ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայկական արբանեա՞կ թէ քարոզչական դոպինգ

31 Մայիս 2022

Զարեհ Աճէմեան

Մայիս 26-ի կառավարութեան նիստում վարչապետը յայտարարեց, որ «Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանեակը»: Սոյն յայտարարութիւնը ցանկացած հայի համար ուրախութեան և հպարտութեան առիթ է հանդիսանում առաջին պահին, սակայն նկատի ունենալով «Փաշինեանական» գործօնի առկայութիւնը կամաց կամաց խանդավառութեանը սկսեց փոխարինուել մի այլ յուսախաբութեան:

Իրողութիւնն այն է, որ բացի «Ազատութիւն», «Սիվիլնէթ» գործակալութիւնները և նրանց հետևող լրատուամիջոցները, ոչ ոք լուրջի չառաւ վարչապետի յայտարարութիւնը:

Ընդդիմութեան լրատուամիջոցների կողմից լռութիւնը ընկալուեց իբրև քաղաքական հաշուարկներով երկրի յաջողութիւնները անտեսելու փորձ: Մի քանի օրուայ ընթացքում սակայն, ցանկացած կենսացիրն լուրի պէս սկսում են պարզուել հարցի իրական կողմերը:

Ահա թէ ինչ են փաստացի իրողութիւնները՝

1. Վարչապետի յայտարարութիւնը մնաց միմիայն կառավարութեան նիստի յայտարարութիւնների սահմաններում և վարչապետի կայքում: ՀՀ կառավարութիւնը իր կայքում ոչ միայն իբրև լուր չի անդրադարձել վարչապետի «այսքան կարևոր» յայտարարութեանը, այլ նաև իր պաշտօնական յայտարարութիւնների բաժնում ոչ մի յայտարարութիւն չի կատարուել այդ կապակցութեամբ:

2. ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդիւնաբերութեան Նախարարութեան պաշտօնական կայքում անգամ ոչ մի տեղեկատւութիւն չկայ արբանեակի մասին, մինչ վարչապետի համաձայն Նախարարը ներկայ է եղել հրթիռի արձակման վայրում:

3. Նոյնն է պարագան ՀՀ ԱՄՆ դեսպանութեան կայքէջի վրայ, ուր ոչ մի յիշատակում չկայ Մակունցի հրթիռի արձակման վայրում ներկայ գտնուելու մասին, որի կապակցութեամբ նաև յայտարարեց վարչապետը կառավարութեան նիստում:

4. Իսկ Գիտութեան և… Նախարարութեան կայքէջը Մայիս 26ի թուականով 17 լուրեր է հաղորդել, որոնցից ոչ մէկը չի վերաբերում Հայաստանի գիտատեխնոլոգիական բարձրագոյն նուաճումին, որն է սեփական արբանեակ ունենալը:

5. Համաձայն Գուգըլի որոնման համակարգին երբ փնտրում ես Հայաստան և Արբանեակ բառերը անգլերէնով պարզւում է որ ոչ մի հեղինակութիւն ունեցող լրատուամիջոց մինչև անգամ փոքր կամ հեղինակութիւն չունեցող լրատուամիջոց որևէ լրատւութիւն կամ ակնարկ չի կատարել «Հայկական արբանեակ»ի մասին:

6. Գուգըլի որոնման համակարգով նոյն անգլերէն բառերը որոնողների համար պարզւում է, որ հիմնականում միայն հետևեալ լրատուամիջոցներն են, որոնք վարչապետի յայտարարութիւնը տարածել են իբրև լուր՝ Ազատութիւն, Սիվիլնէթ, Ռադիո Ֆարդա (Ազատութեան պարսկերէն ծրագիր), Ասպարէզ օրաթերթ, Հայաստանի Հանրային Ռադիոյի կայքը, Արմենպրէս և մի քանի այլ հայկական կայքեր, որոնք հիմնականում արտատպել են վերիններին:

7. «SpaceX»ի կայքում ընկերութիւնը յայտարարել է, որ Ֆալկոն-9 հրթիռը տիեզերք է հանել 59 ապարատներ, առանց նշելու Հայաստանի անունը:

