ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վիճակն օրհասական է, ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան

28 Մայիս 2022

Սա նոր Ղարաբաղյան շարժում է․ մայիսի 28-ի հանրահավաքի իր եզրափակիչ խոսքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա փաստեց, որ Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքը, Երևանի հավաքն ու Սփյուռքի հանրահավաքները ապացույցն են, որ սա իսկապես նոր Ղարաբաղյան շարժում է։

«Կտեսնենք ով է մաշելու․ սա չենք մոռանում»,-հայտարարեց նա՝ հիշեցնելով Նիկոլի խոսքը։

Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ Շարժմանը միացած՝ 250-ից ավելի մտավորականների ու գիտնականների թիվը էլի ավելացել է։

Սաղաթելյանն անդրադարձավ մի հարցի ևս․ իշխանական կողտոտ մամուլը քննչական որոշ ծառայությունների հետ կեղտոտ լուրեր են տարածում՝ իբր հրապարակում թմրամոլներ կան։

«Տեսեք սրանց անբարոյականության աստիճանը՝ այս հրապարակում են նորածին երեխաներից մինչև ծերեր, ընտանիքներ, այս սրիկաները ուզում են լուրեր ստեղծել, որ այս հրապարակում կա՛մ փողով եկածներ են, կա՛մ թմրամոլներ։ Այս հրապարակի ցանկացած մեկը առավոտ 10-ին ցանկացած կլինիկայում կարող է անալիզ տալ, բայց ՔՊ-ի ամբողջ ֆրակցիան էլ պիտի տա, իսկ եթե չտան, իշխանափոխությունից հետո հատ-հատ տանելու ենք, որ անալիզ տան ու ժողովուրդը տեսնի՝ ով է թմրամոլը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ժողովրդի օրակարգը հստակ է, ասաց նա, այստեղ գտնվող քաղաքական ուժերը չէ, որ ձևակերպել են ԱԺ արտահերթ նիստի պահանջները, դրանք ձևակերպել է հայ ժողովուրդը, և տասնամյակների իր պայքարով, իր զրկանքով ապացուցել դրանցից չշեղվելու իր վճռականությունը։

«Մենք ձևակերպել ենք այն մինիմալ պահանջները, որոնք անհրաժեշտ են, որ ունենանք պետականություն և Արցախ․ սա վերջնական ջրբաժան է՝ ով դեմ է այդ փաստաթղթին, պետք է բացատրի ինչո՞ւ, ուրեմն ինքը կա՛մ այլ երկրի գործակալ է, կա՛մ սպասարկում է թշնամու շահերը։ Այլևս որևէ մեկը պետք է ոտատակ չընկնի՝ կա՛մ ժողովրդի հետ է, կա՛մ ժողովրդի դեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ մինչև հունիսի 3-ը՝ ԱԺ արտահերթ նիստի օրը, որը պետք է քննարկի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ընդդիմության առաջարկած Հայտարարությունը, բոլոր ուժերը, ՀԿ-ները, մտավորականները, բուհերը, ակադեմիան, բոլոր պետական հաստատություները պետք է դիրքորոշում հայտնեն․ ով ուզում է ունենանք պետություն՝ այդ փաստաթղթին չի կարող դեմ լինել, այլ լուծումը Հայաստանի ու Արցախի կործանումն է, որը մենք չենք ընդունում։

«Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք և հասցեական գնանք դռնեդուռ․ բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն՝ խաղեր տալ չկա, վիճակն օրհասական է՝ ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Երկուշաբթի՝ ժամը 11-ին, բոլորին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ՝ մի քանի հասցեներով գնալու հերթով՝ սկսած ՔՊ խմբակցության պատգամավորներից, որոնք գերի են ընկել այդ խելագարի ձեռքը, վերջացրած մյուսներով՝ բոլորը պետք է պատասխան տան, պարզ լինի՝ ով է ժողովրդի դեմ, ով՝ կողմ։

«5 օր ժամանակ ունեք ամբողջական պատկերն ստանալու․ հունիսի 3-ը ջրբաժան է։ 5 օրում հասկանում ենք՝ ով ով է, իսկ հունիսի 3-ին՝ ժամը 16։00 լինելու ենք Խոհրդարանում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

https://youtu.be/4Ou5Tr9fxeQ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company