես լսեցի ձեր մեսիջները և կարծիքները»,- ասաց Մնացական Սաֆարյանը։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները բացեցին արտաքին գործերի նախարարության շենքի վաղ առավոտից փակված մուտքերը եւ քայլերթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։

Այսօր ևս մեկ անգամ փաստեցինք՝ երբ միասին ենք, պինդ ենք, երբ մեր առջև խնդիր ենք դնում, այդ խնդիրը լուծելի է․ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Մի բան հստակ է՝ այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, դրանց գործունեությունը պետք է արգելափակել, խոչընդոտել և դրանով ցույց տալ ժողովրդի կամքը և հասնել ամբողջական երկիշխանության»,-ասաց նա։

Նաեւ նշեց, որ երեկոյան ժամը 19։00 Սասունցի Դավթի արձանի մոտից կմեկնարկի հանրահավաքը, որից հետո երթով կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ։

Նշենք, որ ավելի վաղ, նախքան երթը Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր․ Այս պահին դավաճանի հրահանգով ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:

«Չե՛ք մարսելու:

Չի՛ ստացվելու:

Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու:

Կեցցե՛ հայկական «ժողովրդավարությունը»:

Հ.Գ.

Կես ժամից հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում:

https://youtu.be/1UfSxMlvfZM

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company