ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Վե­րա­կանգ­նել ­Մա­յի­սեան ան­կա­խու­թեան գե­րա­գոյն խոր­հուր­դը

27 Մայիս 2022

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան հռչակ­ման խոր­հուր­դը մեզ կը ստի­պէ կա­տա­րել կարգ մը խորհր­դա­ծու­թիւն­ներ՝ ի­րո­ղու­թիւն­նե­րու եւ ըմբռ­նում­նե­րու մա­սին, ո­րոնք կը յատ­կան­շեն ­Հա­յաս­տա­նի վե­րան­կա­խա­ցեալ պե­տա­կա­նու­թեան պատ­մու­թիւնն ու ըն­թաց­քը։

­Մինչ եր­կար տա­րի­նե­րէ ի վեր, սփիւռ­քեան ի­րա­կա­նու­թեան մէջ «­Մա­յիս 28»-ի խո­րա­խոհուրդ ի­մաս­տը ու­նէր հայ ժո­ղո­վուր­դի դա­րե­րու շղթա­նե­րէն ա­զա­տագ­րու­թեան ու վեր­ջա­պէս ան­կախ պե­տա­կա­նու­թեան ստեղծ­ման գե­րա­գոյն ար­ժէ­քը, հա­յու­թեան տօ­նե­րուն տօ­նը նկա­տո­ւող ան­կիւ­նա­դար­ձա­յին այս հանգ­րո­ւա­նը պաշ­տօ­նա­պէս եւ պե­տա­կա­նօ­րէն ստա­ցաւ «­Հան­րա­պե­տու­թեան օ­րո­ւան» ա­նո­ւա­նու­մը, մա­սամբ ար­ժեզր­կե­լով այն ի­մաս­տը, որ խա­րիս­խը հան­դի­սա­ցած էր մեր պե­տա­կա­նու­թեան շա­րու­նակ­ման ու վե­րա­կեն­սա­ւոր­ման, յատ­կա­պէս խորհր­դա­յին պա­տեա­նի ան­կու­մէն ետք։ Իսկ «ան­կա­խու­թիւն» գա­ղա­փա­րին ու ար­ժէ­քին այլ դեր վի­ճա­կո­ւե­ցաւ, երբ ան­կա­խու­թեան օ­րը հաս­տա­տո­ւե­ցաւ 21 ­Սեպ­տեմ­բե­րին։

Ա­հա այ­սօր, հայ ժո­ղո­վուր­դի հո­գեմ­տա­յին էու­թեան մէջ երկմ­տանք ստեղ­ծող եր­կու այս պատ­մակ­շիռ թո­ւա­կան­նե­րու դե­րե­րու փո­խա­նա­կումն է, որ հայ մար­դը ի­րա­պէս կը դնէ շփո­թի մը առ­ջեւ։
­Մինչ սփիւռ­քի մէջ, ի­րե­րա­յա­ջորդ սե­րունդ­նե­րու մօտ «­Մա­յիս 28»-ի գա­ղա­փա­րը ու նշա­նա­կու­թիւ­նը պա­հո­ւե­ցաւ որ­պէս հա­րա­զատ ժա­ռան­գը՝ հա­յոց ան­կա­խու­թիւ­նը կեր­տող սե­րուն­դէն, հայ­րե­նի մայր հո­ղին վրայ ապ­րող ու ա­նոր ներ­գոր­ծող ու­ժը ստացող հա­յու­թեան հա­մար, ան­կա­խու­թեան գա­ղա­փա­րի այս պատ­մա­կան օ­րո­ւան նշու­մը հե­ռու է հա­մա­ժո­ղովր­դա­յին տօ­նախմ­բու­թեան մը ո­գիէն ու տա­րո­ղու­թե­նէն։
­Սա­կայն, պատ­մու­թիւ­նը ա­նո­ղոք է եւ ինք­զինք կը կրկնէ։

Այ­սօր, հայ­րե­նի­քին առ­ջեւ ցցո­ւած են այն­պի­սի ծանր կա­ցու­թիւն­ներ, ո­րոնք կը յի­շեց­նեն ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան 1920-ի փո­թոր­կոտ այն օ­րե­րը, երբ ա­մէն կող­մէ շրջա­պա­տո­ւած ­Հա­յաս­տա­նը իր գո­յու­թիւ­նը պահ­պա­նե­լու պայ­քար կը մղէր։

