ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Այս թրքաբարո իշխանություններին պետք է տուն ուղարկել, այլապես կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյան

24 Մայիս 2022

ArmDaily.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

-Բրյուսելում երեկ կայացավ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը։ Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարություն տարածեց, որում առկա կետերը խոր մտահոգություն են առաջացրել քաղաքական և հասարակական շրջանակներում։

Ձեզ համար որո՞նք են երեկվա հանդիպումից հետո հնչած հայտարարության ամենամտահոգիչ կետերը։

-Բոլոր կետերն էլ մտահոգող էին։ Մենք, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը եկել են իշխանության՝ Հայաստանը մաս-մաս վաճառելու, Արցախի դատից հրաժարվելու, մարդիկ ասում էին՝ էդ ի՞նչ եք ասում։ Հիմա նույնը Շառլ Միշելը կրկնեց՝ Լեռնային Ղարաբաղ էլ չի օգտագործում։ Ալիևն ասում է Լեռնային Ղարաբաղ չկա՝ կա Ղարաբաղի ռեգիոն, Շառլ Միշելը խոսում է Ղարաբաղի ռեգիոնի հայ բնակչության անվտանգության մասին։ Այսինքն՝ այս մարդիկ հրաժարվել են կարգավիճակից։ Նիկոլը Փաշինյանը և իր վարչախումբը հրաժարվում են Արցախի քաղաքական կարգավիճակի մասին հարցը բարձրացնելուց։ Դրանից բացի, նույնը վերաբերում է Սյունիքի մեր ճանապարհներին, այսինքն՝ Շառլ Միշելը փաստորեն ավելի դիվանագիտական ձևով ձևակերպում է Ալիևի ասածները։ Եվ Հայաստանի թրքաբարո իշխանությունները՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի, սպասարկում են Ալիևի և Թուրքիայի, Ադրբեջանի շահերը։ Մարդիկ պետք է իլյուզիաներից կտրվեն՝ կատարվում է այն, ինչի համար իրենց բերել են իշխանության։

-Այս դեպքում հնարավո՞ր է ազդել այս գործընթացների վրա, միջազգային կոնսենսուս կա՞ այդ հարցում։

-Չկա միջազգային կոնսենսուս այս հարցի վերաբերյալ։ Կա միջազգային կոնսենսուս` Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Ե՛վ եվրոպացիների, և՛ ամերիկացիների համար միևնույն է՝ դա կլինի Հայաստանի ոչնչացման կամ Հայաստանի տարածքների հաշվին, իրենց համար դա երկրորդական է։ Աշխարհաքաղաքական մեծ խաղ է կատարվում, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելով՝ հետապնդում են նաև այդ նպատակը։

-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընդդիմության գործողությունները։ Արդյոք խաղաղ հավաքների օրակարգը համապատասխանու՞մ է տեղի ունեցող գործընթացներին։

-Խաղաղ անհնազանդության ակցիաները համապատասխանում են առայժմ այս օրակարգին, պարզապես պետք է ավելի շատ մարդ հավաքվի և այս թրքաբարո իշխանություններին ուղարկեն տուն։ Այլապես մենք կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը։

-Իսկ մինչև անհրաժեշտ քանակի մարդ հավաքվելը վտանգ չկա՞, որ ամեն ինչ արդեն ավարտին կհասցվի։

-Նիկոլ Փաշինյանը ինչպես Հայաստանում իշխանություն չունի, այնպես էլ ժողովրդի մանդատը չունի։ Նիկոլ Փաշինյանը անգամ ընտրությունների ժամանակ, երբ ասում է, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ խաբել է այդ նույն ժողովրդին, իր նախընտրական ծրագրում ինքը մանդատ չուներ Արցախը հանձնելու, ինքը խոսել էր Արցախի քաղաքական կարգավիճակի մասին ։ Հիմա ինչպես իր բոլոր խոստումները, հերթական անգամ խաբում է ժողովրդին, մանիպուլացնում է և դա նույն տեմպով շարունակում է։

-Այս պարագայում Արցախի բնակչությունը կամ Արցախի իշխանություններն ի՞նչ կարող են անել։

-Այստեղ, դժբախտաբար իհարկե, արցախցին անելու բան ունի։ Ե՛վ արցախցին, և՛ Արցախի իշխանությունները իրենց կեցվածքն արդեն ասել են՝ հայտնի հայտարարությունը բոլոր քաղաքական ուժերի, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը բանակցային գործընթացում հռչակել էին որպես աղետալի։ Եվ այս հարցում , որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, թե՛ Արցախի իշխանությունների, թե ՛ Արցախի ժողովրդի միջև մեծ կոնսենսուս գոյություն ունի, նրանք միակարծիք են։ Եվ այդ իմաստով մենք մեր խոսքն ասել ենք ու հուսամ՝ շարունակելու ենք ասել։ Բայց, հաշվի առնելով, որ Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, իսկ Նիկոլ Փաշինյանը չի կատարում 1992 թվականի հունիսի Հայաստանի գերագույն Խորհրդի որոշումը՝ գործող որոշումը, որը բացառում է, որ Հայաստանը ստորագրի փաստաթղթերի տակ, որը կենթադրի Արցախի՝ որևէ ձևով Ադրբեջանի կազմում հայտնվելը, այստեղ և՛ օրենքն է խախտում Նիկոլ Փաշինյանը, և՛ Գերագույն Խորհրդի որոշումն է խախտում, և՛ արցախահայության պահանջն է անտեսում։ Նույնը վերաբերում է նաև Սյունիքին, Գեղարքունիքին և այլն, և այլն։ Այսինքն՝ այս մարդը ազգակործան պատուհաս է և բերվել է իշխանության՝ այս դավադիր պլանը իրագործելու համար, բայց դա իրեն չի հաջողվի, ո՛չ Հայաստանի, ոչ՛ Արցախի և ո՛չ էլ Սփյուռքի ժողովուրդը դա իրեն թույլ չի տա։

-Այսինքն՝ Դուք հավատու՞մ եք, որ իշխանափոխություն լինելու է։

-Իշխանափոխություն լինելու է. իշխանափոխության չլինելը նշանակում է Հայաստանի և Արցախի կործանում։

Հայկա Ալոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company