ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Աշխատանքային զրույց քննարկում ՝ Ֆրանսիայի հրապարակում

30 Մայիս 2022

Ֆրանսիայի հրապարակում այսօր երեկոյան տեղի ունեցավ քաղաքացիների հետ աշխատանքային զրույց քննարկում։ «Դիմադրություն» շարժման անդամներն ամփոփեցին այսօր տեղի ունեցած իրադարձությունները։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների թույլ տված ապօրինություններին և «Դիմադրություն» շարժման պահանջին։

Յուրաքանչյուր հայ մարդ պետք է կողմնորոշվի՝ կա՛մ ժողովրդի հետ է, կա՛մ ժողովրդի դեմ, իսկ ով դեմ է՝ պետք է պատասխան տա, թե ինչու՝ նշեց նա։

«Շենքի դռները բացելու ցանկություն ունեցել ենք ու դրա համար պայքարել ենք, ու հա էլ պայքարելու ենք, որովհետև պատգամավորի դեմ դուռը փակելը ապօրինություն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա համոզմամբ, փորձում են մարդկանց վախեցնել, որ հետ կանգնեն պայքարից, բայց ի պատիվ ժողովրդի վստահեցրեց, որ չի ստացվելու, չեն կարողանալու։

Դուրս եկեք, որ հայ մնաք, որ վաղը մյուս օրը ձեր թոռներին բացատրություն ունենաք տալու՝ ասաց Սաղաթելյանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշեց, թե որն էր, մասնավորապես, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների ագրեսիվ ու բռնի գործողությունների և նրանց Նիկոլ Փաշինյանի կողմից այդպիսի հրաման իջեցնելու պատճառը։

«Փաշինյանը սարսափած էր, որ իր թիմի որոշ անդամներ չեն ունենա այն լկտիությունը, այն ակնհայտ հակահայկականությունը, որ տեսախցիկի առաջ ընդունեն, որ իրենք կողմ են, որ Հայաստանը թրքացվի։ Դրա համար միակ լուծումը շփումը թույլ չտալն էր։

Վստահաբար արձանագրենք, որ Փաշինյանը նույնիսկ իր նեղ քաղաքական թիմի վրա վստահ չէ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Խոսք ասացին նաեւ պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Աննա Մկրտչյանը, Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորների ելույթներն ընդմիջվում էին այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման տեսանյութերով։

Վերջում Իշխան Սաղաթելյանը, բարձրանալով բեմ, հանդես եկավ օրվա իրադարձությունների եւ վաղվա անելիքների մասին ամփոփիչ խոսքով․

ՀՀ-ում գտնվող դեսպանատները, միջազգային կազմակերպություններն իրենց երկակի ստանդարտներով, իրենց լռությամբ օգնում են, որ այս խեղկատակներն ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ։ Բայց վստահեցնում եմ՝ որևէ պարագայում որևէ ուժ, որևէ միջոց մեր պայքարը չի կասեցնելու։

«Ոստիկանության բռնություններով, նման միջոցներով որևէ արդյունքի չեն հասնելու, խելագարի իշխանությունը պահպանել չեն կարողանալու, որովհետև հայ մարդը ոտքի է կանգնել ու գնալու է մինչև վերջ»,- ասաց Սաղաթելյանը։

Հաղթանակի հասնելու համար պայքարի դուրս եկածները, նրա խոսքով, այս ամենի միջով անցնում են ու անցնելու են։

Նիկո՛լ, ինչ սադրանք էլ անես, թույլ չենք տալու․ Երևանում արյուն չպիտի թափվի։ Ինչքան արյուն թափել ես, հերիք է։

Քեզ պետք է հեռացնենք անարյուն, ու դու պետք է գնաս»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վաղը առավոտյան 11-ից կվերսկսեն անհնազանդության ակցիաները, ժամը 19։00-ին տեղի կունենա հանրահավաք։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/KKbEywl2rlU

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company