Հայ մարդը բեկելու է այս իրավիճակը եւ իրական խաղաղություն է բերելու․ Թադևոս Ավետիսյան
30 Մայիս 2022
«Իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն կամ չթողնեն․ մենք երբ ուզենք, կվերադառնանք խորհրդարան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ նիստին եւ հավելեց․ «Խորհրդարան վերադառնալու ենք մեր օրակարգով, իսկ դա «առանց Նիկոլ Հայաստանն է»։
Իշխան Սաղաթելյանն օրեր առաջ հայտարարել էր, որ «չի կարող լինել վարչապետ նա, ով նախկինում եղել է պաշտոնի, հարստացել է և հանրության մեջ վատ համբավ ունի»։ Ո՞վ է «Դիմադրություն» շարժման վարչապետի թեկնածուն՝ այն դեպքում, որ նրանց առաջնորդներից շատերի մասին չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներ են հնչել։
Թսդևոս Ավետիսյանը պահանջեց փաստեր ներկայացնել, որ իրենց առաջնորդները չարաշահումներ են արել։
«Իսկ ով պետական բյուջեից գողացել է, գողանում է ու կգողանա, սրիկա է»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
