ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյուղմթերքի գները շարունակելու են բարձրանալ՝ անկախ դոլար-դրամ փոխարժեքից. Սուրեն Պարսյան

03 Հունիս 2022

Դոլարի փոխարժեքը Հայաստանի տարադրամի փոխանակման կետերում հասել է ռեկորդային ցածր մակարդակի մեկ դոլարը հունիսի 2-ին գնվում էր 440 դրամ, որոշ փոխանակման կետերում 439 դրամով և վաճառվում առավելագույնը 450 դրամով: Սակայն դոլարի արժեզրկումը որևէ ազդեցություն չի ունենում ապարնքների գների վրա: Panorama.am-ը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանին խնդրեց գնահատել արձանագրվող միտումները:

Ս. Պարսյան– Վերջին չորս ամիսների ընթացքում տրասֆերտների ձևով Հայաստան է փոխանցվել մեծ քանակությամբ դոլար: Մասնավորապես՝ միայն ապրիլ ամսվա ընթացքում Հայաստան մոտ 300 մլն դոլարի տրասֆերտ է եկել, որն անցած տարվա ապրիլի համեմատ կրկնակի ավել է: Տրասֆերտների մեծ մասը Ռուսաստանից է ուղարկվել: Սա առաջին գործոնն է:

Երկրորդ՝ նախորդ տարվա համեմատ մենք ունեք արտահանման աճ՝ հիմնականում պայմանավորված մետաղների գներով, սա նույնպես ապահովել է լրացուցիչ արտարժույթի հոսք: Մյուս գործոնն էլ այն է, որ 2022 թվականի մարտի 15-ին ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8%-ից հասցրեց 9.25%-ի, որով թանկացրեց դրամը, որն էլ իր հերթին իր ազդեցությունն է թողնում դոլար-դրամ փոխարժեքի վրա:

Դոլարի արժեզրկման մյուս գործոնն էլ այն է, որ ռուս-ուկրաինական այս հակամարտությամբ պայմանավորված ռուսական բանկերի և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, և ռուսական ընկերությունները հրաժարվում են դոլարով, կամ այլ արտարժույթով վճարումներ ընդունել: Օրինակ՝ Հայաստանը, որը տարվա կտրվածքով մոտ 1 մլրդ դոլարի միայն էներգակիրներ է ներկրում Ռուսաստանից, խոսքը վերաբերում է նավթին, գազին, հեղուկ գազին, դիզելային վառելիքին, բենզինին և այլն, սրանց համար վճարում է ռուբլով: Նախկինում դոլարով էր վճարում:

Այսինքը՝ մի կողմից մենք ունենք դոլարի հոսքի ավելացում, մյուս կողմից՝ դոլարի պահանջարկի նվազում: Ներքին գործոններից է ԿԲ գործողությունները, որոնք տանում են թանկ դրամի քաղաքականությանը: Անշուշտ այս ամենը ձռնտու է ԿԲ-ին և վերջինիս կողմից է ուղղորդվում դրամի գերարժևորումը, քանի որ ԿԲ-ն փորձում է դրամի արժևորմամբ գները կայունացնել, հետագայում՝ նաև նպատակ ունենալով նվազեցնել դրանք:

Panorama.am-Կհաջողվի՞ ԿԲ-ին կանգնեցնել գնաճը, կամ իր կանխատեսած թիրախին հասցնել:

Ս. Պարսյան – Այսօր Կենտրոնական բանկն իր առաջ դրել է 5.5% (4 %+1.5%)գնաճ, բայց փաստացի հունվար-ապրիլին մենք ունենք 7.4%՝ Կենտրոնական բանկի կանխատեսած գնաճից ավելի բարձր: ԿԲ-ն փորձում է դրամի գերարժևորման միջոցով ներքին շուկայում նվազեցնել ներկրվող ապրանքների գները, բայց արդյունքում մենք ունենք ճիշտ հակառակ էֆեկտը՝ գների աճ է գրանցվում, դրա պատժառը նաև այն է, որ համաշխարհային շուկայում ապրանքների գները թանկացել են: Կտրուկ թանկացել են պարենային մթերքների մասով և էներգակիրների դեպքում նույնպես:

Մեր ներքին շուկայում մրցակցային պայմանների բացակայության պատճառով գները մրցակցային չեն, մենաշնորհները և օլիգարխներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գին են թելադրում: Անկախ նրանից, թե դոլար-դրամն այս պահին ինչ փոխարժեք ունի, նրանք իրենց գինն են թելադրում: Հիշեցնեմ, երբ անցած տարի դրամն էր արժեզրկվում՝ հասնելով մինչև 530-ի, ժամ առ ժամ խանութների դարակաշարերում փոխվում էին ապրանքների՝ ձեթի, ալյուրի, շաքարավազի գները: Հանրությանը հայտնի մենաշնորհների տերերը, օլիգարխներն այն բացատրում էին դոլարի փոխարժեքի տատանմամբ, բայց արդեն 2 ամիսն է դոլարը մոտավորապես 15 %-ով արժեզրկվել է, դրամը՝ արժևորվել, բայց գները ճիշտ հակառակ գործընթացի մեջ են, բարձրանում են:

Նույնիսկ այն ապրանքները, որոնց գները համաշխարհային շուկայում նվազել են, օրինակ՝ էներգակիրների մասով, Հայաստանի դեպքում դրանք կամ մնացել են նույնը կամ թանկացել են:

Կենտորնական բանկը որքան էլ փորձի թանկ փողի քաղաքականությամբ զսպի գնաճը, այն նրան չի հաջողվելու, քանի որ, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտը, որն առաջին ամսում 5.4 % անկում է գրանցել՝ այսինքը քիչ գյուղմթերք է արտադրել, այդ անկման պայմաններում գյուղմթերքի գները շարունակելու են բարձրանալ՝ անկախ նրանից, թե դոլար-դրամ փախրժեքն ինչպիսին կլինի: Այսինքը, մենք ունենք ներքին գործոններ, իսկ դրանք չեն վերացել, այլ հակառակը՝ օրեցօր ավելանում են և Կենտրոնական բանկին չի հաջողվելու թանկ դրամի միջոցով զսպել գնաճը:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company