ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Արցախի խորհրդարանականնե՞րն են իրականությունից կտրված, այդ իրականության մեջ ապրելու արդյունք են մեր հայտարարությունները. Արթուր Մոսիյան

06 Հունիս 2022

Վերջին օրերի ընթացքում ՀՀ իշխանության տարբեր անդամներ հստակ հայտարարեցին, որ չեն պատրաստվում ընդառաջ գնալ ընդդիմության պահանջին և հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Տարածքային Կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասացին, որ նման հայտարարություն չեն անի։ Գնել Սանոսյանն ու Քրիստինե Գրիգորյանն ասացին, թե այդ հարցն իրենց չի վերաբերում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, թե չի դժվարանում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց չի ասի որովհետև դա նշանակում է բանակցությունների ընթացքում ինչ-որ գիծ դնել, այն դեպքում, երբ բանակցություններ են ընթանում, և բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում, այդպես էլ չբացահայտելով, թե կոնկրետ ինչ իրավիճակ է փոխվում։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ շտապեց «փարատել» Արցախի ԱԺ պատգամավորների մտահոգությունները և հայտարարությունները, նշելով, թե նրանք իրականությունից կտրված են, ուստի պետք է մի քիչ շատ ուսումնասիրեն իրականությունը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն անդրադառնալով Հայաստանի պաշտոնյաների այս բոլոր հայտարարություններին, ընդգծեց, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները լավ կանեն, եթե Արցախից չխոսեն։

«Արայիկ Հարությունյանը և Ալեն Սիմոնյանը լավ կանեն առհասարակ Արցախից չխոսեն։ Արցախի խորհրդարանականնե՞րն են իրականությունից կտրված, սխալվում է, մենք առհասարակ իրականության մեջ ենք ապրում, այդ իրականության մեջ ապրելու արդյունք են այն հայտարարությունները, որոնք արվել են ապրիլին և մայիսին»,- շեշտեց Արթուր Մոսիյանը։

Նա ընդգծեց, որ իրենց համար Արցախի հարցում կան «կարմիր գծեր», դրա մասին բազմիցս ասել են, եթե ՔՊ-ականների համար էլ կան «կարմիր գծեր», ապա թող բարձրաձայնեն։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի այն հայտարարարությանը, որ ընթանում են բանակցություններ, և ամեն պահի իրավիճակ է փոխվում, այդ պատճառով էլ չի կարող ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արթուր Մոսիյանն ասաց. «Դրա հետևում այն վտանգներն են Արցախի վերաբերյալ, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք»։

Արցախի ԱԺ պատգամավորը մանիպուլյացիա որակեց Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե 1998 թվականից սկսած ՀՀ բոլոր իշխանություններն էլ Արցախը դիտարկել են Ադրբեջանի կազմում։

Որևէ իշխանություն չի եղել, որ նման բան է արել, թող մանիպուլյացիաներով չզբաղվեն։ Այն, ինչ եղել է, բաց է եղել բոլորի աչքի առջև, բոլորը կարող են տեսնել ու ուսումնասիրել»,- եզրափակեց Արթուր Մոսիյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company