ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ժողովրդի քւեով ու մանդատո՞վ են Արցախ ծախում …

31 Մայիս 2022

Մեր հայրենի երկիր Հայաստանում արդէն բռնութիւններին կառչած եւ դրանցով իշխանութիւն քարշ տւող բախտախնդիրները օր-օրի աւելի են նեարդայնանում։ Ի տես ժողովրդական ցասումի ու դիմադրութեան սաստկացման՝ կարմիր ու սեւ բերետաւորները անհամաչափօրէն փորձում են սաստել ու վախեցնել արժանապատիւ քաղաքացիներին, որոնք ահազանգում են յանուն Հայրենիի, Պետականութեան ու Ազգային վտանգւած իդէալների պաշտպանութեան…

Անշուշտ, ոստիկանապետական, գունաւոր բերետաւորներով ու զրահապատ շարասիւներով երթեւեկող (բոլորն են յիշում «թաւշեայ» հեծանիւով «աշխատանքի» գնացող պոպուլիստներին) ն.փ.-ի ու նրա դրածոների խաբուսիկ ու արհեստածին ինքնավստահութիւնն արդիւնքն է արտաքին այն քաջալերանք-խրախոյսների, որոնց նպատակների հիմքում ի սկզբանէ ընկած է եղել ԱՐՑԱԽ-ի յանձնումը:
Վերոգրեալները ապացուցւում-փաստւում են հետեւեալ շղթայական իրադարձութիւններով, որոնց ականատես ենք եղել վերջին օրերին…

Եւ ահաւասիկ՝

1. Կապիտուլիանտ (անձնատուր) իշխանիկների կողմից ամէն կարգի հայրենադաւութիւնն «արդարացնելու» գլխաւոր զէնքն է՝ 2021-ի խորհրդարանական ընտրութիւններում իրենց, իբր, յաղթանակը։ Եւ դա համարելով ժողովրդի վստահութեան քւէ՝ չարաշահում են այդ երեւոյթը որպէս իրական ու իրաւական մանդատ՝ Արցախը ծախելու, հետեւաբար եւ ամէն տեսակ հայադաւ գործարք կնքելու թուրք-ադրբեջանական հակահայկականութեանը…

Այստեղ պէտք է ընդգծել, որ պատերազմի առաջ կանգնեցրած ու ռազմա-քաղաքական ապիկարութեան (եւ ոչ միայն) արդիւնքում 5000 լուսաւոր երիտասարդութեան արիւնը հեղած, դրա կրկնապատիկին էլ՝ հաշմանդամ դարձրած, թշնամուն Շուշի եւ Հադրութ նւիրած եւ դեռ Հայաստանի հողային ամբողջականութիւնը իրական վտանգների առջեւ կանգնեցրած հայադաւների համար բնաւ էլ ամօթի ու մեղքի զգացման պատճառ չի կարող լինել նւազագոյնը 2-300000 քւէների կեղծումն ու իւրացումը… ինչպէս որ դա ժամանակին փաստերով ու ապացոյցներով ներկայացւեց հանրութեանն ու ցաւօք՝ այդ ժամանակ արդէն իշխանահաճոյ դարձած Սահմանադրական դատարանին, որն էլ բնական է՝ պիտի մերժէր ընտրական խոշորածաւալ կեղծարարութիւնները…

2. Իշխանիկների անպատկառութեան արտաքին առաջատար քաջալերողն ահա հանդիսացաւ նոյնինքն ԱՄՆ դեսպանը, երբ ն.փ.-ի բրիւսէլեան այցի նախօրեակին իսկ յիշեց գովաբանե՜լ Հայաստանում ժողովրդավարական բարեկարգումներն ու ընդգծեց 21 թ. խորհրդարանական ընտրութիւններում «ժողովրդի որդեգրած ուղին», որն երեւի ըստ դեսպանի՝ Արցախի բեռից ազատւելն էր նշանակում։ Հետաքրքիր է՝ Բրիւսէլ վերադարձից յետոյ էլ ամերիկացի դեսպանը շտապեց տեսակցել ն.փ.-ին, ակնբախ լայն ժպիտը դէմքին, որպէսզի իր գոհունակութիւնն յայտնի փաշինեան-ալիեւ հանդիպման արդիւնքների առթիւ…:

