ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ բազմամարդ երթը

04 Հունիս 2022

Ֆրանսիայի հրապարակում այսօր, հունիսի 4-ին մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Ելույթներ ունեցան «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ Արմեն Ալավերդյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետակաան կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Հովհաննես Խաչատրյանը, «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Ցուցադրվեց Կառավարական ամառանոցների մոտ երեկ՝ հունիսի 3-ի երեկոյան ոստիկանության վայրագությունների մասին տեսանյութ:

Ցուցադրվեց կարճ տեստեսահոլովակ նվիրված 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված հերոս Հայկազ Մկրտչյանին, որից հետո բեմահարթակ բարձրացավ հերոսի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, ում նկատմամբ նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների ժամանակ սև բերետավորները գործադրել էին անհամաչափ ուժ, պատռել զոհված տղայի նկարով շապիկը եւ գցել գետնին:

Մենք այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում ենք, մենք ոչ պատասխանատվությունից խուսափող ենք, ոչ էլ փախչող. հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն հարցադրումներին, թե երբ բախումներ են տեղի ունենում, ով է պատասխանատվություն կրում:

«Մեզ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ մենք այսօր այս հարթակում ենք ու այս պայքարի մեջ: Մեզ հանուն մեր երկրի, մեր երեխաների, ծնողների, մեր պետականության պատասխանատվությունն է բերել այս հրապարակ: Մենք կարող էինք շատերի պես խուսափել այդ պատասխանատվությունից, զբաղվել մեր ընտանիքներով, հարազատներով, ընթացիկ քաղաքական ելույթներ ունենայինք, իմիտացիա անեինք, քննադատեինք ու անտարբերությամբ տեսնեինք, թե ոնց են մեր երկիրը կտոր-կտոր հանձնում թշնամուն: Բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, մենք մեկ ամիս առաջ այս հարթակից հայտարարել ենք, որ մտնում ենք այդ պատասխանատվության տակ՝ հասկանալով դա ինչ է նշանակում ու գնում ենք մինչև վերջ», -ասաց նա

Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանը առաջարկեց Մաշտոցի պողոտայով քայլերթ կատարել դեպի գնալ կառավարական առանձնատներ, որից հետո կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ:

«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո բազմամարդ երթը Մաշտոցի պողոտայով շարժվեց առաջ։

Ողջ երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները կանգ առան կառավարական առանձնատների մոտ, որտեղ վահաններով և սաղավարտներով զինված ոստիկանները պատ էին կազմել:

Իշխան Սաղաթելյանը առաջարկեց միացնել հեռախոսի լույսերը. «Այս լույսի մեջ խորհուրդ կա: Մենք այս լույսերով դուրս ենք բերելու մեր երկիրը խավարից: Միևնույն է, ճանապարհ չունես, ինչքան շուտ հեռանաս, այնքան լավ, այնքան օգուտ քեզ, Հայաստանին ու հայ ժողովրդին, մեկ է՝ քեզ օր ու արև չենք տալու»,- ասաց նա:

Երթի մասնակիցները վանկարկեցին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճան հեռացիր»:

Ֆրանսիայի հրապարակ վերադարձի ճանապարհին երթը մի պահ կանգ առավ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության մոտ։

«Մենք տեղություններ ունենք և ակնհայտ է, որ ոստիկանության շատ գործողություններ ղեկավարում է ՊՊԾ ղեկավարը՝ հայտնի Սաքոն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Ուրեմն, լսի՛, Սաքո, ես քեզ ասել եմ մի անգամ ու հիմա էլ կրկնում եմ։ Խոստանում եմ՝ քո պագոնները հաստատ պոկվելու են, քանի որ այս բոլոր բռնություններն անձամբ ես անում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ՊՊԾ պետին։

Երթը վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ:

Ելույթները շարունակվեցին․

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց. Մեր պայքարը հանուն մեր միասնության է:Մենք պահանջատեր ենք։ Երեկվա իրադարձությունը, ժողովրդի վրա կրակ բացելու հրաման տված Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու դրա արդյունքը այն էր, որ մենք ավելի շատացանք, ավելի ուժեղ դարձանք։ Թող ոստիկաններն էլ տեսնեն ու հասկանան՝ այստեղ վախեցող չկա։ Հայը ծնկի չի գալու, ու մենք մեր պայքարից նահանջ չենք ունենալու»,- շեշտեց նա:

Իր ելույթում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց պայքարը շարունակվելու է մինչև իրենց նպատակի իրագործում։

«Սա նյարդերի պայքար է, չպետք է հոգնենք, օրակարգից չենք շեղվում, իսկ մեր օրակարգը շատ հստակ հայտարարված է։ Պայքարելու ենք մինչև վերջ։ Մի լսեք որևէ սուտ, կեղծ պնդումներ, որ մարել է։ Չի մարել։ Երեկվանից հետո այսօր միասնական, մի մարդու պես կանգնած ենք մեր Հայաստանի ու Արցախի համար և ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց նա։

Հանրահավաքի ավարտին եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը․ «Քիչ առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը թվիթերյան գրառում է արել, որտեղ ասում է. «Բոլորը պետք է իմանան պատմությունը. 1920 թվականի Սովետական միության որոշմամաբ մեր պատմական հողը՝ Արևելյան Զանգեզուրը բաժանվեց Ադրբեջանից և տրվեց Հայաստանին: Սա պատմական անարդարություն էր մեր ժողովրդի նկատմամբ»:

Երբ մենք ասում ենք, որ վտանգը միայն Արցախով չի սահմանափակվում, այս մարդիկ կտոր-կտոր հանձնելու են մեր հայրենիքը ու բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե այս աղետն իրենց դուռը չի չոքելու, իրենց բնակարաններում սպասում են, հենց սրա մասին ենք ասում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Ակնհայտ է, չէ՞, որ թշնամին հավակնություն ունի թե՛ Սյունիքի նկատմամբ, թե՛ այս ժամանակահատվածում որոշակի առաջընթաց է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, և եթե այս դավաճանները մնան, հետևողականորեն թուլացնեն մեր երկրի պաշտպանությունը, վերջնականապես բանակը տանեն կազմաքանդման, թշնամին շարժվելու է դեպի Հայաստան, մինչև Երևան»:

Հանրահավաք եւ երթ վաղը նախատեսված չէ, Ֆրանսիայի հրապարակում կանցկացվեն քննարկումներ:

«Վաղը երեկոյան կհայտարարենք հաջորդ շաբաթվա անելիքները, ծրագրերը: Հաջորդ շաբաթ Հայաաստան են ժամանելու տարբեր միջազգային պատվիրակություններ, կան տարբեր կարեւոր միջոցառումներ, որի մասին կպլանավորենք մեր աշխատանքները եւ ձեզ կտեղեկացնենք: Վստահ եղեք, ոնց որ սկսել ենք, մեր պայքարը այսպես կազմակերպված կտանենք մինչեւ վերջ ու այս պայքարը այլ ելք չունի, քան հաղթանակը»,-ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company