Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում. Իշխան Սաղաթելյան
30 Մայիս 2022
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
1.Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
2.Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
3.Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
4.Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
5.Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
6.Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
7.Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:
Կոչ եմ անում բոլորին սոցիալական ցանցերում կիսվել այս սկզբունքներով և բարձրաձայն ասել, որ մենք ԿՈՂՄ ԵՆՔ այս օրակարգին։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է ՀԱՅԻ համար։
Կիսվի՛ր այս գրառմամբ, քո սոցիալական էջում։ Վերահաստատի՛ր քո դիրքորոշումը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ փոխնախագահ
