ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դիմադրություն» շարժման համապետական հանրահավաքը եւ երթը

28 Մայիս 2022

Այսօր, մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցավ «Դիմադրություն» շարժման համապետական բազմամարդ հանրահավաքը:

Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության օրհներգներով։

Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները միասին երգեցին «Սարդարապատ» երգը:

Երգի ավարտին հնչեցին «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկումներ, ապա ընթերցվեց հատվածներ հայոց զույգ Կաթողիկոսների ուղերձներից։

Խոսքը փոխանցվեց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին․ «Ուրախություն է այս տոնին գալ այստեղ ու բերել երամված մեր ժողովրդին Լուսավորչի գահից՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից տերունական օրհնությունները։ Երջանակահիշատակ մեր կաթողիկոս Վազգեն Ա-ն իմաստուն մի խոսք ու խրատ տվեց հայ ժողովրդին, նա ասաց՝ հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք պահելն ու շենացնելն առաքինություն է։ Այսօր մեր նախնյած պատգամն է լինել առաքինի, պահել, պահպանել ու շենացնել մեր հայրենիքը։ Մենք պետք է մեզանից վանենենք ամեն թշնամություն, իրար նկատմամբ որևէ վատ վերաբերմունք»,-ասաց Սրբազանը՝ հիշեցնելով, որ Սարդարապատում հաջողության գրավականը եղավ միասնությունը»,-ասաց նա։

Օրհնության կարգը մատուցվեց․ հնչեց Տերունական աղոթքը։

«Այսօրվա խորհուրդը հսկայական է։ Մայիսի 28-ի խորհուրդն է՝ մենք կարողացանք մեր ինքնությունը պահպանել, աշխարհի քարտեզի վրա մեր տեղն անսասան արձանագրել»,- իր ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, որ մայիսի 28-ով հիմք դրվեց նորօրյա պատմությանը, որի ընթացքում ունեցել ենք մեծ հաղթանակներ, հաջողություններ։

«Մեր ամենամեծ հաջողությունը, որ փորձում են են մեր ձեռքից խլել, Արցախյան ազատամարտով կարողացանք ունենալ 42 հազ քկմ-ի վրա հայկական վերահսկողություն էր։ Սա պարծանք էր, պատմական հաջողություն էր մեր սերնդի համար։ Այս իշխանությունը մեզ թողեց մոտ 32 հազ քկմ։ Ու դեռ հարց է, դա էլ կմնա՞, թե՞ չէ։ Եթե այս իշխանությունը մնա, դա էլ չի լինի մեր վերահսկողության ներքո։ Ահա այս մարտահրավերն է, որ մեզ հավաքելէ այս հրապարակում»,-ասաց Ռուստամյանը։

Նա նշեց, որ իրենք շատ լավ հասկացել են, թե իշխանությունը ինչ է ուզում եւ ցանկանում են, որ դա չկատարվի:

Ելույթներով հանդես եկան միջազգայնագետ Լիլիթ Բեգլարյանը, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան, Էներգետիկայի նախկին նախարար Մերուժան Միքայելյանը։

Իր ելույթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասաց․ «104 տարի առաջ մեր նախնիները դուրս եկան պայքարի ու հաղթանակեցին, որ ծնվի Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել պայքարի։ Հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական նույն խնդրի առաջ»։

Նա ընդգծեց՝ մեր առաջ նույն ցեղասպան Թուրքիան է, նույն Ադրբեջանը՝ նույն ծրագրերով ու գործիքներով։
Իշխան Սաղաթելյանն ասաց․ այս ընթացքում հայ ժողովուրդը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մանդատ բանակցություններ վարելու։

«Մենք իսկապես հսկայական գործ ենք արել, բայց մեր գլխավոր խնդիրը դեռ լուծված չէ, դավաճանը դեռ շարունակում է մնալ աթոռին կպած։ Մենք մեր նպատակին այսքան մոտ չենք եղել, պետք է պահպանենք տեմպը, ավելացնենք ճնշումը, և հաղթանակն անխուսափելի է»,-ասաց նա։

Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց երթ իրականացնել. Մաշտոցի պողոտա-Կորյուն-Նալբանդյան փողոցներով, ծաղիկներ կզետեղվեն Արամ Մանուկյանի արձանին։

Նա նշեց, որ երթը կառաջնորդեն հոգևոր հայրերը, առջևից կգնան գեներալները, գնդապետները, արժանի զինվորականները՝ ցույց տալու նաև, որ տեր են մեր ժողովրդին, պայքարին։

«Կվերադառնանք Ֆրանսիայի հրապարակ՝ խոսելու հաջորդ շաբաթվա մեր ծրագրերից»,- հայտարարեց Ի.Սաղաթելյանը։

«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը Մաշտոցի պողոտայով շարժվեց առաջ։

Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ երթը կանգ առավ․ Այստեղ ենք մեր խոնարհումը հայտնելու և ասելու, որ իր գործը շարունակելու ենք․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ արձանի բացման ժամանակ կապիտուլյանտն ասաց՝ այնպես պետք է ապրենք և աշխատենք, որ ամեն անգամ այստեղով անցնելիս՝ շիտակ նայենք Արամի աչքերին․ այդ սրիկան այդտեղ էլ խաբեց։

«Բայց մենք այս գործը շարունակելու ենք և ստեղծենք նոր որակի պետություն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Երթը շաժվեց Հանրապետության հրապարակ, որտեղ բազմահազար քաղաքացիներ միացրեցին հեռախոսի լույսերը եւ բռունցքները պարզած միաձայն գոչեցին՝ «Միություն, Պայքար, Հաղթանակ»։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց։

Ցուցադրվեց տեսահոլովակ՝ «Դիմադրություն» շարժման կազմակերպած շաբաթվա կարեւոր գործողությունների մասին, դրվագներ՝ Արցախում անցկացվող բազմամարդ հանրահավաքից, ինչպես նաեւ հնչեց շարժմանը եւ շարժման մասնակիցներին նվիրված երգը։

«Այո, սա նոր ղարաբաղյան շարժում է»,- հանրահավաքի իր եզրափակիչ խոսքում ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտարարեց, որ երկու օրվա ընթացքում մտավորականների կոչին միացել են նոր մարդիկ՝ վեց ակադեմիկոսներ, 16 վաստակավոր արտիստ, 3 ժողովրդական արտիստ, 14 վաստակավոր գործիչ, 48 դոկտոր, պրոֆեսոր, 125 գիտությունների թեկնածու։

Սաղաթելյանն անդրադարձավ իշխանական մամուլի այն հրապարակումներին, թե Ֆրանսիայի հրապարակում թմրամոլներ կան։

«Տեսեք սրանց անբարոյականության աստիճանը, այստեղ են մարդիկ իրենց ընտանիքներով, երեխաներ, նորածին երեխաներ, տարեցներ»,-ասաց նա։

Անհնազանդության ակցիաները կշարունակեն երկուշաբթի օրվանից։

Վաղը Ֆրանսիայի հրապարակում կլինեն մասնագիտական քննարկումներ, թեմաների ու բանախոսների մասին տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։

Նշենք, որ այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկել է բազմամարդ երթ։

Մասնակիցները «Միություն, պայքար, հաղթանակ», «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել հանրահավաք, ապա տոնական համերգ։

https://youtu.be/XuBtxCqgqSU

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company