3. Այժմ, առաւել քան երբեւէ, պարզորոշ է դառնում ԱՄՆ դեսպանի եւ կապիտուլիանտ իշխանութեան միւս գովերգուներ՝ Եւրոմիութեան ու յատկապէս Մեծն Բրիտանիայի դեսպանների ինչպէս միշտ երկդիմի վերաբերմունքն ու կեցւածքը՝ Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական ու յատկապէս «ժողովրդավարական» գործընթացների առնչութեամբ… Նաեւ վերյիշենք նոյն դեսպանների տարօրինակ «ուխտագնացութիւնները»՝ Սիւնիքի շրջան եւ ալիեւի «Զանգեզուրեան միջանցք»-ի շուտափոյթ «բացման» արարողութիւնների մասին բարձրաձայնումները:

4. Դեսպանների գոհունակ վերաբերմունքներին զուգահեռ՝ ահա կրկին լսւում է թուրքական «խաղաղութեան» նոր պատգամը, այս անգամ մեջլիսի խօսնակ Շենթոփի կողմից հնչող, երբ դատապարտում էր մասնաւորապէս «Սփիւռքեան ազգային ռադիկալ ուժերին», որոնք ընդդիմանում են հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հաշտութեան խաղաղասիրակա՜ն քայլերին…

5. Որպէս ամփոփում կարելի է ոչ այնքան հեռաւոր անցեալի հետ Արցախեան հարցի գծով մի զուգահեռ գծել։ Սրանից 24-5 տարի առաջ՝ 1997-8-ին, երբ օրւայ իշխանականների նախագահը՝ լ. տ. պետրոսեանը իր «պատերազմ թէ՝ խաղաղութիւն» յօդւածում լոկ մի կարծիք յայտնելով՝ նպատակայարմար էր տեսել Արցախը թշնամուն վերադարձնելը (որպէսզի Սերգէյը լաւ ապրի), դա ընդամէնը մի քանի օրերի ընթացքում իրեն ու իր հհշ-ական իշխանութեան տապալմանը յանգեցրեց։ Այն ժամանակ ոչ ոք, նոյնիսկ թուրք-ադրբեջանցիները ազգային ուժերին ու լ.տ.պ.-ից երես թեքած Վազգէն Սարգսեաններին ռեւանշիստներ չանւանեցին։ Այսօր, սակայն, նոյն լ.տ.պ.-ի գաղափարակից-յետնորդները սկուտեղի վրայ նւիրել են Արցախի 75 տոկոսն ու դեռ մօտալուտ օրերին համարձակւում են մնացեալ 25 տոկոսն էլ ադրբեջանական համարել, սակայն, այդ ամենով հանդերձ՝ իշխանիկները յապաղում են հեռանալ ու դեռ մի բան էլ աւել՝ ազգային-ընդդիմադիրներին մեղադրում են պատերազմատենչութեան մէջ…

Սիրելի ընթերցող, դա այդպէս է, քանզի ամբոխավար իշխանականներին յաջողւել է 21 թ. ընտրութիւններն ըստ կամս կազմակերպել ու դա մեծամասնութեան կամքի արտայայտութիւն ներկայացնել, որն էլ պարզ է՝ ադրբեջանամէտ արեւմտա-եւրոպական դիւանագէտները եւս կը համարեն ազատ ու ժողովրդավար ընտրութիւններ։ Դա այդպէս է, որովհետեւ իրենց դաւաճանական որեւէ արարք «արդարացնելու են» տւեալ ընտրութիւններով…

Գիտակից, բայց ընտրական կեղծարար տեխնոլոգիաների զոհ դարձած ընտրազանգւածներին մնում է դիմադրել ու պայքարել հայրենակործան «ժողովրդավարներ»-ի դէմ եւ իրենց շարքերը օրէօր համալրել ցայժմ մոլորեալ, հոգեբեկւած եւ ինչ-որ տեղ անտարբեր դարձած, բայց անտարակույս արթնացող ժողովրդական լայն խաւերով…

Դերենիկ Մելիքեան
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company