Խորհրդաժողով Հալեպում
01 Հունիս 2022
Սիրիայի Հայ Երիտասարդաց միության նախաձեռնությամբ մայիսի 30-ին Հալեպում տեղի է ունեցել խորհրդաժողով՝ «Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման էական նշանակությունը» թեմայով։
Խորհրդաժողովին ներկա էին աշխատանքային այցով Սիրիայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Բերիո ազգային թեմի մարմինների եւ Հայոց պատմության, հայկական մշակույթի եւ Հայ դատի ծիրերու մեջ գործոն կողմերի ներկայացուցիչներ։
Կիրո Մանոյանն իր զեկույցում անդրադարձել է մայիսյան հերոսամարտերին, Առաջին Հանրապետության ռազմական ոլորտին, նրա հռչակմանն ու կառավարմանը, ինչպես նաեւ խոսել այդ ամենում Դաշնակցության ունեցած դերակատարության մասին։
Կիրո Մանոյանը ներկայացրել է նաև ՀՀ ուղենիշներն ու դրանք ոտնահարել փորձող օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը։
Մանրամասերը՝ տեսանյութում