­Սա­կայն, որ­քան ալ ընկ­ճո­ւած, որ­քան ալ հիաս­թա­փո­ւած ըլ­լանք պատ­մա­կան մռայլ այս պա­հե­րուն, 1918-ի հա­յոց ա­զա­տագ­րու­թեան, ­­Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թեան ստեղ­ծու­մի 28 ­­Մա­յի­սի այն օ­րը ոչ մէկ պա­րա­գա­յին պէտք է զո­հը դառ­նայ ազ­գա­յին նո­ւաս­տա­ցու­մի յոր­ձան­քին, ո­րուն մէջ հայ ժո­ղո­վուր­դի ճա­կա­տա­գի­րը նե­տած են նո­րօ­րեայ իշ­խա­նա­ւոր­նե­րը ի­րենց տա­րած հա­յա­խոյս քա­ղա­քա­կա­նու­թեամբ։
­Հայ քա­ղա­քա­կան միտ­քի պար­տա­կա­նու­թիւնն է շրջա­դար­ձել ներ­կայ կա­ցու­թիւ­նը եւ ­Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ա­պա­գան խարս­խել 1918-ի հե­րո­սա­պա­տու­մի այ­սօ­րո­ւան ար­գա­սի­քը հան­դի­սա­ցող մե­րօ­րեայ հայ­րե­նի պե­տա­կա­նու­թեան անգ­նա­հա­տե­լի հարս­տու­թեան վրայ, ո­րուն գան­ձա­րա­նը օ­րըս­տօ­րէ կը մսխո­ւի ու կը չքա­նայ։

­Ժա­մա­նա­կը հա­սած է, որ­պէս­զի ­Մա­յի­սեան ան­կա­խու­թեան պատ­մա­կան ա­կունք­նե­րուն մէջ դար­ձեալ վե­րագտ­նե­լ­ այն ուժն ու մղու­մը, որ­պէս­զի գա­լիք սե­րունդ­նե­րը, հա­յու վա­յել յե­ղա­փո­խա­կան ո­գիի ա­ռաջ­նոր­դու­թեամբ, տէր կանգ­նին մեր ամ­բող­ջա­կան հայ­րե­նի­քին ու մեր ար­ծո­ւա­բոյ­նի վե­րա­դար­ձին մայր ­­Հա­յաս­տա­նի ծո­ցին։

­Մա­յի­սեան ան­կա­խու­թեան ու ան­կէ ա­ռաջ նոյն ամ­սո­ւան մէջ հա­յոց ­Շու­շիի ա­զա­տագ­րու­թեան մեծ խոր­հուրդ­նե­րը պէտք է ի­րենց ար­ժա­նի տե­ղը վե­րագտ­նեն բո­վան­դակ հայ ժո­ղո­վուր­դի ար­ժե­հա­մա­կար­գին մէջ։
Ա­նոնք պի­տի դառ­նան գե­րա­գոյն սխրա­գոր­ծու­թեան, ա­զա­տու­թեան ձգտող ժո­ղո­վուր­դի մը հա­ւա­տոյ հան­գա­նա­կը, ո­րոնք պի­տի խարս­խեն մեր պե­տա­կա­նու­թեան հի­մե­րը, հով ու թռիչք տա­լով հայ ժո­ղո­վուր­դի ստեղ­ծա­գործ ա­պա­գա­յին, իր իսկ սե­փա­կան ու ամ­բող­ջա­կան հո­ղին վրայ։

­Հայ ժո­ղո­վուր­դը կա­րի­քը ու­նի ­Մա­յի­սեան օ­րե­րու ան­կա­խու­թիւ­նը կեր­տող ու մարմ­նաց­նող ղե­կա­վա­րու­թեան մը նման ներշն­չող ա­ռաջ­նորդ­նե­րու։

Ե­րե­ւա­նը վա­ղուց կ­՚ա­հա­զան­գէ։

«Ազատ օր»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company