8. Համաձայն hetq.am կայքի ուսումնասիրութեան «այդ ապարատների թւում կան փոքր արբանեակներ, միկրոարբանեակներ, ուղեգծային տրանսպորտային միջոցներ եւ այլ օգտակար բեռ։ Spacenews.com-ն էլ գրել է, որ նշուած 59-ի մէջ իրենց ապարատներն ունեն տարբեր յայտնի ընկերութիւններ ու կազմակերպութիւններ՝ ամերիկեան ՆԱՍԱ-ն եւ «GeoOptics»-ը, որոնց համար փոքր արբանեակներ է արձակել նոյնպէս ամերիկեան «Terran Orbital»-ը, ինչպէս նաեւ ֆիննական «ICEEYE»-ը, արգենտինական «Satellogic»-ը եւ ամերիկեան «Spire»-ը, որոնց արբանեակներն ուղարկել է գերմանական «Exolaunch»-ը (59-ից 21-ը հէնց «Exolaunch»-ն է ուղարկել), արբանեակ է արձակել նաեւ ամերիկեան «HawkEye 360»-ը»։

9. «Հետք» կայքի ուսումնասիրութիւնից պարզւում է, որ Փաշինեանի յայտարարած Իսպանական «Satlantis» ընկերութեան յայտարարութեան մէջ ևս ոչ մի տեղեկատւութիւն չկայ Հայաստանի մասին: «Իսպանական ընկերութիւնն անդրադարձել է իր կողմից «Falcon 9»-ով արձակուած «Urdaneta» փոքր արբանեակին (CubeSat), որը Երկրի շուրջ պտտուելու է 530 կմ բարձրութեան վրայ։ Ըստ «Satlantis»-ի՝ «Urdaneta»-ն առաջին բասկեան արբանեակն է, որն ունակ է բարձր որակի (resolution: <2m) մուլտիսպեկտրալ լուսանկարներ ստանալ։ Հայաստանի արբանեակի մասին «Satlantis»-ը ոչինչ չի հաղորդել»։

10. Իսկ ո՞վ է Վարչապետի նշած «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որ վարչապետի յայտարարութեան համաձայն իրականացրել է իսպանական ընկերութեան հետ համագործակցութիւնը: «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ստեղծուել է 2017-ին ։ Կարէն Կարապետեանի կառավարութիւնը որոշել էր նման ընկերութիւն հիմնել եւ բաժնետոմսերի կառավարումը վերապահել ՊՆ-ին։

11. Արբանեակի լուրը անմիջապէս կասկածի տակ դնողներից՝ փորձագէտ, լրագրող Նայիրի Հոխիկեանի կարծիքով՝ «չի բացառում, որ շաբաթներ անց կը պարզուի, որ տիեզերք թռածը ոչ թէ հայկական արբանեակ է, այլ որեւէ արբանեակի մէջ Հայաստանի համար նախատեսուած ծառայութիւն»։

12. Բիւրականի աստղադիտարանի տնօրէն Արեգ Միքայէլեանի կարծիքով արբանեակը հայկական կոչելու համար ամբողջ կառավարումը եւ տուեալների հասանելիութիւնը միմիայն Հայաստանը պէտք է ունենայ, որի մասին կասկածում է մասնագէտը-«Մեծ հաւանականութեամբ՝ ոչ: Այսինքն՝ դա շտապ յայտարարութիւն է… Հաւանաբար, ես, իհարկէ, դեռ չպնդեմ, եկէք առաջ չընկնենք, բայց չի կարող այդպէս յանկարծ, մէկ էլ միանգամից պարզուի՝ Հայաստանը արբանեակ ունի» յայտարարել է Միքայէլեանը:

Նկատի ունենալով Վարչապետի կողմից անցնող տարիներին բազմիցս հնչած սուտերը և դրանց բացայայտուելը, լուրջ կասկածներ է առաջանում վարչապետի ամենավերջին աղմկալի յայտարարութեան հաւաստիութեան շուրջ: «Հայկական Արբանեակ»ն էլ թւում է լինել ընդամէնը հերթական մի այլ բեմադրութիւն խեղդուող վարչապետի հաշուած օրերը քարոզչական դոպինգով մի քանի օր երկարաձգելու համար:

oragark.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company