ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները շարունակվում են. երթ դեպի տարբեր նախարարություններ

31 Մայիս 2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 31-ին հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, ապա երթ սկսել:

«Միություն, պայքար, հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումների ներքո երթը կանգ առավ Գլխավոր դատախազության շենքի դիմաց․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց. «Մենք դատախազությունց ակնկալում ենք, որ հայտարարություն տարածեն երեկվա դեպքերի վերաբերյալ քանի գործ են հարուցել, քանի ոստիկանի են մեղադրանք առաջադրել»։

Վաղուց արդեն ապացուցված է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող այս տխրահռչակի միակ հենարանը ուժայիններն են, որոնք ուղղակի օրենքի և պետականության հետ որևէ առնչություն չունեն․ երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ,ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մենք հասկանում ենք, որ սա բռնապետություն է, բայց մենք կառավարության անդամներին ուզում ենք հնարավորություն տալ մեկընդմիշտ որոշելու՝ կարմիր գծից այս կողմ են, թե այն կողմ»,-ասաց նա:

Երթը հասավ ԱԳՆ շենք, որտեղ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել՝ վահաններով ու սաղավարտներով:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ոստիկանների հետ կոնֆլիկտի չբռնվել. «Մենք այստեղ ենք մեկ նպատակով, որ մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ՝ հասկանան նրանց դիրքորոշումը հրապարակած սկզբունքների մասին»,-հայտարարեց նա։

Հիմա նաև անձնական պատասխանատվության ժամանակն է, նշեց նա, և մենք այս օրերին հատ-հատ պետք է պարզենք և յուրաքանչյուրից լսենք՝ ով ինչ է մտածում։

Ընդդիմադիր պատգամավորները ցանկություն հայտնեցին հանդիպել երեք նախարարների հետ: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ կճշտեն արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտանn8anc մուտք գործել շենք:

Քիչ անց պարզվեց, որ ԲՏԱ եւ արդարադատության նախարարները տեղում չեն, իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զբաղված է։

Արձանագրում ենք, որ այս շենքում գտնվող նախարարությունների ղեկավարները որեւէ բացատրություն չունեն այն փաստաթղթի հետ կապված, որը մենք ներկայացրել ենք ժողովրդի կողմից․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

«Երկրորդը, վախենում, խուսափում ու փախնում են պատգամավորների հետ հանդիպումից: Երրորդը, իրենք իրենց աշխատանքային օրն սկսում եւ ավարտում են ոստիկանական վահանների հետեւում: մեկ անգամ եւս արձանագրում ենք, որ կառավարության անդամները պարզապես փախած են:

Մենք այստեղ այլեւս անելիք չունենք. ասաց Իշխան Սաղաթելյանը եւ առաջարկեց երթով շարժվել այլ ուղղությամբ։

Քայլերթը հասավ Ռադիոտուն, որտեղ կուտակված էին ոստիկանական ուժեր։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք չեն ծրագրել մուտք գործել Ռադիոտուն, ինչը ժամանակին արել էր Նիկոլ Փաշինյանը։

Ռադիոյի աշխատակիցները Արցախի և ՀՀ-ի դրոշներով ողջունեցին շարժման մասնակցիներին։

«Դիմադրություն» շարժման հաջորդ կանգառը՝ Երեւանի պետական համալսարանն էր, որի մուտքի մոտ նույնպես մեծ թվով ոստիկաններ էին կանգնած:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց Հայտարարության տեքստը, որով պատգամավորները մտնելու էին շենք՝ հասկանալու՝ արդյո՞ք ԵՊՀ դասախոսական կազմը համաձայն է այդ կետերի հետ։

Բանակցություններից հետո ոստիկանները ԱԺ պատգամավորներին թույլ տվեցին մուտք գործել մայր բուհ, սակայն պարզվեց, որ բուհի ղեկավարությունը՝ ռեկտորը եւ պրոռեկտորները շենքը աննկատ լքել են։

Նշենք նաեւ, որ պատգամավորները շենքից դուրս գալուց հետո, հայտնել են, որ բազմաթիվ արժանապատիվ դասախոսներ եւ ուսանողներ ողջունել են իրենց եւ ասել, որ շարժման հետ են։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվել են Տնտեսագիտական համալսարան։

Ի տարբերություն ԵՊՀ-ի՝ Տնտեսագիտական համալսարանում շարժման մասնակիցներին ջերմ են ընդունել․ ռեկտորը տեղում չի եղել, սակայն դուրս է եկել նրա գործավարը եւ հայտարարել, որ չի կարող Արցախը երբևէ լինել Ադրբեջանի կազմում։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։

Երեկոյան ժամը 19։00-ին տեղի կունենա հանրահավաք։

https://youtu.be/fB4AT_A2rJ4

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company