«Զարթնի՛ր, լաո»․ «Դիմադրության» շարժման հանրահավաքը եւ քայլերթը
31 Մայիս 2022
Այսօր, մայիսի 31-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրության» շարժման հանրահավաքը։
Ելույթներով հանդես եկան բժիշկ, ՀՀԿ Երիտասարդական կազմկերպության անդամ Կամսար Բադալյանը, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, «Հայասատան» խմբակցության պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը։
Այսօր ԵՊՀ-ում արձանագրեցինք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը օկուպացրած անձը վախկոտ է, հակահայաստանյան ներկայացուցիչ է, դեմ է հայ մարդու կարմիր գծերը ամրգարող փաստաթղթին․ հայտարարեց Ասպրամ Կրպեյանը։
Նա խոսեց նաև ոստիկանի կերպարի մասին․ «Խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկանները ոչնչով չեն տարբերվում խաղաղ հայ բնակչության նկատմամբ բռնություն կիրառած ադրբեջանցիներից»,-ասաց նա։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումներով «Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթ կատարեցին Երեւանի կենտրոնական փողոցներով։
Երթի ընթացքում հնչում էին հայրենասիրական երգեր, հաղթական պայքարին միանալու կոչեր։
Քայլերթից հետո Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց։
Ներկայացվեցին տեսահոլովակներ՝ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից «Դիմադրության» շարժմանը աջակցելու մասին։
Ելույթները շարունակվեցին․
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց․ Անցնող օրերին մեր ամբողջ ներքաղաքական կյանքը պտտվում է երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության շուրջ, ու այդպես էլ պետք է լինի, որովհետև Հայաստանի ներքաղաքական կյանքը պետք է պտտվի հայկական օրակարգի շուրջ, ոչ թե սնդիկի մասին օրենքի, ԶԼՄ-ների սահմանափակումների, մեկ էլ այս երեսփոխաններին անվտանգության երաշխիքներ տալու շուրջ։
«Մենք խոսում ենք, որ Հայաստանը պարտավոր է աջակցել Արցախի ինքնորոշմանը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը համարձակություն չունեցավ արտաբերել այդ ձևակերպումը»։
Նա անդրադարձավ նաև հայտարարության այլ պահանջների, դրանցից մեկը հուսալի ցամաքային կապն է Արցախի հետ։
Պատգամավորը նշեց նաև՝ հայտարարությամբ պահանջում են ՀՀ կողմից Արցախի անվտանգության և իքնորոշման երաշխիքներ, այնինչ Հայաստանի իշխանություններն այսօր Արցախին միայն ֆինանսական օգնություն են հատկացնում, վերածվել են ՀԿ-ի, իսկ անվտանգության ուղղությամբ ոչինչ չեն անում։
Ցուցադրվեց տեսահոլովակ՝ «Դիմադրություն» շարժման կազմակերպած երեկվա եւ այսօրվա կարեւոր գործողություններից։
Հանրահավաքի ավարտին եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը՝ հունիսի 1-ին «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները կհանդիպեն շուրջ 30 կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենան Գրողների միության, ԳԱԱ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ԱԺ ներկայացված հայտարարության տեքստի շուրջ։
Ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակից կլինի երթ կանանց ու երեխաների մասնակցությամբ»,- ասաց նա։
https://youtu.be/0RZiIKg8c8E


























